«documenta» (հայերեն՝ դոկումենտա), ժամանակակից արվեստի ցուցահանդես, որն անց է կացվում յուրաքանչյուր հինգ տարին մեկ Գերմանիայի Կասել քաղաքում։ Ցուցահանդեսը հիմնադրվել է 1955 թվականին, նկարիչ և կուրատոր Առնոլդ Բոդեի կողմից, Այգեգործության դաշնային ցուցահանդեսի շրջանակներում։ Առաջին documenta-յի ժամանակ ներկայացվել են ժամանակակից արվեստի վրա նշանակալի ազդեցություն ունեցած նկարիչներ (Պաբլո Պիկասո, Վասիլի Կանդինսկի և այլն)։ Ցուցահանդեսը նպատակ ուներ վերականգնել Գերմանիայում ավանգարդիստական ցուցահանդեսների ավանդույթը, որն ընդհատվել էր 1937 թվականին նացիստների կողմից, որոնք կազմակերպել էին «Դեգեներատիվ արվեստի» մերկացուցիչ ցուցահանդես[1][2]։ Արդյունքում documenta-ն դարձել է ժամանակակից արվեստի առավել նշանավոր իրադարձություններից մեկը։

Ֆրիդերիցիանում թանգարանը դոկումենտա 3-ի ժամանակ (2012)

Տերմինաբանություն խմբագրել

Ցուցահանդեսի անվանումը հորինված բառ է։ Ապագա անվանումը պետք է ցույց տար, որ յուրաքանչյուր ցուցահանդես ժամանակակից արվեստի ինքնատիպ փաստաթղթավորում է, որն անհասանելի է եղել գերմանական հասարակությանը նացիզմի ժամանակ։ Շշուկներ կային, թե այս տերմինի ստեղծման համար լատիներեն documentum բառը տրոհվել է docere (լատիներեն` ուսուցում) և mens (լատիներեն` ինտելեկտ) մասերի։ Այդ պատճառով այն հարմար բառ է համարվել, որն ընդգծել է documenta-յի մտադրություններն ու պահանջները[3]։

Յուրաքանչյուր documenta ունի իր ինքնատիպ տեսողական ինքնորոշումը, որոնցից մեծագույն մասը համապատասխանում է Բաուհաուզում ծագած տպագրական ոճին, որը բաղկացած է բացառապես տողային տառերից[4]։

Պատմություն խմբագրել

Գերմանացի ճարտարապետ, նկարիչ և պրոֆեսոր Առնոլդ Բոդեն եղել է առաջին դոկումենտայի նախաձեռնողը։ Ի սկզբանե այն նախատեսված է եղել որպես երկրորդական իրադարձություն, որը պետք է ուղեկցեր Այգեգործության դաշնային ցուցահանդեսին։ 1955 թվականին դոկումենտան հետաքրքրել է 130.000 այցելուի։ Ցուցահանդեսն առանձնապես կենտրոնացած չի եղել ժամանակակից արվեստի, այսինքն` 1945 թվականից հետո ստեղծված արվեստի վրա։ Դրա փոխարեն Բոդեն ցանկանում էր ցույց տալ այն ուղղությունների հանրային աշխատանքները, որոնք նացիստների ժամանակ հայտնի էին որպես դեգեներատիվ արվեստ։ Դրանք էին ֆովիզմը, էքսպրեսիոնիզմը, կուբիզմը և ֆուտուրիզմը։

Ժամանակի ընթացքում ցուցահանդեսի շեշտն սկսել է դրվել ժամանակակից արվեստի վրա։ Նախ ցուցադրությունը սահմանափակվել է միայն Եվրոպայում ստեղծված գործերով, այնուհետև սկսել են ներգրավվել Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի նկարիչների աշխատանքներ։ Չորրորդ դոկումենտան դարձել է առաջին ցուցահանդեսը, որն սկսել է եկամուտ բերել։ Այստեղ ցուցադրվել են փոփ արտ, մինիմալ արտ և կինետիկ արտ ուղղությունների աշխատանքներ[5]։ 1972 թվականի դոկումենտա 5-ի ժամանակ մեծապես ներկայացվել են մինիմալիստական և կոնցեպտուալ արվեստի աշխատանքները, ինչը շրջադարձային է եղել այս ոճերի` հանրության կողմից ընդունելության հարցում[6]։ Ութերորդ դոկումենտայի ժամանակ ևս մեկ տեղաշարժ է եղել արվեստի ոլորտում` սկսվել է ցուցադրվել պոստմոդեռն դիզայնը[7]։ Սոցիալական և մշակութային լայնամասշտաբ ցնցումների որոշակի քաղաքական կարևոր իրադարձությունները 1945, 1976 և 1977 թվականներին ժամանակագրական են դարձել դոկումնետա 10-ի համար, որում նկատելի էին արվեստի քաղաքական, սոցիալական, մշակութային և գեղագիտական գործառույթները։ Դոկումենտա 11-ը կազմակերպվել է այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են արտագաղթը, ուրբանիզացիան և հետգաղութային փորձը։ Օգտագործվել են լուսանկարներ, ֆիլմ և տեսահոլովակներ։ 13-րդ դոկումենտան նկարագրվել է որպես «լիովին ֆեմինիստական, գլոբալ և մուլտիմեդիային», որն իր մեջ ներառել է «մահացած նկարիչների աշխատանքներ և հին արվեստի առանձին պատառիկներ»[2][8]։

Ցուցահանդեսների բնութագրում խմբագրել

ԱՄսաթիվ Կուրատոր Նկարիչների թիվը Ցուցանմուշների թիվը Այցելուների թիվը
documenta 1955 Առնոլդ Բոդե 148 670 130 000
documenta II 1959 Առնոլդ Բոդե, Վերներ Հաֆթման 392 1770 134 000
documenta III 1964 Առնոլդ Բոդե, Վերներ Հաֆթման 280 1450 200 000
4. documenta 1968 Դոկումենտայի խորհուրդ (24 մարդ) 150 1000 220 000
documenta 5 1972 Հարալդ Զեեման 218 820 228 621
documenta 6 1977 Մանֆրեդ Շնեկենբուրգեր 622 2700 343 410
documenta 7 1982 Ռուդի Ֆուքս 182 1000 378 691
documenta 8 1987 Մանֆրեդ Շնեկենբուրգեր 150 600 474 417
DOCUMENTA IX 1992 Յան Հոտ 189 1000 603 456
documenta X 1997 Քաթրին Դավիդ 120 700 628 776
Documenta11 2002 Օկվի Էնվեզոր 118 450 650 924
documenta 12 2007 Ռոջեր Բյուրգել 114 ավելի քան 500 754 301
dOCUMENTA 13 2012 Կարոլին Հրիստով-Բակարջիև 187 Կասել.: 905 000[9]

Քաբուլ. 25 000

documenta 14 2017 Ադամ Շիմչիկ 267[10]

(ներառյալ մահացած 104 նկարիչներ)

Կասել. 850 000

Աթենք. 330 000[11]

documenta 15 18 հունիսի, 2022 թվական – 25 սեպտեմբերի, 2022 թվական ruangrupa

Անցկացման վայրեր խմբագրել

Դոկումենտան անցկացվել է Կասել քաղաքի տարբեր վայրերում։ 1955 թվականից ցուցահանդեսների անցկացման որոշված վայրեր է եղել Ֆրիդերիցիանում թանգարանը։ 1992 թվականից կառուցվել է documenta-Halle պատկերասրահը` դոկումենտա 9-ի անցկացման համար։ Ներկայումս այնտեղ տեղավորվում է մի քանի ցուցահանդես։ Դոկումենտայի անցկացման համար օգտագործվող այլ վայրերից են Կարսլաու զբոսայգին, Վիլհելմսհյոե պալատը, Նոր պատկերասրահն ու Շլախտհոֆ մշակութային կենտրոնը։ Ցուցահանդեսի անցկացման սահմաններն ընդլայնելու նպատակով դոկումենտա 11-ն անցկացվել է հինգ հարթակներում. Վիեննայում, Բեռլինում, Նյու Դելիում, Սենթ Լյուսիայում և Լագոսում։ Դոկումենտա 12-ը զբաղեցնում էր հինգ վայր, այդ թվում` Ֆրիդերիցիանիում թանգարանը, Վիլհելմսհյոե պալատի զբոսայգին և «Ауе» տաղավարը, որը կառուցվել էր ֆրանսիական Lacaton et Vassal ընկերության կողմից[12]։ 13-րդ ցուցահանդեսի մի մասն անց է կացվել Քաբուլում (Աֆղանստան) և Բանֆում (Կանադա)[13]։

 
Ֆրիդրիխ հրապարակը Ֆրիդերիցիանիում թանգարանով (ձախի երկու մասնաշենքեր) և դոկումենտայի տոմսարկղով (աջից)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Documenta 13: Mysteries in the mountain of mud» (անգլերեն). www.theguardian.com. 2012 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 Roberta Smith (2012 թ․ հունիսի 14). «Art Show as Unruly Organism. Documenta 13 in Kassel, Germany» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. Kimpel, Harald: documenta, Mythos und Wirklichkeit. Кёльн, 1997, 3-7701-4182-2
  4. Alice Rawsthorn (2012 թ․ հունիսի 3). «A Symbol Is Born» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «The "documenta IV" Exhibition in Kassel (1968)». germanhistorydocs.ghi-dc.org. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. Helen Chang (2007 թ․ հունիսի 22). «Catching the Next Wave In Art at Documenta». The Wall Street Journal. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. Gimeno-Martinez, Javier; Verlinden, Jasmijn (2010). «From Museum of Decorative Arts to Design Museum: The Case of the Design museum Gent». Design and Culture. 2 (3)
  8. Stephan Valentin (2007 թ․ հունիսի 12). «An art show in Kassel, Germany, rivals Venice Biennale». The New York Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. Andrew Russeth (2017 թ․ սեպտեմբերի 19). «Documenta 14 Reports Record Attendance [Updated]» (անգլերեն). ARTnews. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  10. «Public Exhibition - documenta 14» (անգլերեն). www.documenta14.de. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  11. «Team of documenta 14 issue a statement among allegations of mismanagement of public funds - Biennial Foundation». Biennial Foundation (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  12. Stephan Valentin (2007 թ․ հունիսի 12). «An art show in Kassel, Germany, rivals Venice Biennale». The New York Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  13. Kelly Crow (2012 թ․ հունիսի 10). «A Party, Every Five Years, for 750,000 Guests». The Wall Street Jornal. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • http://www.documenta.de, documenta-յի պաշտոնական կայքը
  • documentaX, documenta X-ի (1997) պաշտոնական կայքը
  • documenta 11, documenta 11-ի (2002) պաշտոնական կայքը
  • documenta 12, documenta 12-ի (2007) պաշտոնական կայքը
  • documenta 12, documenta 12-ի (2007) պաշտոնական կայքը
  • dOCUMENTA (13), dOCUMENTA (13)-ի (2012) պաշտոնական կայքը
  • documenta14, documenta 14-ի (2017) պաշտոնական կայքը
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Documenta» հոդվածին։