ArmComedy (ԱրմՔոմեդի), հայկական քաղաքաերգիծական հաղորդում[2], որը 2012 թվականի մարտից[3] հեռարձակվում է Արմնյուզ հեռուստաալիքով։ Այն վարում են Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը։

ԱրմՔոմեդի
Տեսակհեռուստահաղորդում
Ժանրերգիծական
ՍցենարիստՆարեկ Մարգարյան
Սերգեյ Սարգսյան
ՌեժիսորՀրայր Մեհրաբյան
Գլխավոր դերերումՆարեկ Մարգարյան,
Սերգեյ Սարգսյան,
Կառլ Ավետյան, Մհեր Խաչատրյան
Թեմայի երաժշտության երգահան
Արման Պարսամյան
Արտադրող երկիր Հայաստան
Լեզու(ներ)հայերեն
Սեզոնների քանակ4
Սերիաների քանակ700+
Ստեղծում
Տևողություն~25 րոպե[1]
Հեռարձակում
ԱլիքԱրմնյուզ
Սկզբնական եթերմարտի 10, 2012
IMDbID 3051910
Պաշտոնական կայք
ArmComedy (ԱրմՔոմեդի) հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն (աջ կողմում) և Նարեկ Մարգարյանը (ձախ կողմում) «Հայակ 2014» մրցանակաբաշխության ժամանակ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ։

2013 թվականի հուլիսին հաղորդումն արժանացել է Երևանի մամուլի ակումբի Վալերի Այդինյանի անվան մրցանակին՝ ընտրությունները քաղաքական սատիրայով արտացոլելու համար[4]։

Հաղորդումներից մեկի ընթացքում հաղորդավար Նարեկ Մարգարյանը հիշատակել է, որ ArmComedy-ն «ոգեշնչվել է» ամերիկյան The Daily Show հաղորդումից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել