Clash Royale, ՍԻԺ և CCG ժանրի խաղ մոբայլ սարքերի համար,հասանելի է Անդրոիդ և IOS հարթակներում։ Խաղը թողարկվել է 2016թ․-ի մարտի 2-ին Supercell ընկերության կողմից։ Clash Royale-ը գոյության առաջին տարում իրեն ստեղծողներին բերեց ավելի քան 1մլրդ դոլար[1]։ Խաղը գտնվում է միևնույն խաղային ասպարեզում, ինչ Clash of Clans-ը։

Խաղ խմբագրել

Խաղի ընթացքում հարկավոր է հարցակվել հակառակորդի աշտարակների վրա հարձակողական քարտերի միջոցով,ինչպես նաև պաշտպանել սեփական աշտարակները։Յուրաքանչյուր խաղացող ունի երեք աշտարակ՝ երկու փոքր և մեկ մեծ։Փոքր աշտարակներից յուրաքանչյուրում կան մեկական արքայադուստրեր,իսկ մեծ աշտարակում գտնվում է արքան։Արքայադուստրերը օժտված են ավելի արագ և ավելի հեռու կրակելու ունակությամբ,սակայն ունեն ավելի քիչ կյանք,քան արքան։Ի սկզբանե արքայի աշտարակը պասիվ է,այն ակտիվանում է այն դեպքում,երբ արքայադուստրերից որևէ մեկի աշտարակը ավերվում է հակառակորդի կողմից։

Խաղացողը մինչ խաղը սկսելը,կարող է ընտրել ութ քարտ,որոնցով էլ պետք է պայքարի հակառակորդի դեմ։Եթե առաջին երեք րոպեներից հետո երկու խաղացողներն էլ ունեն հավասար քանակի աշտարակ,ապա նրանց տրվում է ևս 2 րոպե խաղային ժամանակ։

Մեկը ընդեմ մեկի ռեժիմում հաղթելու դեպքում խաղացողը ստանում է գավաթներ,որոնց թվից է կախված նրա դիրքը խաղացողների ցանկում։Համապատասխան թվով գավաթներ հավաքելու դեպքում խաղացողը գնում է դեպի նոր արենա,որն էլ հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր քարտեր և ավելացնել սունդուկներից դուրս եկող մրցանակները։Մրցանակներն են՝ ոսկիները,քարտերը,կրիստալները,էմոջիները և սունդուկները։

Երկուսը ընդեմ երկուսի ռեժիմում հաղթելու դեպքում խաղացողը չի ստանում գավաթներ,իսկ պարտվելու դեպքում չի կորցնում դրանք.

Քարտեր խմբագրել

Քարտերը ըստ հազվադեպության աստիճանի բաժանվում են 4 տիպի՝ սովորական,հազվադեպ,էպիկ և լեգենդար։Սովորական քարտերը դուրս են գալիս գրեթե բոլոր սունդուկներից։Էպիկ սունդուկներից դուրս են գալիս միայն էպիկ քարտեր,իսկ լեգենդար սունդուկներից՝ մեկ լեգենդար քարտ,սկսած 4-րդ արենայից։Խաղում կա ընդհանուր 99 քարտ (26 սովորական, 29 հազվադեպ, 27 էպիկ և 17 լեգենդար )[2]։Քարտերը կարելի է հզորացնել մինչև 13-րդ մակարդակ։Յուրաքանչյուր քարտ ունի իր առանձնահատկությունը (հարձակվող, պաշտպանող և այլն)։

Կլանային պատերազմներ խմբագրել

Կլանային պատերազմները բաժանվում են երկու փուլի։ Առաջին փուլում խաղացողը պետ է հավաքի որքան հնարավոր է շատ քարտեր կլանային պատերազմի համար։Երկրորդ փուլում խաղացողը պետք է ընտրի ութ քարտ,որից հետո,արդեն կարող է անցնել հարցակման։Երկրորդ փուլում կարևորը հաղթանակն է,որով խաղացողը գավաթ է վաստակում։Որքան շատ լինեն ձեր գավաթները,այնքան ավելի բարձր տեղում կլինեք խաղացողների մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Supercell's Clash Royale reaps $1 billion in its first year». venturebeat.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  2. «Всего в игре 99 карт (26 обычных, 29 редких, 27 эпических и 17 легендарных)». Wikipedia - Clash Royale (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 25.

Արտաքին հղումներ խմբագրել

Clash Royale Արխիվացված 2020-07-20 Wayback MachineSupercell-ի կայքում։