Crimesterdam, հայկական ռոք-խումբ Երևանից։ Հայտնի է իրենց ռոքնռոլյան և փսիխոդելիկ հնչողությամբ, որի ձևավորման վրա ազդել են այնպիսի խմբեր, ինչպիսիք են Oasis, Blur, The Beatles և այլն։

Crimesterdam
Crimesterdam˗ը 2011-ին։ (ձախից-աջ) Յուրա Խաչատրյան, Դեյվ Գեոդակյան, Վլադիմիր Հովհաննիսյան և Արթուր Սոլախյան
Հիմնական տվյալներ
ԵրկիրԵրևան, Հայաստան
ԺանրերԲրիթփոփ, Փսիխոդելիկ ռոք, Ռոքնռոլ
Գործունեություն2010 - 2014, 2017-մինչ հիմա
ԼեյբլIndie Libertines Records, Rekwired Rekords
ԿապվածThe North Avenues
Կայքcrimesterd.am
Անդամներ
Արթուր Սոլախյան
Դեյվ Գեոդակյան
Յուրա Խաչատրյան
Վլադիմիր Հովհաննիսյան
Նախկին անդամներ
Սարգիս Շիրինյան
Ջորջ Հովհաննիսյան
Դավիթ Օլիզարենկո
Արամ Ավագյան
Վահե Ահարոնյան

Կազմավորումը խմբագրել

Crimesterdam-ը կազմավորվել է 2010 թվականին վոկալիստ Արթուր Սոլախյանի, կիթառահարներ Սարգիս Շիրինյանի ու Ջորջ Հովհաննիսյանի կողմից։ Խումբը մի քանի համերգներ է տվել երևանյան ակումբներում, որոնց ժամանակ նրանց աջակցել են նախկին The North Avenues-ի բասիստ Դեյվ Գեոդակյանը (ով 2010 թվականի նոյեմբերին միացավ խմբին) և այլ երաժիշտներ։ 2011 թվականի մարտին խմբին է միանում կիթառահար Յուրա Խաչատրյանը։ Crimesterdam˗ի վերջնական կազմը ձևավորվում է 2011 թվականի հունիսին, երբ խմբին է միանում Վլադիմիր Հովհաննիսյանը Scream Of Silence-ից[1]։

Առաջին մինի-ալբոմները խմբագրել

2010 թվականի դեկտեմբերին Crimesterdam-ը միանում է հայկական Indie Libertines Records լեյբլին։ Indie Libertines Records-ի միջոցով դեկտեմբերի 14-ին խումբը թողարկում է իր դեբյուտային երգը՝ Yeah Pappa I’m Smoking, իսկ 2011 թվականի հունվարի 31-ին՝ Acoustic for Indie Libertines ակուստիկ մինի-ալբոմը՝ բաղկացած 3 երգերից, որոնցից 2-ը հետո տեղ գտան Mary Wants To Marry EP-ում։

2011 թվականի ապրիլի 28-ին խումբը թողարկեց իր դեբյուտային ստուդիական մինի˗ալբոմը՝ Mary Wants To Marry[2][3][4][5]։ Մինի ալբոմը ձայնագրվել և միքսվել է Դեյվ Գեոդակյանի տան ստուդիայում[6]։

Սեպտեմբերի 3-ին թողարկվեց Your Russian Wife EP-ն[7][8], որին նախորդեց համանուն երգի հիման վրա տեսահոլովակի հրապարակումը[9]։

Դեբյուտային ալբոմը (2011-2012) խմբագրել

Crimesterdam-ը 2011 թվականի հոկտեմբերից աշխատում էր դեբյուտային լիամետրաժ ալբոմի վրա։ «Obsolete Modern Retro»-ն լույս տեսավ 2012 թվականի հունիսի 18-ին։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Obsolete Modern Retro (հունիսի 18, 2012)

Մինի-ալբոմներ խմբագրել

  • Mary Wants To Marry (ապրիլի 28, 2011)
  • Your Russian Wife (սեպտեմբերի 3, 2011)

Այլ խմբագրել

  • Acoustic For Indie Libertines (հունվարի 31, 2011)
  • OMR (2022)

Հղումներ աղբյուրներին խմբագրել

  1. «Խումբը». Crimesterdam. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  2. «Indie Libertines». Bravo.am. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  3. «Հայկական 3 ռոք խումբ կներկայացնեն իրենց առաջին սկավառակները». Lragir.am. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.(չաշխատող հղում)
  4. «3 հայկական ռոք խումբ 1 օրում ներկայացնելու են իրենց առաջին ձայնագրությունները». Asekose.am. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Սկսնակ ռոք խմբերը կներկայացնեն իրենց առաջին ձայնագրությունները». Haynews.am. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  6. «Crimesterdam to release debut EP Mary Wants To Marry». Rekwired.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  7. «Crimesterdam to release Your Russian Wife EP on September 3». Rekwired.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  8. «Crimesterdam ռոք խումբը թողարկել է իր երկրորդ մինի ալբոմը». Lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  9. «Crimesterdam – HTC Desire experiment». Rekwired.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել