Azbuka Morze (ալբոմ)

երաժշտական ալբոմ

Azbuka Morze, ռուս հիփ հոփ կատարող Մոտի երրորդ ստուդիական ալբոմը՝ թողարկված 2014 թվականի մարտի 25-ին Black Star Inc. լեյբլի շրջանակներում։ Ալբոմում հյուրընկալված արտիստներն են՝ L’One-ը, Միշա Կրուպինը, Nel-ը և Տիմատին։

Azbuka Morze
Մոտի
Թողարկված2014 մարտի 25
Ձայնագրված2013-2014
Ժանրհիփ հոփ, ռեփ
Տևողություն44:18
Լեզուռուսերեն
ԼեյբլBlack Star Inc.

Նախապատմություն խմբագրել

Երրորդ ստուդիական ալբոմի նյութի վրա կատարվող աշխատանքները շարունակվել են ավելի քան մեկ տարի։ Ամեն մի ստեղծագործություն վերջանակ տեսքի է բերվել ավելի քան 8-10 անգամ[1]։ Ապագա սկավառակի անվանումը թողարկվել է «Чёрный день» («Սև օր») սինգլի հետ միասին (մարտի 27)[2]։ 2014 թվականի մարտի 3-ին Մոտը և Black Star Inc. լեյբլը հրապարակել են ալբոմի շապիկը, թրեքլիստը և սկավառակի թողարկման ամսաթիվը[3]։ Այդ օրվանից էլ հասանելի դարձավ ալբոմի նախավաճառքը օնլայն iTunes Store խանութում՝ հատուկ գնով, հնարավորություն ունենալով ներբեռնել գլխավոր ստեղծագործությունը՝ «Эдем»-ը։ 2014 թվականի փետրվարի 25-ին տեղի է ունեցել ալբոմի թողարկումը ֆիզիկական միջավայրում (CD[4]) և թվային միջավայրում (iTunes Store[5], Google Play[6] և այլն)։

iTunes Store-ի (Ռուսաստանում) թվային վաճառքների առաջին շաբաթվա արդյունքներով՝ ալբոմն իր նախավաճառքների թվով մտել է «Թոփ Ալբոմների» մեջ՝ գրավելով 9-րդ տեղը[7]։ Թողարկման օրվանից վաճառքների առաջին շաբաթից հետո այն գրավել է չարթի առաջին տեղը[8]։

Սինգլներ խմբագրել

«Молодая кровь» (Երիտասարդ արյուն), ալբոմի առաջին սինգլը, որը թողարկվել է 2013 թվականի հուլիսի 22-ին։ Երգը ձայնագրվել է Տիմատիի մասնակցությամբ։ Տեսահոլովակը նկարահանվել է 2013 թվականի հուլիսի 16-ին՝ «Молодая кровь» համառուսաստանյան քասթինգի ժամանակ, որը անց էր կացվում Black Star Inc. լեյբլի կողմից։ Տեսահոլովակում մասնակցություն են ցուցաբերել Black Star Inc. լեյբլի արտիստները և քասթինգի մասնակիցները։ Ռեժիսոր՝ Ռուստամ Ռոմանով։

«#Мотсейчасвклубе» (#Մոտըհիմակլուբումէ), երկրորդ սինգլը՝ թողարկված 2013 թվականի դեկտեմբերի 5-ին։ Ստեղծագործությունը նաև հանդիսանում է «Одноклассники.ru: НаCLICKай удачу» ֆիլմի սաունդթրեքներից մեկը։

«Страна OZ» (OZ երկիր), երրորդ սինգլը՝ թողարկված 2014 թվականի հունվարի 21-ին։

«Чёрный день» (Սև օր), չորրորդ սինգլը՝ թողարկված 2014 թվականի փետրվարի 27-ին։

«Бенджамин» (Բենջամին), հինգերորդ սինգլը՝ թողարկված 2014 թվականի մայիսի 12-ին։ Ձայնագրության մեջ մասնակցություն է ունեցել L’One-ը։ Ռուսական iTunes Store-ում մայիսի 12-ից 18-ը սինգլը հասանելի էր անվճար ներբեռնման համար՝ որպես «շաբաթվա սինգլ»[9]։ Մայիսի 16-ին թողարկվել է տեսահոլովակը, որի ռեժիսորները Կոնստանտին Կառալյովը և Եվգենի Սփիվակովն են։

Երգացանկ խմբագրել

# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Эдем»  ՄոտDanielmusic 4:07
2. «Бенджамин» (feat. L'One)Մոտ, L'OnePlatinum Sellers Beats 4:16
3. «Барон Мюнхгаузен»  ՄոտLexi Banks, Capella (Diamond Style Productions) 4:29
4. «Женщина» (feat. Միշա Կրուպին)Մոտ, Միշա ԿրուպինTony Fadd 3:18
5. «24-7» (feat. Nel)Մոտ, NelVybe Beats 4:18
6. «#Мотсейчасвклубе»  ՄոտTony Fadd 1:31
7. «Мать-и-мачеха»  Մոտ4EU3 4:13
8. «Страна OZ»  МотPlatinum Sellers Beats 3:45
9. «8-е чудо света»  ՄոտFlashbeats, Danielmusic 3:34
10. «Veni! Vidi! Vici!»  ՄոտMikkey Vall, Danielmusic 4:23
11. «Чёрный день»  ՄոտCooarri 2:10
12. «Молодая кровь» (feat. Տիմատի)Մոտ, ՏիմատիPlatinum Sellers Beats 4:08
44:18
Նշումներ
  • «Бенджамин» երգ։ Բեք վոկալ. Gayana, Meesha GR.
  • «Страна OZ» Մոտ։ Բեք վոկալ. Gayana, Meesha GR.
  • «8-е чудо света» Մոտ։ Բեք վոկալ. Gayana, Meesha GR, Yulia Zhukova.
  • ITunes հրատարակության թվային գրքույկում և ալբոմի CD հրատարակության շապիկում «Чёрный день» և «Молодая кровь» երգերը նշված են որպես բոնուս երգեր։

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

  • Մատվեյ Մելնիկով (Մոտ)՝ ալբոմի կատարող, խոսքերի հեղինակ
  • Լևան Գոռոզիա (L’One)՝ հյուրընկալված կատարող (2-րդ երգ), խոսքերի հեղինակ (2 երհ)
  • Միխայիլ Կրուպին (Միշա Կրուպին)՝ հյուրընկալված կատարող (4-րդ երգ), խոսքերի հեղինակ (4-րդ երգ)
  • Իգոր Պուստելնիկ (Nel)՝ հյուրընկալված կատարող (5-րդ երգ), խոսքերի հեղինակ (5-րդ երգ)
  • Տիմուր Յունուսով (Տիմատի)՝ հյուրընկալված կատարող (12-րդ երգ), խոսքերի հեղինակ (12-րդ երգ)

Թողարկման պատմություն խմբագրել

Շրջան Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ
Աշխարհ 2014 մարտի 25 Թվային բաշխում Black Star Inc.
  Ռուսաստան CD Black Star Inc., Ստուդիա МОНОЛИТ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «mmott23 on Instagram». Instagram. 2014 թ․ մարտի 15. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  2. «Мот - Черный День». AoneHipHop.ru. 2014 թ․ փետրվարի 27. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  3. «Мот показал треклист и обложку альбома "Azbuka Morze"». RAP.RU. 2014 թ․ մարտի 3. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  4. «РЕЛИЗЫ / Мот - Azbuka Morze». Студия МОНОЛИТ. 2014 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  5. «Azbuka Morze (Мот)». iTunes Store. Apple Inc. 2014 թ․ մարտի 25. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  6. «Мот: Azbuka Morze». Google Play. Google Inc. 2014 թ․ մարտի 25. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  7. «Информация об объемах продаж за период с 3 по 9 марта». Lenta.ru. 2014 թ․ մարտի 11. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  8. «Данные о наиболее популярных пластинках в период с 24 по 30 марта». Lenta.ru. 2014 թ․ մարտի 31. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  9. «Бенджамин (feat. L'One) - Single (Мот)». itunes.apple.com. 2014 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.