DC-8 օդանավի աղետը Տոկիոյում

DC-8 օդանավի աղետը Տոկիոյում, ավիացիոն աղետ, որը տեղի է ունեցել1966 թվականի մարտի 4-ին Տոկիոյի Հանեդա օդանավակայանում։ Canadian Pacific Airlines ընկերության Douglas DC-8-43 օդանավը Տոկիոյում վայրէջքի էր գնում բարդ եղանակային պայմաններում, սակայն բախվել է ալեհեռատար պատին և փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է 64 մարդ։

DC-8 օդանավի աղետը Տոկիոյում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականմարտի 4, 1966
ՎայրTokyo International Airport?, Haneda Airport?,  Ճապոնիա
Թռիչքի վայրKai Tak Airport?
Վերջնական կետVancouver International Airport?
Զոհվածներ64 մարդ
Aviation Safety Network ID19660304-0
Օդանավ
ԱվիաընկերությունCanadian Pacific Air Lines?
Կենդանի մնացած8

Ինքնաթիռ խմբագրել

Գործարանային 45761 և սերիական 237 համարով Դուգլաս DC-8-43 օդանավը թողարկվել էր 1965 թվականի սեպտեմբերի 7-ին և հոկտեմբերի 14-ին վաճառվել կանադական Canadian Pacific Airlines ավիաընկերությանը, որտեղ ստացել էր CF-CPK (թռիչքային համարը — 606) համարը և Empress of Edmonton (անգլ. թարգմանաբար՝ «Էդմոնտոնի կայսրուհի»[1]) անունը։ Նրա 4 տուրբաօդափոխիչ շարժիչները Rolls Royce 508-12 Conway նմուշի էին։ Ինքնաթիռի ընդհանուր աշխատաժամանակը կազմում էր 1792 թռիչքային ժամ[2]։

Աղետ խմբագրել

Ինքնաթիռն իրականացնում էր Հոնկոնգից (այդ ժամանակ պատկանում էր Մեծ Բրիտանիային) Վանկուվեր (Բրիտանական Կոլումբիա) CP402 չվերթը Տոկիոյում միջանկյալ վայրէջքով։ Ժամը 16:14- ին JST 402 չվերթը 10 անձնակազմի անդամներով և 62 ուղևորներով թռիչք կատարեց Հոնկոնգից[2]։

Տոկիոյին ինքնաթիռը մոտեցավ 250 շարակարգով (25 հազար ֆուտ կամ 7,6 կմ) և ժամը 19:08-ին սկսեց իջնել։

Այդ ժամանակ Տոկիոյում վատ եղանակային պայմաններ էին, հետևաբաչ իջնելը կատարվում էր միայն մինչև 140 (4,26 կմ) շարակարգ։ Ժամը 19:42-ին անձնակազմը հաղորդեց եղանակի բարելավման համար 15 րոպե սպասելու վերաբերյալ կայացրած որոշման մասին, հակառակ դեպքում նրանք կուղևորվեն Թայբեյ (Չինաստանի Հանրապետություն)՝ պահեստային օդանավակայան։ Շուտով Տոկիոյի կարգավորիչը հաղորդեց, որ տեսանելիությունը թռիչքուղու վրա կազմում է 2400 ոտնաչափ (730 մետր), ինչից հետո վայրէջքի թույլատվություն տվեց։ Սակայն երբ ինքնաթիռը իջել է մինչև 3000 ոտնաչափ (914 մետր), եղանակային պայմանները կրկին վատացան, ինչը ստիպեց անձնակազմին Թայպեյի պահեստային օդանավակայան գնալու որոշում կայացնել[2]։

Ժամը 20:05-ին 402 չվերթը արդեն բարձրացել էր 11 500 ոտնաչափ (3500 մետր) բարձրություն, երբ Տոկիոյի ավիակարգավորիչը փոխանցեց, որ տեսանելիությունը թռիչքուղու վրա բարձրացել է և հասել 3000 ոտնաչափ (914 մետր)։ Այնուհետև նա անձնակազմին հրահանգեց 33R (աջ) թռիչքուղով վայրէջքի մեկ այլ մոտեցման։ Վայրէջքի մոտեցումն արդեն իրականացվում էր մթության մեջ։ Թռիչքուղու ճակատի 1 մղոն հեռավորության վրա անձնակազմը վայրէջքագծից 20 ոտնաչափից (6 մետրով) ցած իջավ, այդ իսկ պատճառով հանձնարարություն ստացավ հապաղել իջնելը կարճ ժամանակով : Սակայն այնուամենայնիվ Դուգլասը շարունակեց իջնել, իսկ թռիչքուղու ճակատից 2800 ոտնաչափ (853 մետր) հեռավորության վրա նա շասսիի կանգնակներով հարվածեց № 14 մոտեցման լուսավորման հենարանին։ Հարվածից կորցնելով արագությունը, օդանավը սկսեց հարվածել այլ հենարանների, իսկ հետո բախվեց ալեհեռատար պատին և բռնկվեց։ Աղետից կենդանի մնաց միայն 8 ուղևոր, մնացած 64-ը (54 ուղևոր և անձնակազմի բոլոր 10 անդամները) զոհվեցին[2]։

Պատճառներ խմբագրել

Հետաքննության արդյունքում ճապոնական հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ աղետը տեղի է ունեցել անձնակազմի մեղքով։  Վայրէջքը կատարվել է շատ բարդ օդերևութաբանական պայմաններում, և մեծ է հավանականությունը, որն առաջացել է տեսողական պատրանք, ինչը շփոթել է օդաչուներին, ինչի արդյունքում նրանք թույլ են տվել ինքնաթիռի իջեցումը թույլատրելի մակարդակից ցածր[2]։ Դիսպետչերի գործողություններում աղետի պատճառ դարձած ոչ մի սխալ չի հայտնաբերվել։

Հետևանքներ խմբագրել

402 չվերթի աղետը տեղի է ունեցել 28 օր անց այն բանից հետո, երբ, ինչպես նաև վայրէջք կատարելով Տոկիոյի օդանավակայանում, աղետի Է ենթարկվել ճապոնական All Nippon Airways ընկերության Boeing 727-ը, ինչի հետևանքով զոհվել է 133 մարդ։ Իսկ 402 օդանավի աղետից ընդամենը 17 ժամ անց (Տոկիոյից DC-8 օդանավի թռիչքից կես ժամ չանցած մարմրող ամպերից վեր) Ֆուձի լեռան մոտակայքում BOAC բրիտանական ընկերության Բոինգ 707 օդանավը աղետի ենթարկվեց, որի հետևանքով զոհվեց 124 մարդ[3]։

վիավթարների նման շարքը նման կարճ ժամանակահատվածում հանգեցրել է ավիաչվերթներից ուղևորների զգալի արտահոսքի, իսկ մարտի 18-ին ճապոնական All Nippon Airways և Japan Airlines ավիաընկերությունները ստիպված են եղել հայտարարել ներքին ավիաչվերթների թվի կրճատման մասին, հատկապես Տոկիոյի և Օսակայի միջև՝ հատկապես Տոկիոյի և Օսակոյի միջև ուղևորները գերադասում էին օգտվել Տոկայդո-սինկանսեն գերարագ երկաթգծից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «CF-CPK Canadian Pacific Airlines Douglas DC-8-43 - cn 45761 / ln 237» (անգլերեն). Planespotters.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ASN Aircraft accident Douglas DC-8-43 CF-CPK Tokyo-Haneda Airport (HND)» (անգլերեն). Aviation Safety Network. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  3. «1966: Passenger jet crashes into Mount Fuji» (անգլերեն). BBC. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  4. «JAPAN'S AIRLINES CUT TOKYO-OSAKA RUNS» (անգլերեն). The New York Times. 1966 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Air Tragedy In Tokyo 1966» (անգլերեն) — кадры кинохроники с места катастрофы. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.