Das Erste (գերմ.՝ «Առաջին»), Գերմանիայի համազգային հանրային հեռուստաալիք ARD հեռուստացանցի կազմում։ Հեռուստաալիքը հանդիսանում է «ARD» ընկերության բոլոր հեռուստաալիքների համատեղ նախագիծ (բացի «Deutsche Welle»-ից)։ Եթերային ցանկը ձևավորվում է նահանգային հեռուստաալիքների հետ համատեղ։ Հեռարձակվում է Գերմանիայի ողջ տարածքում, նաև հասանելի է Իտալիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Դանիայի հետ սահմանամերձ մարզերում։

Das Erste
Երկիր{{{2}}} Գերմանիա
Հեռարձակման գոտի{{{2}}} Գերմանիա
Երկիրմիջազգային
Հեռարձակման լեզուգերմաներեն
Հեռարձակման սկսման թվական1954 նոյեմբերի 1
Նախկին անվանումNordwestdeutscher Rundfunk
Deutsches Fernsehen
Հիմնադիր
ՍեփականատերARD
🌐www.DasErste.de

Առաջին եթերը մեկնարկել է 1952 թ. դեկտեմբերի 25-ին որպես «Հյուսիս-արևելյան գերմանական հեռուստառադիոընկերություն» (գերմ.՝ Nordwestdeutscher Rundfunk, NWDR)։ 1954 թ. հունվարի 1-ից հեռարձակումը տարածվում է ԳԴՀ ողջ տարածքում, իսկ հեռուստաալիքը այդ կապակցությամբ ստանում է «Գերմանական հեռուստատեսություն» (գերմ.՝ Deutsches Fernsehen անվանումը։ 1984 թվականի հոկտեմբերի 1-ից կրկին վերանվանվում է, ստանալով «Առաջին գերմանական հեռուստատեսություն» (գերմ.՝ Erstes Deutsches Fernsehen), իսկ 1996-ից կրում է ներկայիս անվանումը։

Մինչ 1990 թվականը ալիքի եթերը տարածվում էր միայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում։ Երբ Արևմտյան Գերմանիան միավորվեց Գերմանիայի Դաշնության հետ, ARD-ն իր տարածքում ստեղծվեցին նոր նահանգային հեռուստառադիոընկերություններ, որոնք նույնպես մասնակցեցին եթերային ցանկի ձևավորմանը։

2010 թ. փետրվարի 12-ից հեռարձակվում է հեռուստաալիքի HD տարբերակը՝ Das Erste HD:

1997-2003 պատկերանիշը
Das Erste HD պատկերանիշը

Հեռուստաալիքի պարունակությունը խմբագրել

Ալիքը հանդիսանում է ARD ցանցի համատեղ նախագիծ։

Նահանգային հեռուստաընկերություն Բաժին %
Westdeutscher Rundfunk Köln (WDR) 21,40
Südwestrundfunk (SWR) 18,20
Norddeutscher Rundfunk (NDR) 17,60
Bayerischer Rundfunk (BR) 15,95
Mitteldeutscher Rundfunk (MDR) 10,85
Hessischer Rundfunk (HR) 7,40
Rundfunk Berlin-Brandenburg (RBB) 6,60
Saarländischer Rundfunk (SR) 1,25
Radio Bremen 0,75

Քանի որ հեռուստաալիքը ֆինանսավորվում է հարկատուների հաշվին, այստեղ սկզբունքայնորեն բացակայում է գովազդը։ Գովազդային հոլովակների ցուցադրությունը թույլատրելի է միայն 14:00-20:00 ընկած ժամանակահատվածում՝ ոչ ավել քան 3 րոպե մեկ ժամում, և հիմնականում ներկայացվում են հաղորդումների միջև, և չեն ընդհատում։ Օրական ցուցադրվում է առավելագույնը 20 րոպե գովազդ։

Արտաքին հղումներ խմբագրել