Bigelow Aerospace, մասնավոր ընկերություն, որն զբաղվում է տիեզերական զբոսաշրջությամբ։ Ընկերությունը հիմնադվել է 1999 թվականին Ռոբերտ Բիգելոուի կողմից և մեծ մասամբ ֆինանսավորվում նրա անձնական միջոցներից։ 2010 թվականին Բիգելոուն ընկերության մեջ է ներդրել 180 մլն դոլար[1]։

Bigelow Aerospace
Տեսակմասնավոր ընկերություն, Սթարթափ և բիզնես ձեռնարկություն
Անվանված է ի պատիվRobert Bigelow?
Հիմնադրված է1999
ՀիմնադիրRobert Bigelow?
ՎայրNorth Las Vegas, Քլարկ շրջան, Նևադա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենRobert Bigelow?
Արդյունաբերությունինքնաթիռաշինական ընկերություն
Կայքbigelowaerospace.com
 Bigelow Aerospace Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Այժմ չեղյալ հայտարաված TransHab մոդուլի NASA-ի դիզայնը

Genesis I խմբագրել

2006 թվականի հուլիսի 12-ին ժամը 17։53-ին ընկերությունը 500 կմ բարձրությամբ ուղեծրով արձակեց առաջին մոդուլը՝ Genesis I-ը։ Արձակումը տեղի է ունեցել «Դոմբարովսկիյ» դիրքավորման կայանի (Օրենբուրգի մարզ) «Դնեպր» կրող հրթիռի օգնությամբ։ Մոդուլի քաշը 1400 կգ է, երկարությունը՝ մոտավորապես 4 մետր, տրամագիծը՝ 1․9 մետր։ Ուղեծիր դուրս գալուց հետո նրա տրամագիծը պետք է կրկնապատկվեր։ Այդ օրն ավելի ուշ ընկերությունը հաստատեց, որ արձակումը անցել է առանց նկատողությունների և ուղեծիր դուրս գալուց հետո մոդուլը հաջողությամբ բացվել է[2][3]։

Genesis II խմբագրել

2007 թվականի հունիսի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 18։02-ին, «Դնեպր» անունը կրող հրթիռը ուղեծիր է հանել Genesis II մոդուլը[3]։ 2007 թվականի հունիսի 29-ին, Երևանի ժամանակով ժամը 00։02-ին, Լաս Վեգասում գտնվող թռիչքների կառավարման կենտրոնից առաջին անգամ կապ է հաստատվել մոդուլի հետ։ Նոր մոդուլը չափերով նման է Genesis I մոդուլին։ Տարբերությունը սարքավորման մեջ է․ Genesis II մոդուլը ունի լրացուցիչ ընկալող-հաղորդող սարք և ավիոնիկա։ Բացի այդ, մոդուլի վրա տեղադրված են 22 տեսախցիկ։ Մոդուլի մեջ գտնվում են տարբեր իրեր, որոնք տիեզերք են ուղարկվել «Fly your stuff» ծրագրով[4], որի համաձայն յուրաքանչյուր մարդ կարող է մոդուլի տախտակամածում դնել ոչ մեծ իր՝ վճարելով 295 ամերիկյան դոլար։ Մոդուլի տախտակամածին կա նաև «Բինգո» խաղի մեքենա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bigelow Aerospace — космические станции, отели, лунные базы в аренду | Новости Hardware — 3DNews — Daily Digital Digest». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  2. «Launch of Genesis I Pathfinder Ushers in a New Era of Commercial Space Development». SpaceFellowship.com. 2006 թ․ հուլիսի 15. Վերցված է 2007 թ․ մարտի 12-ին.
  3. 3,0 3,1 «Gensis Program». Bigelow Aerospace. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  4. Ingham, Jay (2007 թ․ փետրվարի 13). «Genesis I Vehicle Performance Update». BigelowAerospace.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Genesis II արձակումը Արխիվացված 2010-08-31 Wayback Machine, 2 հունիսի, 2007

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bigelow Aerospace» հոդվածին։