Can You Feel the Love Tonight, 1994 թվականին Disney ընկերության արտադրության «Առյուծ արքան» լիամետրաժ մուլտֆիլմի սինգլը։ Թիմ Ռայսի բանաստեղծության երաժշտությունը գրել է Էլթոն Ջոնը։ Պրոդյուսեր Դոն Հանի և ռեժիսորներ Ռոբոմ Մինկոֆի և Ռոջեր Ալերսի կողմից նկարագրվել է հետևյալ կերպ. «Սա ամբողջ մուլտֆիլմում ամենազարմանալի պատմությունն է»[2]։ Երգը դարձել է բրիտանական հիթ՝ զբաղեցնելով UK Singles Chart հիթ-շքերթի 14-րդ հորիզոնականը, սակայն ավելի մեծ հաջողության է հասել ԱՄՆ-ում՝ զբաղեցնելով Billboard Hot 100-ի 4-րդ հորիզոնականը։ Մեծ ճանաչում է ստացել նաև Ֆրանսիայում։

«Can You Feel the Love Tonight»
Ջոզեֆ Ուիլյամս և Էլթոն Ջոնի երգը
Ժանրփոփ
Լեզուանգլերեն
ՀեղինակԹիմ Ռայս[1]
ԿոմպոզիտորԷլթոն Ջոն[1]
Տոնայնությունսի-բեմոլ մաժոր

Պատմություն խմբագրել

 
«Առյուծ արքան»

Մուլտֆիլմում երգը կատարում են Ջոզեֆ Վիլյամսը (Սիմբա) և Սալի Դվորսկին (Նալա), ինչպես նաև Նեյթան Լեյնը (Տիմոն) և Էրնի Սաբելլան (Պումբա), սակայն եզրափակիչ տարբերակը կատարել է Էլթոն Ջոնը։ Երգը 1995 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ շրջանցելով նույն մուլտֆիլմի երկու այլ սինգլները՝ Circle Of Life-ը և Հակունա Մատատան։

Էլթոն Ջոնն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ Տղամարդու լավագույն վոկալ փոփ-կատարման համար[3]։

2003 թվականին թողարկվել է ռեմիքս տարբերակը։

Երրորդ մասում գլխավոր հերոսների հետ ռոմանտիկ երգը մի փոքր վերափոխվել է. հիմնական սյուժեի մեջ ավելացրել են կարճ կոմիկական տեսարաններ Թիմոնի և Պումբայի մասնակցությամբ, որոնք փորձում են խանգարել Սիմբային և Նալային, բայց այդպես էլ հաջողության չեն հասնում։

Արտադրություն խմբագրել

Սկզբում պլանավորվում էր, որ «Can you Feel the Love Tonight» երգը կկատարեն միայն Թիմոնն ու Պումբան, բայց Էլթոն Ջոնը կտրականապես դեմ էր։ Նրան դուր չի եկել, որ կոմպոզիցիան կոմիկական ենթատեքստ ձեռք կբերի։ Երգիչը հայտարարել է, որ երգն արժանի է լինել «մեծ դիսնեյյան սիրո երգերի» շարունակությունը, և որ «առյուծների տեսարանը շատ ավելի զգացմունքներ է հաղորդում, քան կարող էր արտահայտել երկխոսությունը»[4]։ Հետաքրքիր է, որ ընկերությունն ընդհանրապես չէր ցանկանում մուլտֆիլմում որևէ ռոմանտիկ երգ օգտագործել։ Դա տեղի է ունեցել միայն Էլթոն Ջոնի համառությամբ։ Երբ վերջնական որոշում կայացրին, ծրագրվում էր, որ սինգլը կկատարեն Սիմբան և Նալան։ Սակայն արդյունքը վերանայվել է, և եկել են այն եզրակացության, որ կերգի Քրիստի Էդվարդսի ետնաբեմային ձայնը՝ Ջոզեֆ Ուիլյամսի և Սալի Դվորսկու կարճ ներդիրներով։ Երգի մեջ ներառված են նաև աֆրիկյան մոտիվները, սակայն դրանք ավելի վառ են հնչում աուդիոտարբերակում։

Ձայնագրող թիմ խմբագրել

Քավեր տարբերակներ խմբագրել

  • 1995 թվականին Ramones խումբն իր համերգի ժամանակ կատարել է երգի պանկ տարբերակը։
  • Ավստրալիացի փոփ-աստղ Դանի Մինոուգը սինգլը երգել է UK Disney TV special-ում։
  • 2000 թվականին Ջոն Բարոումենը ձայնագրել է քավեր տարբերակ։
  • 2004 թվականին Վիլյամ Հանը կատարել է երգը American Idol հեռուստանախագծի շրջանակներում։ Արդյունքում երգը համալրել է իր առաջնելութային ալբոմը։
  • 2004 թվականին Սառա Փեքսթոնը և չեխ երգիչ Զբիշեկ Դրդան կատարել են երգը Disneymania 4-ի համար։
  • 2007 թվականին Ջոզեֆ Մակելդերին կատարել է երգը X-Factor-ի իր առաջին լսումների փուլում։
  • 2010 թվականին գերմանացի երգչուհի Հելենա Ֆիշերը երգը կատարել է իր համերգային «So wie ich bin» շրջագայության շրջանակներում։
  • Բրայան Ուիլսոնը կատարել է երգն իր «In the Key of Disney» ալբոմի համար, որտեղ ընդգրկվել են Դիսնեյի մուլտֆիլմերի բազմաթիվ սաունդթրեքներ։
  • Երիտասարդ սոպրանո երգչուհի Ջեքի Իվանկոն կատարել է երգն իր «Songs from the Silver Screen» ալբոմի համար։
  • Owl City խմբի անդամ Ադամ Յանգը քավերի կարճ տարբերակը տեղադրել է Tumblr-ի իր էջում։

Դիրք հիթ-շքերթներում խմբագրել

Հիթ-շքերթ (1994) Բարձրագույն դիրք
Australian ARIA Singles Chart[5] 9
Austrian Singles Chart[6] 4
French SNEP Singles Chart[7] 1
German Singles Chart[8] 14
Irish Singles Chart[9] 9
New Zealand RIANZ Singles Chart[10] 7
Swedish Singles Chart[11] 2
UK Singles Chart[12] 14
U.S. Billboard Hot 100[13] 4
U.S. Billboard Top 40 Mainstream 3
U.S. Billboard Hot Adult Contemporary Tracks[14] 1
Հիթ-շքերթ (1995) Բարձրագույն դիրք
Dutch Mega Top 100[15] 14
Norwegian Singles Chart[16] 4
Swiss Singles Chart[17] 10

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. King, Alex P. (2004). Hit-parade — 20 ans de tubes (ֆրանսերեն). Paris: Pascal. էջ 339. ISBN 2-35019-009-9.
  3. «Elton John» (անգլերեն). grammy.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  4. Finch, Christopher Afterword // The art of The Lion King. — Hyperion, 1994. — С. 143. — ISBN 978-0-7868-6028-9
  5. «australian-charts.com». Վերցված է 19 Նոյեմբերի 2008 (2008-11-19)-ին.
  6. «austriancharts.at». Վերցված է 19 Նոյեմբերի 2008 (2008-11-19)-ին.
  7. «lescharts.com». Վերցված է 19 Նոյեմբերի 2008 (2008-11-19)-ին.
  8. «Elton John singles, German Singles Chart» (գերմաներեն). musicline. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
  9. «irishcharts.ie». Վերցված է 12 Հունվարի 2009 (2009-01-12)-ին.
  10. «charts.org.nz». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 19 Նոյեմբերի 2008 (2008-11-19)-ին.
  11. «swedishcharts.com». Վերցված է 19 Նոյեմբերի 2008 (2008-11-19)-ին.
  12. «everyhit.com search results». Վերցված է 19 Նոյեմբերի 2008 (2008-11-19)-ին.
  13. «Billboard.com Hot 100 Chart Listing For The Week Of 12 Nov 1994». Վերցված է 19 Նոյեմբերի 2008 (2008-11-19)-ին.
  14. «Billboard.com Hot Adult Contemporary Chart Listing For The Week Of 26 Nov 1994». Վերցված է 19 Նոյեմբերի 2008 (2008-11-19)-ին.
  15. «De Nederlandse Top 40, week 11, 1995». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 19 Նոյեմբերի 2008 (2008-11-19)-ին.
  16. «norwegiancharts.com». Վերցված է 19 Նոյեմբերի 2008 (2008-11-19)-ին.
  17. «hitparade.ch». Վերցված է 19 Նոյեմբերի 2008 (2008-11-19)-ին.

Արտաքին հղումներ խմբագրել