EXO-ի հարևանությամբ (հանգըլ՝ 우리 옆집에 EXO가 신다, ռոմանացված՝ Յուրիյոփջիբէ Էքսոգա սինդա), հարավկորեական մինի դորամա, որը հեռարձակվել է Naver TV Cast հեռուստաալիքով։ Հեռարձակումը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 9 –ից, ամեն երեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 22։00 –ին։ Գլխավոր դերերում են Մուն Գա Յոնգը, Պակ Չան Յոլը, D.O.–ն, Բյուն Բեքհյոնը, Օ Սեհունը։

EXO–ի հարևանությամբ
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրմելոդրամա, կինոկատակերգություն
Թվական2015 թ.
Լեզուկորեերեն
ՊրոդյուսերԼի Կվոն
Դերակատարներգլխ. դեր.՝
Մուն Գա Յոնգ
Պակ Չանյոլ
D.O.
Բյուն Բեքհյոն
Օ Սեհուն
Պատմվածքի վայրՀարավային Կորեա
ԿինոընկերությունNaver TV Cast
Տևողություն13 րոպե
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Սյուժե խմբագրել

Հարավկորեական հայտնի EXO-K խմբի չորս անդամները՝ Չանյոլը, Սեհունը, Բեքհյոնը և D.O.–ն, գալիս են Չանյոլի պապիկի տուն՝ որոշ ժամանակ հանգստանալու նպատակով։ Այն տան դիմաց, որտեղ նրանք ապրում են, ապրում է մի աղջիկ, որը դեռ նրանց գալու գիշերը նկատում է նրանց։ Բայց այդ ժամանակ նա անգամ պատկերացնել չի կարողանում, որ դրանք EXO–ի անդամներն են։ Հաջորդ օրը, այդ աղջկա մայրը, նրան ուղարկում է տղաների տունը կարգի բերելու։ Նա հենց այդ ժամանակ միայն հասկանում է, թե ովքեր են այդ տղաները։

 
Չանյոլ

Դերերում խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

  • Մուն Գա Յոնգ– Ջի Յոնգ Հվի, 23 տարեկան մի աղջիկ, որը տառապում է շատ արտասովոր մի հիվանդությամբ։ Նա ամեն անհարմար իրավիճակի մեջ հայտնվելուն պես սկսում է կարմրել։ Նա առաջինն է, ով իմանում է EXO–ի՝ իրենց տան դիմաց ապրելու մասին։ Յոնգ Հվին հետագայում հայտնվում է Դիօ– Յոնգ Հվի– Չանյոլ սիրային եռյակի կենտրոնում։
  • Չանյոլ– ինքն իր դերում։ Նա և Յոնգ Հվին փոքր հասակում եղել են ընկերներ։ Նրա պապը ապրել է նույն տանը, որտեղ հիմա ապրում են նրանք։ Մի անգամ պապիկին հարցնում է, թե ինչպես է նա այդքան երկար ապրում։ Պապը՝ ցույց տալով իր վզնոցը, ասում է, որ դրա օգնությամբ։ Այնուհետև նա այդ վզնոցը նվիրում է թոռանը։ Չանյոլը մտավախությամբ հարցնում է, թե արդյոք դրանից հետո նա չի մեռնի։ Պապը դրան ի պատասխան ասում է, որ ունի ևս մեկը։ Մի քանի տարի անց, Չանյոլը անզգուշության պատճառով կոտրում է վզնոցը և նրան հայտնում են, որ պապը մահացել է։ Դրանից հետո անհաջողությունները հանգիստ չեն տալիս նրան։
     
    Դիո
    Հիմա նա եկել է պապիկի տուն, որ գտնի պապի մյուս վզնոցը։ Նա միանգամից չի ճանաչում Յոնգ Հվիին, բայց ժամանակի ընթացքում հիշում է նրան։ Վերջինս չի ճանաչում Չանյոլին։
  • Դիո– ինքն իր դերում։ Նա առաջինն էր, որ նորմալ է ընդունում Յոնգ Հվիի հիվանդությունը։ Նա հասկանում է, որ սկսում է սիրահարվել Յոնգ Հվիին, բայց նկատում է նաև, որ Չանյոլը ևս անտարբեր չէ Յոնգ Հվիի նկատմամբ։

Երկրորդական դերերում խմբագրել

 
EXO խումբը
  • Օ Սեհուն – ինքն իր դերում։ Նա ընկերանում է Յոնգ Հվիի եղբոր հետ, և նրա մոտ գտնում Յոնգ Հվիի փոքր տարիքի նկարը, որտեղ պատկերված է նաև Չանյոլը։ Նա միանգամից ճանաչում է Չանյոլին և հասկանում ամեն ինչ։
  • Բյուն Բեքհյոն – ինքն իր դերում
  • Չոն Սու Ջին – Գա Յոն Հի, Յոնգ Հվիի ամենամոտ ընկերուհին
  • Չան Յու Սան – Ջի Կվանգ Սու, Յոնգ Հվիի եղբայրը
  • Կիմ Հի Ջոնգ – Յոնգ Հվիի մայրը
  • Յուն Ջու Սանգ – Չանյոլի պապիկը
  • Քաի – ինքն իր դերում
  • Լեյ – ինքն իր դերում
  • Չեն – ինքն իր դերում
  • Սիումին – ինքն իր դերում

Ֆիլմի սաուդթրեք խմբագրել

Կատարող Երգի անվանում Տևողությունը
Բյուն Բեքհյոն Beautiful 3։45 րոպե

Աղբյուրներ խմբագրել