Copa Airlines խոշոր ավիաընկերություններից է Պանամայում, ընկերության գրասենյակը գտնվում է Պանամա Սիթիում։ Աշխատում է հիմնականում հերթական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների չվերթներ արտասահմանում, կատարելով ավելի քան 280 ամենօրյա չվերթներ դեպի 64 ուղղություններով 29 երկրներում։ Ավիաընկերությունը հիմնականում չվերթներ է իրականացնում Տոկումեն միջազգային օդանավակայանից։

Copa Airlines
Copa Airlines ավիաընկերության Boeing 737-800- ը Մայամիի միջազգային օդանավակայանում։
Изображение логотипа
ՕՏՄԱ
CM
ՔԱՄԿ
CMP
Պայմանականչ
COPA
Հիմնադրվել է21 հունիսի, 1947թ
Գործունեության սկիզբ15 Օգոստոսի, 1947թ
ԿենտրոններTocumen International Airport?
Չվերթների բոնուսային ծրագրերConnectMiles
ՄիությունStar Alliance
ԻնքնաթիռներBoeing 737-800, Boeing 737-9 MAX
Նավատորմ78
ԿարգախոսConnected everything is possible
ԳլխամասՊանամա, Պանամա
ՂեկավարությունՓիթեր Հեյլբրոն
ԲորսաNYSECPA
copaair.com/es/web/br/home

Պատմություն խմբագրել

Ավիաընկերությունը հիմնադրվել է 1944 թվականի օգոստոսի 15-ին, և սկսել իր գործնեությունը 1947 թվականի օգոստոսի 15-ին։ 1930 թվականին ավիաընկերությունը մտել է ուղևորափոխադրումների միջազգային շուկա, և բացել է կանոնավոր չվերթներ դեպի՝ Կոլումբիա, Կոստա Ռիկա և Ջամայկա։ Մինչև 1980 թվականը ավիաընկերության անվանումն էր՝ Air Panama։ 1979 թվականին, COPA ավիաընկերությունը ձեռք է բերել իր առաջին ռեակտիվ ինքնաթիռը՝ Boeing 737-100, և դադարեցրել է կանոնավոր ուղևորափոխադրումները ներքին երթուղիներում։ Հաջորդ տարի, ավիաընկերությունը սկսել է կանոնավոր չվերթները դեպի Սան Խուան (Պուերտո Ռիկո), Մայամի (Ֆլորիդա) և Դոմինիկյան Հանրապետություն։ Boeing 737-ը միակ ինքնաթիռն էր, սակայն ավիաընկերությունը 2005 թվականին ստացել է Embraer 190 ինքնաթիռը։

Զարգացում խմբագրել

1990 թվականին Copa ավիաընկերությունը ընդլայնել է իր երթուղային ցանցը, իրականացնելով կանոնավոր չվերթներ դեպի՝ Բուենոս Այրես (Արգենտինա), Սանտյագո դե Չիլի (Չիլի), Բոգոտա (Կոլումբիա), Հավանա (Կուբա), Լիմա (Պերու), Մեխիկո (Մեքսիկա), Կարակաս (Վենեսուելա) և Լատինական Ամերիկա։

Արտաքին հղումներ խմբագրել