CBC, հեռուստաընկերություն Ադրբեջանում, որն ունի հակահայկական քարոզչական գործառույթ։ Ալիքը սկսել է Բաքվից հեռարձակվել 2013 թվականի ապրիլի 10-ին։

CBC Azerbaijan
Caspian International Broadcasting Company
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Հեռարձակման գոտիԱդրբեջան Ադրբեջան (մետրային)
ԵրկիրՄիջազգային (Hotbird 13C)
Հեռարձակման լեզուՌուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, հայերեն, ֆարսի
Հեռարձակման սկսման թվականԱպրիլի 10, 2013
ՍեփականատերSOCAR
🌐www.cbc.az

Հիմնական նպատակը խմբագրել

Ալիքը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը։ CBC ալիքն իր քարոզչական գործառույթը՝ լուրերի թողարկումը, փաստագրական և վավերագրական ֆիլմերի ցուցադրումը կատարում է 5 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, հայերեն և ֆարսի (պարսկերեն)[1]։

Հայերեն հաղորդումներ խմբագրել

Ալիքի միջազգային հեռարձակումը կատարվում է Hotbird արբանյակի միջոցով, ինչն այն հասանելի է դարձնում նաև Հայաստանի և Արցախի տարածքում։ Յուրաքանչյուր օր լուրեր են հաղորդվում հայերենով, որոնք հիմնականում վերաբերվում են Արցախյան հակամարտության, Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակի, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ադրբեջանական տեսակետների տարածմանը։ Հայերենով քարոզչություն է ծավալում նաև ալիքի պաշտոնական կայքը։

CBC Sport խմբագրել

Հեռուստաընկերությանն է պատկանում CBC Sport ալիքը, որը ցուցադրում է Ադրբեջանի Պրեմիեր Լիգայի խաղերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «CBC TV. Retrieved 20 February 2016». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել