Boston Dynamics, ամերիկյան ընկերություն, որը մասնագիտանում է ռոբոտաշինության և ճարտարագիտության մեջ։ Հիմնադրվել է 1992 թվականին Մարկ Ռայբերտի կողմից։ Կենտրոնակայանը գտնվում է Մասաչուսեթսի Ուոլթեմ քաղաքում։

Boston Dynamics
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1992 և նոյեմբերի 6, 1992
Գլխադասային գրասենյակՈւոլթեմ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Գլխավոր քարտուղարMarc Raibert?[2]
ՂեկավարMarc Raibert?
Վերադաս կազմակերպությունHyundai Motor Company[3][4][5]
Անձնակազմ501 մարդ[6]
ՀիմնադիրMarc Raibert?
Կայքbostondynamics.com

Boston Dynamics-ը առավել հայտնի է մի շարք բարձր շարժականությամբ ռոբոտների մշակմամբ, այդ թվում Spot-ը, Handle-ը, Wildcat-ը, Atlas-ը, LS3-ը, Sanflea-ը, Rhex-ը և Bigdog-ը[7]։ 2019 թվականին Spot-ը դարձավ Boston Dynamics-ի կողմից թողարկված առաջին ռոբոտը, որը հասանելի է սպառողների համար[8]։

2020 թվականի դեկտեմբերին Boston Dynamics-ը գնվել է Hyundai Motor Group-ի կողմից SoftBank-ից[9]։

Պատմությունը խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է Մարկ Ռայբերտի կողմից, ով 1992 թվականին անջատեց ընկերությունը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից։ Ընկերությունը հիմնադրման վաղ ժամանակներում հիմնականում աշխատել է այնպիսի ռոբոտաշինական նախագծերի վրա, որոնք ֆինանսավորվում էին բանակի կողմից։[1]

2013 թվականին, երբ Խոր ուսուցումը սկսեց մեծ հետաքրքրություն ձեռք բերել, Google-ի դուստր ընկերություն X Development-ը գնեց Boston Dynamics-ը չբացահայտված գումարի դիմաց[10]։ Բայց Google-ի Boston Dynamics-ին շահութաբեր բիզնես դարձնելու անհաջող փորձից հետո, 2017-ին այն վաճառվեց ճապոնական ներդրումային հսկա SoftBank-ին՝ 165 միլիոն դոլարի դիմաց։

2019 թվականի ապրիլին, Boston Dynamics-ը ձեռք բերեց Սիլիկոնային հովտում գտնվող ստարտափ Kinema Systems-ը[11]։

2020 թվականի դեկտեմբերին Hyundai Motor Group-ը ձեռք է բերել ընկերության 80% բաժնեմասը SoftBank-ից` մոտավորապես 880 մլն դոլարի դիմաց։

Արտադրանքներ խմբագրել

Spot

2016 թվականի հունիսի 23-ին ընկերությունը թողարկեց spot-ը, որը կշռում է 25կգ և ունի 81սմ հասակ[12]։Spot-ը կարող է կատարել մի շարք գործառույթներ, ներառյալ աստիճաններով բարձրանալ և հեշտությամբ նավարկել դժվարանցանելի տեղանքով։ Այն նաև բավական փոքր է փակ տարածքներում օգտագործելու համար։ Spot-ը կարող է փոխարինել մարդուն մի շարք գործառույթներում՝ նվազեցնելով մարդկային կորստի վտանգը։ Օրինակ՝ այն կարող է մարդու փոխարեն կատարել ստուգումներ հեռավոր և վտանգավոր վայրերում։ Այն կարող է նաև կատարել պահեստավորման գործընթացը ավելի արագ և արդյունավետ կերպով քան սովորական մարդը։

 
Spot ռոբոտը

Handle

Handle-ը շարժական ռոբոտ է, որը համատեղում է անհարթ տեղանքում նավարկելու կարողությունը և անիվների արդյունավետությունը։ Այն ունի մանիպուլյատոր թև, որն ունակ է վերցնել ծանր արկղեր։ Այն ունի նաև ճոճվող «պոչ», որն օգնում է նրան հավասարակշռել և դինամիկ կերպով շարժվել նեղ տարածքներում[13]։

Atlas

 
Atlas ռոբոտը

Atlas-ը մարդանման ռոբոտ է, որը թողարկվել է 2013 թվականին[14]։ Այն ունի 89կգ քաշ, 1,5մ հասակ և կարող է զարգացնել մինչև 2,5մ/վ արագություն[15]։ Atlas-ը ունի այնպիսի բարդ կառավարման համակարգ, որը սկանավորում է շրջակա միջավայրը և հնարավորություն տալիս ռոբոտին կատարել բազմազան տեղաշարժեր։Այն օգտագործում է նաև 3D տպագիր մասեր ՝ ուժի և քաշի հաբերակցությունն ապահովելու համար, որն անհրաժեշտ է թռիչքների և այլ տեղաշարժերի համար[16]։ 2017 թվականի նոյեմբերի 16-ին Boston Dynamics-ը YouTube-ում թողարկեց տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է Atlas-ը ցատկում տուփերի վրա, 180 աստիճան թեքվում ցատկելիս և հետընթաց պտույտ կատարում[17]։

BigDog

 
BigDog ռոբոտը

BigDog-ը չորքոտանի ռոբոտ է, որը քայլում է, վազում և տանում ծանր բեռներ։ Այն ծառայում է որպես օգնական՝ օգնելու զինվորներին ծանր բեռներ կրելիս[18]։ BigDog-ը ունի 91սմ երկարություն, 76սմ բարձրություն և կշռում է 110կգ։ Այն ունակ է անցնել դժվարանցանելի տեղանքով, վազել 6,4կմ/ժ արագությամբ, կրել մինչև 150կգ ծանրություն ունեցող բեռ և բարձրանալ 35 աստիճանի թեքությամբ տեղանքում։ BigDog-ի քայլքը վերահսկվում է չորս ոտքերի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է չորս հիդրավլիկ գլանների շարժիչներով, որոնք սնուցում են հոդերը[19]։ Գործարկիչների վրա կառուցված են համատեղ դիրքի և ուժի սենսորներ, և շարժումը վերահսկվում է սենսորները կառավարող բորտ համակարգչի միջոցով։

Տես Նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.bizjournals.com/boston/news/2017/06/08/alphabet-to-sell-off-waltham-based-boston-dynamics.html
  2. Robot maker Boston Dynamics replaces CEO to prepare for ‘new stage of growth’
  3. https://www.itworldcanada.com/article/hyundai-acquires-boston-dynamics-for-921-million/439449
  4. https://www.bostondynamics.com/about
  5. 当社子会社Boston Dynamics, Inc.株式の売却に関するお知らせ (яп.)
  6. https://growjo.com/company/Boston_Dynamics#employee-data
  7. «Legacy Robots». Boston Dynamics (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. «Boston Dynamics' Spot Robot Dog Goes on Sale Here's everything we know about Boston Dynamics' first commercial robot». spectrum.ieee.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. «Press Release». Boston Dynamics (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. Dickson, Ben (2020 թ․ դեկտեմբերի 15). «The fate of Boston Dynamics». TechTalks (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. «Boston Dynamics enters logistics market with Kinema Systems acquisition». www.therobotreport.com.
  12. «All You Need To Know About Boston Dynamics' Spot». analyticsindiamag.com.
  13. «Handle». robots.ieee.org.
  14. «Atlas (robot)» (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 9. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  15. «Ատլաս (ռոբոտ)». 2021 թ․ հոկտեմբերի 24. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  16. «THE MOST DYNAMIC HUMANOID ROBOT». www.bostondynamics.com.
  17. What's new, Atlas?, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին
  18. «BigDog - ROBOTS: Your Guide to the World of Robotics». robots.ieee.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  19. «BigDog» (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 29. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

http://www.bostondynamics.com/