Emperor - նորվեգական բլեք-մետալ-խումբ, մեծ ազդեցություն է թողել ժանրի զարգացման մեջ։ Խմբի նախնական ալբոմները դրեցին սիմֆոնիկ բլեք-մետալի հիմքը։ Շատերը խմբի ուղղվածությունը անվանում են նաև որպես Black metal art[1] կամ Sophisticated black metal. Խումբը կազմավորվել է 1991 թվականին։

Emperor
Երկիր{{{2}}} Նորվեգիա, Նոթոդեն
Ժանրերբլեք-մետալ վիկինգ մետալ պրոգրեսսիվ մետալ սիմֆոնիկ բլեք մետալ
Գործունեություն1991—2001, 2005—2009, 2013-2014, 2016- ներկա
ԼեյբլCentury Media
Candlelight
Nuclear Blast
ԿապվածIhsahn
Կայքemperorhorde.com
Անդամներ
Իսան
Սամոթ
Թրյում Թորսոն
Նախկին անդամներ
Մորթիիս
Բարդ Ֆաուսթ
Ալվեր
Չորտ
 Emperor Վիքիպահեստում

Emperor-ի սկզբնական ալբոմները սկիզբ են դրել սիմֆոնիկ բլեք մետալ ժանրին։

Խմբի հիմնադիրներն ու անփոխարինելի անդամներն են մուլտիինստրումենտալիստ Իսանը(Վեգարդ Սվերրե Տվեիտան) և կիթառահար ու բաս կիթառահար Սամոթը(Թոմաս Հաուգեն)։ Խումբը ավարտ է դրել գործունեությանը 2001 թվականին, սակայն մինչ օրս, երաժիշտները վերամիավորվում են համերգային գործունեության համար։

Պատմություն խմբագրել

Իսանը և Սամոթը ծանոթացել երաժշտական սեմինարի ժամանակ՝ դեռևս դեռահաս տարիքում, և սկսել են միասին տարբեր խմբերում նվագել։ Մոտավորապես 1990 թվականին նրանք բաս կիթառահար Վիդար Վոերի և հարվածային գործիքներ նվագող Թորմյորն Ակկերհաուգենի հետ ստեղծում են Thou Shalt Suffer Դեթ-մետալ խումբը։ 1991-ին Իսանն ու Սամոթը, Celtic Frost-ի և Bathory-ի երաժշտությունից ոգեշնչված ստեղծում են իրենց Emperor նախագիծը։ Բաս կիթառահար Հովարդ Էլլեֆսենի հետ, ով վերցնում է Mortiis անունը, նրանք ձայնագրում են Wrath of the Tyrant դեմոն։ Քանի որ այդ ժամանակ խմբում հարվածային գործիքներ նվագող չկար, համապատասխան հատվածները նվագում էր Սամոթը։

Ապա խմբին միանում է թմբուկահար Բարդ Էիտունը, ով վերցնում է Ֆաուստ անվանումը, իսկ Սամոթը զբաղեցնում է կիթառահարի տեղը։ Խումբը այդ ժամանակ պայմանագիր է ստորագրում Candlelight լեյբլի հետ, որով թողարկում է Emperor մինի ալբոմը։ Այս թողարկումից հետո Մորտիիսը լքում է խումբը, տեղափոխվում Շվեդիա և սկսում առանձին երաժշտական կարիերա։

1990-ականների սկզբին, նորվեգական բլեք մետալիստները, ընդ որում Emperor-ի անդամները միավորվում են մի գաղափարային շարժման մեջ, որի հիմնադիրն ու ղեկավարը Mayhem-ի կիթառահար Եվրոնիմուսն էր։ Նա Helvete անվանումով երաժշտական խանութ ուներ, որի նկուղը դարձավ <<ներքին սև շրջանի>> հավաքատեղին, որի անդամները հետաքրքված էին սատանիզմով և քրիստոնեության մերժմամբ։ Խմբավորման անդամները Նորվեգիայի քաղաքներում այրել են մի քանի փայտե եկեղեցիներ, ինչին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Սամոթը և Ֆաուստը։

Ֆաուստը, 1992 թվականի օգոստոսի 21-ին Լիլհամմերում սպանում է պատահական հանդիպած հոմոսեքսուալ տղամարդուն, ով ինտիմ նպատակներով նրան առաջարկել էր գնալ մոտակա անտառ։ Ֆաուստը՝ համաձայնվելով գնում է, սակայն տեղ հասնելուն պես դանակով հարվածներ է հասցնում այդ տղամարդուն։ Դեպքերի ակտիվ հետազննումը սկսվում է մեկ տարի անց, երբ հայտնի է դառնում Վարգ Վիկեռնեսի կողմից Եվրոնիմուսի սպանության մասին։ Ֆաուստը 14 տարով ազատազրկման է ենթարկվում, իսկ Սամոթն ու բաս կիթառահար Տչորտը ճանաչվում են մեղավոր Հոլմենքոլլենում եկեղեցի հրդեհելու մեջ և կարճ ժամանակահատվածով ևս ազատազրկվում են։ Որոշ ժամանակ խմբից միայն Իսանն էր ազատության մեջ։

1994 թվականին Candlelight լեյբլով թողարկվում է խմբի դեբյուտային ալբոմը՝ In the Nightside Eclipse -ը, որը ձայնագրվել էր դեռևս 1993 թվականի օգոստոսին՝ մինչև երաժիշտների հետաքննությունը։ Քննադատների կողմից ալբոմը ստանում է հիացական կարծիքներ հատկապես հիանալիորեն համադրված ստեղնաշարային գործիքների <<կեղտոտ>> ու ագրսսիվ հատվածների և այլ սիմֆոնիկ էլեմենտների համար, որոնք հիմնականում Իսանի շնորհիվ էին տեղ գտել։

Բանտում լինելու ընթացքում Սամոթը դեռ շարունակում էր երաժշտություն գրել, փոխանակվում էր Իսանի հետ ձայնագրություններով և աշխատում էր ստուդիայում, երբ նրան թույլ էին տալիս բանտախցից դուրս գալ։ 1996 թվականին ՝ Սամոթի ՝ ժամանակից շուտ ազատվելուց հետո խումբը նոր բաս կիթառահարի ՝ Ալվերի և թմբուկահար Թրյում Թորսոնի հետ ձայնագրում է Reverence մինի ալբոմը , իսկ արդեն հաջորդ տարի՝ Anthems to the Welkin at Dusk-ը ՝ խմբի երկրորդ լիաֆորմատ ալբոմը։ Այս ալբոմը ցույց է տալիս, որ խումբը շարունակում էր շարժվել իր դեբյուտային ալբոմի ոճական ուղղությամբ։ Սրանից հետո Ալվերը լքում է խումբը։

Խմբի հաջորդ, նոր ալբոմը ՝ IX Equilibrium -ը հիմնականում ուներ պրոգրեսսիվ մետալի և դեթ մետալի էլեմենտներ և գրված էր ինտենսիվ համերգային գործունեության հաշվարկներով։ Պրոգրեսսիվ մետալին հակվածությունը Իսանի շնորհիվ էր, որը շարունակվեց նաև վերջին ալբոմում ՝ Prometheus: The Discipline of Fire & Demise(2001): Իսանի և Սամոթի տարաձայնությունների հետևանքով (Սամոթը նախընտրում էր ավելի դեթ մետալային հնչողություն) խումբը վերջ է դնում գործունեությանը ալբոմը ձայնագրելուց հետո։ Իսանը իր կնոջ հետ ստեղծում է Peccatum նեոդասական նախագիծը, իսկ 2006 թվականից սկսում է թողարկել սոլո ալբոմներ։ Սամոթը և Թրյումը ստեղծում են Zyklon դեթ մետալ խումբը, որը, մինչ իր վերացումը 4 ալբոմ է թողարկում։

2005 թվականին Իսանը, Սամոթը և Թրյումը վերամիավորվում են Օսլոյում՝ Inferno փառատոնի շրջանակներում և 2006 ու 2007 թվականներին ԱՄՆ-ում ու Եվրոպայում երաժշտական շրջագայություններ են կատարում։ Ընդ որում ՝ 2006 թվականի ԱՄՆ-ի համերգները անցնում են առանց Սամոթի, ով վիզան չի ստանում։ 2007 թվականին կրկին հայտարարվում է խմբի բաժանման մասին։

2013-ին Իսանն ու Սամոթը կրկին հայտարարում են վերամիավորման մասին, որն այս անգամ նվիրված էր խմբի դեբյուտային ալբոմի՝ In the Nightside Eclipse-ի 20 ամյակին։ Այսպիսով 2014 թվականին նրանք հանդես են գալիս մի քանի փառատոների բեմերում։ Այս անգամ նրանց միանում է նաև Ֆաուստը։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիային ձայնագրություններ խմբագրել

Սպլիտներ, հավքածուներ և համերգային ձայնագրություններ խմբագրել

  • 1993 Emperor / Hordanes Land (սպլիտ Enslaved-ի հետ)
  • 1998 Emperor / Wrath of the Tyrant (հավաքածու)
  • 1999 Thorns vs. Emperor (սպլիտ Thorns-ի հետ)
  • 2000 True Kings of Norway (սպլիտ)
  • 2001 Emperial Vinyl Presentation
  • 2003 Scattered Ashes: A Decade of Emperial Wrath (հավաքածու)
  • 2009 Thus Spake The Nightspirit (սինգլ, համերգային ձայնագրություն)

Դեմո խմբագրել

  • 1992 Wrath of the Tyrant
  • 1994 As the Shadows Rise

Հոլովակներ խմբագրել

  • 1996 The Loss and Curse of Reverence
  • 2000 Emperial Live Ceremony
  • 2001 Empty

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Emperor» հոդվածին։