Digital Spy, բրիտանական ժամանցային լրատվական ինտերներ-պորտալ։ comScore-ի տվյալներով հաճախելիությամբ հանդիսանում է բրիտանական չորրորդ ժամանցային պորտալը, օրական հաճախելիությունը միջինում կազմում է 2,1 միլիոն հաճախորդ[1]։ Alexa Internet վարկանիշը 1,904 է[2][3]։

Digital Spy
Изображение логотипа
digitalspy.com
Տեսակկայք
Երկիր Միացյալ Թագավորություն
ՍեփականատերHearst
Բացված1999
 Digital Spy Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կայքը գործարկվել է 1999 թվականի հունվարի 17-ին digiNEWS անվան տակ, 2001 թվականին digiNEWS խմբի բոլոր կայքերը միավորվեցին Digital Spy Ltd-ի մեջ։

9 апреля 2008 թվականի ապրիլի 9-ին հայտարարվեց, որ կայքը գնվել է խոշորագույն միջազգային Hachette Filipacchi ամսագրային գործակալության բրիտանական մասնաճյուղի կողմից[1][4][5]։

2009 թվականին գործարկվեց Digital Spy կայքի ամերիկյան տարբերակը։

2000 թվականից կայքում գործում է ինտերնետ-ֆորում, որը ծավալվում է ոչ միայն ժամանցային թեմաներով, այլ նաև քաղաքականություն, սպորտ, տեխնոլոգիաներ և այլն։ 2007 թվականի հուլիսին The Times թերթը տպեց հոդված, որում նշվում էր Digital Spy-ի ֆորումում զանգվածային օգտատերերի գրանցման մասին, որի նպատակն էր Virgin Media պրովայդերի գործունեության մասին դժգոհության հայտնումը[6]։ Այս ֆորումում են գրանցված բազմաթիվ բրիտանական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչները, այնպիսիք, ինչպես՝ Top Up TV, Joost, Sky, Goodmans Digital, Amstrad[5][7]:

2007 թվականին Digital Spy-ը ստեղծեց սեփական մրցանակաբաշխությունը հեռուստատեսության ոլորտում՝ Digital Spy Soap Awards, որով պարգևատրվում են հեռուստասերիալների հեղինակները, դերասանները, սցենարիստները և այլն[8][9][10]։ Մրցանակաբաշխության առաջին արարողությունը կայացավ 2008 թվականի մարտի 21-ին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Brook, Stephen. (2008 թ․ ապրիլի 9). «Magazine publisher buys DigitalSpy». London: The Guardian. Վերցված է 2008 թ․ ապրիլի 9-ին.
  2. «digitalspy.co.uk - Traffic Details from Alexa». Alexa Internet, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  3. «Top Sites in United Kingdom». Alexa Internet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  4. «Lagardere buys UK web portal Digitalspy.co.uk». Forbes. Thomson Financial News. 2008 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 9-ին.
  5. 5,0 5,1 Byrne, CIar (2008 թ․ ապրիլի 28). «Hachette spies a good match with a digital duo». London: The Independent. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 29-ին.
  6. Rushe, Dominic (2007 թ․ հուլիսի 8). «Private equity targets Virgin Media». London: Times Online. Վերցված է 2007 թ․ հուլիսի 8-ին.
  7. «Alan Sugar». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 4-ին.
  8. «Top soaps compete for Spy's awards». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.
  9. «The Bill - DS Soap Awards». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.
  10. «BBC - Eastenders - Digital Spy Soap Awards». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.
  11. BBC News Article http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/7308450.stm

Արտաքին հղումներ խմբագրել