Columbia Pictures

ամերիկյան կինոստուդիա

Columbia Pictures Industries, Inc., ամերիկյան կինո և հեռուստատեսային ընկերություն. բաղկացուցիչ մասն է կազմում Columbia TriStar Motion Picture Group-ի, որի սեփականատերը 1989 թվականից ի վեր ճապոնական Sony CorporationSony Pictures Entertainment դուստր ընկերությունն է[1][2]։

Columbia Pictures
Изображение логотипа
Տեսակկինոֆիլմերի արտադրության ընկերություն, կինոդիստրիբյուտոր և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1918
ՀիմնադիրՀարի Քոն, Ջո Բրանդտ և Jack Cohn?
ՎայրՔալվեր Սիթի, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունկինոարդյունաբերություն
Մայր ընկերությունSony Pictures Entertainment
Դուստր ընկերություններTriStar Pictures, Deutsche Columbia Pictures Filmproduktion? և Gottlieb?
ՍեփականատերSony Pictures Entertainment
Կայքsonypictures.com(անգլ.)
 Columbia Pictures Վիքիպահեստում

Columbia-ի խոշոր ստորաբաժանումներից է TriStar Pictures-ը։

2006-ից մինչև 2015 թվականը ներառյալ՝ փաստացի (բայց ոչ իրավաբանորեն) հենց նույնպիսի՝ ենթակա վիճակում է գտնվել լեգենդրար MGM ստուդիան, որին էին պատկանում Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի իրավունքները։

Columbia Pictures-ը հանդիսանում է աշխարհի առաջատար կինոստուդիաներից մեկը (ներկա դրությամբ համարվում է մեծությամբ չորրորդը), մտնում է ամերիկյան խոշորագույն կինոստուդիաների հնգյակի մեջ[3]։

Columbia Pictures1918 թվականի հունիսի 19-ին հիմնադրել են Ջեք և Հարրի Քոն եղբայրներն ու նրանց գործարար ընկեր Ջո Բրանդը՝ որպես ֆիլմեր վաճառող ընկերություն, Cohn-Brandt-Cohn (CBC) Film Sales Corporaiotn անվանումով[4][5]։ Ընկերությունը 1924 թվականի հունվարի 10-ին վերանվանվել է Columbia Pictures, Columbia Pictures Corporation անունով գործել մինչև 1968 թվականի դեկտեմբերի 23-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «SECURITIES AND EXCHANGE COMMISSION FORM 20-F Annual and transition report of foreign private issuers pursuant to sections 13 or 15(d)» (PDF).
  2. «Sony, Form 20-F, Filing Date Jun 28, 2011» (PDF). secdatabase.com. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  3. «THE STUDIO ERA». www.umsl.edu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  4. Rozen, Leah (1999 թ․ նոյեմբերի 14). «HOLIDAY FILMS: SCREEN GEMS; It Happened With One Movie: A Studio Transformed». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.
  5. "Sony Pictures Museum" Sony Pictures History sonypicturesmuseum.com, Retrieved on November 19, 2012

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Columbia Pictures» հոդվածին։