Chlorine, ամերիկյան Twenty One Pilots երաժշտական դուետի հեղինակած և ձայնագրած երգ։ Այն թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Fueled by Ramen լեյբլով, որպես հինգերորդ ստուդիական Trench ալբոմի հինգերորդ սինգլ (երգի տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի հունվարի 22-ին)։ Երգը գրել են վոկալիստներ Թայլեր Ջոզեֆը և Փոլ Մինին (Mutemath ռոք խմբից)։ Երգը գրված է ինդի փոփ[1], ռեփ ռոք[2], էլեկտրա փոփ[3], թրիփ-հոփ[4] ժանրերում, որը քննարկում է, թե ինչպես կրեատիվությունը կարող է մաքրել մութ ազդակները, բայց կարող է նաև առաջացնել իր սեփական ցավը։

«Chlorine»
Chlorine
Twenty One Pilotsի երգը «Trench» ալբոմից
Թողարկված2019 թվականի հունվարի 22
Ձայնագրված2015-2018
Ժանր

ինդի փոփ, ռեփ ռոք,

թրիփ-հոփ, էլեկտրա փոփ
Լեզուանգլերեն
Տևողություն5:24
ԼեյբլFueled by Ramen
ՀեղինակԹայլեր Ջոզեֆ
ՊրոդյուսերԹայլեր Ջոզեֆ, Փոլ Մինի
Trench ալբոմի երգացանկ
My Blood (2018) «Chlorine» The Hype (2019)

Chlorine-ը արժանացել է երաժշտական քննադատների հավանությանը, որոնք ընդգծել են խմբի նախորդ աշխատանքների համեմատ երգի գրավիչ և երաժշտական զսպվածությունը։ Այն հասել է մինչև Bubbling Under Hot 100 chart-ի 5-րդ հորիզոնական, իսկ Մեքսիկայի և Լատվիայի հիթշքերթներում հայտնվել առաջին հորիզոնականում։

Ստեղծում խմբագրել

Ինչպես Trench-ի մեծ մասը, այս երգը նույնպես գրված և ձայնագրված է խմբի վոկալիստ Թայլեր Ջոզեֆի և Փոլ Մինիի կողմից[5]։ Երգեր գրելու գործընթացը և ձայնագրությունը տեղի է ունեցել Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի Ջոզեֆի նկուղային ստուդիայում, մինչդեռ երգը միքսացվել է Ադամ Հոքինսի կողմից և մշակվել Քրիս Գերինգերի կողմից՝ Sterling Sound-ում, Նյու Յորք[6][7][8]։

Ըստ Musicnotes.com կայքում Sony/ATV-ի տեղադրած նյութի՝ երգը գրված է B♭ մինորի տոնայնությամբ և ունի 90 bpm[9]: Սա երգ ինդի փոփ, էլեկտրա փոփ, ռեփ-ռոք, թրիփ-հոփ[10][11][12][1][2]։ Փեյջ Ուիլյամսը Billboard-ից ենթադրեց, որ երգը մաքրում է մեր բանականությունը մութ մտքերից, իսկ Քերին Հանզը The New York Times-ից հայտարարել է, որ այն նկարագրում է, թե ինչպես ստեղծագործությունը կարող է մաքրել մութ ազդակները, բայց առաջացնել իր սեփական ցավը։

Թողարկում խմբագրել

Trench-ը թողարկվեց 2018 թվականի հոկտեմբերի 5-ին։ 2019 թվականի հունվարի 22-ին Twenty One Pilots-ի երկրպագուները սկսել են շահարկել, որ Chlorine երգի երաժշտական տեսահոլովակը կթողարկվի հաջորդ օրը՝ հիմնվելով թիզերների շարքի վրա, որոնք խումբը տեղադրել է սոցիալական կայքերում, այդ թվում՝ կեղտոտ ավազանի կարճ տեսահոլովակը, որը ուղեկցվում է թմբուկի հարվածով։ Խմբի վոկալիստ Թայլեր Ջոզեֆը Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է. «Կա մեկը, ում ես կցանկանայի ներկայացնել ձեզ։ Ես կծանոթացնեմ ձեզ նրա հետ վաղը, նրա անունը Ned է<{•.•}>»[13][14]: Այնուամենայնիվ խումը որոշ ժամանակ անց հայտարարեց, որ այլևս չի կարող սպասել և տեղադրեց տեսանյութը նույն օրը[15][16]։ Սրանից հետո dmaorg.info կայքում տեղադրվեց Trench-ի գլխավոր հերոս Քլենսիի գրած նամակի պատկերը, որը պահանջում է 17-35.4527, 17 և 35.4527 ֆայլերը, որոնք համապատասխանաբար քլորի ատոմային համարն ու ատոմային զանգվածն են։ Հունվարի 23-ին նույն կայքում վերբեռնվեց նամակը, որտեղ "than" ու "happened" բառերը փոխեցին "that" ու "happen"(ինչ և պատահել)-ի։ Reddit կայքի օգտատերն ավելի ուշ հայտնաբերել է, որ տառերի փոփոխությունները գրանցել են "Ned" անունը․ էակ, որը ցուցադրվում է երգի երաժշտական տեսահոլովակում։

Քննարկում խմբագրել

PopMatters-ի Ջոշուա Կոպերմանը դրական է արտահայտվել Chlorine-ի երաժշտական զսպվածությունը՝ խմբի նախորդ աշխատանքի համեմատ։ Հարրի Ռայանը, NME-ից գրել է, որ երգը այն սինգլերից է, որն բավական ուժեղ է այլ պատմությունում գոյություն ունենալու համար՝ վկայակոչելով ալբոմի պատմությունը[17]։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Chlorine-ի երաժշտական տեսահոլովակը, որպես սինգլ, 2019 թվականի հունվարի 22-ին ներբեռնվել է երգի թողարկումից հետո[18]։ Տեսաահոլովակի ռեժիսոր դարձավ Մարկ Էշլեմանը[19]։ Նեդի ստեղծումը ձեռնարկվել է 2018 թվականի դեկտեմբերի կեսերին՝ օգտագործելով 3D VFX: Տեսահոլովակում դուետը լցնում է լողավազանը և հետևում է Նեդ անունով էակին, որն լողավազանը լցնելուց հետո ցատկում է նրա մեջ, նրա եղջյուրները սկսում են մեծանալ[20]։ Տեսահոլովակի վերջում Թայլերը Նեդի հետ նստած է դատարկ լողավազանի հատակին, Նեդի եղջյուրները նորից սկսում են փոքրանալ, մինչ այն պահը, երբ Թայլերը նրան մեկ բաժակ խմիչք է առաջարկում, որից վերջինս հրաժարվում է։ 2019 թվականի հունիսի դրությամբ՝ YouTube-ում տեսանյութը գերազանցել է 130 միլիոն դիտումը[21][22]։

19.4326° N, 99.1332° W տարբերակ խմբագրել

Chlorine (19.4326° N, 99.1332° W)-ը թողարկվել է 2019 թվականի հունիսի 21-ին[23]։ Սա ալբոմի առաջին sleepers տարբերակն է løcatiøn Sessiøns-ի սերիայից, ենթադրաբար ձայնագրված Մեխիկոյի մասնավոր համերգին, քանի որ երգի կոորդինատները հենց այդ տեղն են ցույց տալիս[24][25][26][27]։

Երգացանկ խմբագրել

US promotional CD
# Անվանում Տևողություն
1. «Chlorine» (radio edit #1) 2:55
2. «Chlorine» (radio edit #2) 2:02
3. «Chlorine» (radio edit #3) 1:59
4. «Chlorine» (album version) 5:24
5. «Chlorine» (instrumental) 5:25
Chlorine (Alt Mix)
# Անվանում Տևողություն
1. «Chlorine» (Alt Mix) 3:11
Spotify single[28]
# Անվանում Տևողություն
1. «Chlorine»   5:24
2. «Chlorine» (Alt Mix) 3:11
Chlorine (19.4326° N, 99.1332° W)
# Անվանում Տևողություն
1. «Chlorine (19.4326° N, 99.1332° W)»   3:58
Chlorine (19.4326° N, 99.1332° W) on Spotify[29]
# Անվանում Տևողություն
1. «Chlorine (19.4326° N, 99.1332° W)»   3:58
2. «Chlorine»   5:24

Ձայնագրման անդամներ խմբագրել

  • Թայլեր Ջոզեֆ — վոկալ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, ուկուլելե, բաս-կիթառ
  • Ջոշ Դան — թմբուկների հավաքածու

Լրացուցիչ անդամներ

  • Աննա Դեքլեմենթ – A & R
  • Փիթ Հանբարգ – A & R
  • Քրիս Հերինգեր – մասթերինգ
  • Ադամ Հովկինս – միքս
  • Փոլ Մինի – պրոդյուսեր
  • Քրիս Ուոլթման – գործադիր պրոդյուսեր

Հիթշքերթ խմբագրել

Շաբաթական հիթշքերթներ խմբագրել

Հիթշքերթ (2018–19) Դիրք
  Ö3 Austria Top 75[30] 37
  Ultratip Wallonia[31] 35
  Canadian Hot 100[32] 85
  IFPI[33] 6
  Singles Digitál Top 100[34] 14
Ireland (IRMA)[35] 64
Latvia (Latvijas Top 40)[36] 1
Mexico (Billboard Ingles Airplay)[37] 1
New Zealand Hot Singles (RMNZ)[38] 12
Romania (Airplay 100)[39] 66
  Scottish Singles Top 40[40] 81
  Singles Digitál Top 100[41] 28
  Schweizer Hitparade[42] 82
  Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[43] 5
  Hot Rock Songs (Billboard)[44] 3
  Pop Songs (Billboard)[45] 32
  Rock Airplay (Billboard)[46] 4

Տարվա վերջին հիթշքերթներ խմբագրել

Հիթշքերթ (2018) Դիրք
US Hot Rock Songs (Billboard)[47] 97

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 (անգլերեն) https://www.last.fm/pl/music/Twenty+One+Pilots/Chlorine. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. 2,0 2,1 (անգլերեն) https://www.allmusic.com/song/chlorine-mt0055895243. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. Williams, Paige (2018 թ․ հոկտեմբերի 5). «Twenty One Pilots' 'Trench': Decoding the New Album's Hidden Meanings». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  4. PopMatters, ed. (12 ottobre 2018). «Twenty One Pilots: Trench (album review)» (անգլերեն). Վերցված է 17 ottobre 2018-ին.
  5. Goeman, Collin (2019 թ․ հունվարի 25). «Voice behind twenty one pilots' "Chlorine" intro revealed». Alternative Press. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  6. Trench (Media notes). Twenty One Pilots. Fueled by Ramen. 2018.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  7. Carter, Emily. «Twenty One Pilots: They're back! And their journey to create Trench is a story that could only come from them... - Kerrang!». PressReader. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  8. Brooks, Hayden (2019 թ․ հունվարի 23). «Twenty One Pilots Befriend An Alien In 'Chlorine' Music Video». iHeartRadio. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  9. «Twenty One Pilots "Chlorine" Sheet Music in B♭ Minor (transposable) – Download & Print». Musicnotes.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  10. Eldrenkamp, Gracianne (2018 թ․ հոկտեմբերի 17). «Twenty-One Pilots Releases 'Trench'». The Fairfield Mirror. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  11. Copperman, Joshua (2018 թ․ հոկտեմբերի 12). «Twenty One Pilots Get Sensitive on 'Trench'». PopMatters. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  12. Payne, Chris (2018 թ․ հոկտեմբերի 5). «Twenty One Pilots Continue to Defy Critics on Surprisingly Cohesive 'Trench': Album Review». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  13. Jamieson, Brii (2019 թ․ հունվարի 22). «Twenty One Pilots Are Teasing Something For Tomorrow». Rock Sound. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  14. Jamieson, Brii (2019 թ․ հունվարի 23). «Watch The Brand New Twenty One Pilots Video For 'Chlorine' Here». Rock Sound. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  15. Hannan, Devon (2019 թ․ հունվարի 22). «twenty one pilots unleash "Chlorine" music video, introduce "Ned"». Alternative Press. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  16. Reed, Ryan (2019 թ․ հունվարի 23). «Watch Twenty One Pilots' Cryptic, Poolside 'Chlorine' Video». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  17. Nickoloff, Anne; Smith, Troy (2019 թ․ հուլիսի 5). «All 65 Twenty One Pilots songs ranked from worst to best». Cleveland.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  18. twenty one pilots - Chlorine (Official Video). YouTube. 2019 թ․ հունվարի 22. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  19. Hannan, Devon (2019 թ․ հունվարի 26). «twenty one pilots' Ned was not just a VFX character, creators share experience on "Chlorine"». Alternative Press. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  20. Trapp, Philip (2019 թ․ փետրվարի 4). «twenty one pilots discuss Ned, say he's "not a gremlin"». Alternative Press (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  21. Gil, Kaufman (2019 թ․ հունվարի 23). «Twenty One Pilots Clean Pools, Chill With Adorable Alien Pal Ned in 'Chlorine' Video: Watch». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  22. Aubrey, Elizabeth (2019 թ․ հունվարի 23). «Watch Twenty One Pilots new video for 'Chlorine' and meet 'Ned', the band's animated friend». NME. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  23. «Chlorine (19.4326° N, 99.1332° W) - Single». Apple Music (US). Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  24. «twenty one pilots Reimagine Chlorine For The Løcatiøn Sessiøns». Kerrang!. 2019 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  25. Jamieson, Brii (2019 թ․ հունիսի 21). «Twenty One Pilots Have Launched The 'Location Sessions' - News». Rock Sound. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  26. Kaufman, Gil (2019 թ․ հունիսի 21). «Twenty One Pilots Release Unplugged 'Chlorine' From 'Location Sessions': Listen». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  27. Darus, Alex (2019 թ․ հունիսի 21). «twenty one pilots kick off Location Sessions with "Chlorine" stripped». Alternative Press. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  28. «Chlorine». Spotify. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  29. «Chlorine». Spotify. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  30. Twenty One Pilots — Chlorine Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է March 21, 2019.
  31. Ultratop.be — Twenty One Pilots — Chlorine (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է February 16, 2019.
  32. Twenty One Pilots Album & Song Chart History Canadian Hot 100 for Twenty One Pilots. Ստուգվել է May 21, 2019.
  33. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201915. Ստուգվել է April 16, 2019.
  34. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201908 into search. Ստուգվել է February 26, 2019.
  35. «IRMA – Irish Charts». IRMA. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  36. «Latvijas Top 40». Latvijas Radio. 2019 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  37. «Mexico Ingles Airplay». Billboard. 2019 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  38. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  39. «Airplay 100 – 17 martie 2019» (Romanian). Kiss FM. 2019 թ․ մարտի 17. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է April 27, 2019.
  41. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201841 into search. Ստուգվել է February 10, 2019.
  42. Twenty One Pilots — Chlorine swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է March 4, 2019.
  43. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Bubbling Under Hot 100 for Twenty One Pilots. Ստուգվել է July 2, 2019.
  44. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Twenty One Pilots. Ստուգվել է July 2, 2019.
  45. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Pop Songs for Twenty One Pilots. Ստուգվել է June 11, 2019.
  46. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Rock Airplay for Twenty One Pilots. Ստուգվել է April 22, 2019.
  47. «Hot Rock Songs: Year End 2018». Billboard. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.