«Arcade» (արքեյդ, արկադային), անգլերեն երգ, որը ներկայացվել է հոլանդացի երգիչ Դունկան Լոուրենսի կողմից։ Երգը գրված էր 2019 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում անցկացվող Եվրատեսիլ երգի մրցույթի համար, որտեղ Նիդերլանդները գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը[1]։ Երգը հնարավոր է եղել թվային տարբերակով ներբեռնել 2019 թվականի մարտի 7-ից[2]։

«Arcade (երգ)»
Դունկան Լոուրենսի երգը
Ժանրփոփ
Լեզուանգլերեն
Տևողություն185 վայրկյան
ՀեղինակԴունկան Լոուրենս և Joel Sjöö?
ԿոմպոզիտորԴունկան Լոուրենս և Joel Sjöö?
Դունկան Լոուրենսը կիսաեզրափակչի ելույթի ժամանակ

Երգը գրել են Դունկան Լոուրենսը, Ջոյլ Շոուն, Ուոթեր Հարդին և Վիլ Նոքսը։

Ստեղծագործության վերնագիրը վկայակոչում է արկադային խաղը, ինչպես օրինակ երգի տողերից մեկում նշվում է. «Փոքր քաղաքի տղան մեծ արկադային խաղում, ես կապվել եմ այս տանուլ տված խաղին»։

Ետին պլան խմբագրել

 
Դունկան Լոուրենսը եվրատեսիլյան մրցանակով

Հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ Դունկանին հարցրել են երգի մասին, նա պատասխանել է․ «Ռոք ակադեմիայում իմ սովորելու տարիներին ես հասկացա՝ ինչպես լսարանին դիմել, հաղորդակից լինել նրան՝ առանց կորցնելու սեփական պատմությունը։ Ես փորձեցի գտնել պատմություններ, որոնք փոխեցին ինձ և ինձ վրա մեծ ազդեցություն թողեցին։ Ես այս ոգեշնչումը գտա մի սիրահարվածի պատմությունից, որին լքել էին վաղուց։ Երգը կոչվում է արկադային խաղ։ Նոտաները, մեղեդին և խոսքերն ինձնից, իմ սրտից են բխում։ Ջոուլ Շոուի և Ուոթեր Հարդիի օգնությամբ մենք ստեղծեցինք համապարփակ մի պատմություն՝ «Arcade»-ը։ Երգը պատմություն է կյանքում միշտ սերը փնտրելու մասին։ Դա այն հույսի մասին է, որը քեզ կարող է ստիպել հասնել նրան, ինչն անհասանելի էր թվում։ Ես մինչ այս երգը բազմաթիվ այլ ստեղծագործություններ եմ ունեցել, բայց սա ստիպում էր հոգով ու սրտով ապրել ամեն ինչ, և, կարելի էր ասել, դա այն փնտրտուքն էր, ինչով ես կարող էի գրավել մարդկանց սրտերը»[3]։

Եվրատեսիլ 2019 երգի մրցույթ խմբագրել

Դունկան Լոուրենսի՝ հոլանդական ժյուրիի կողմից հավանության արժանանալուց հետո, երգն ընտրվեց Նիդեռլանդները Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացնելու համար։

2019 թվականի հունվարի 28-ին հատուկ տեղաբաշխման կենտրոնները հայտարարեցին, որ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու երկու շրջանով՝ առաջին և երկրորդ։ Նիդեռլանդները պետք է ներկայանար 2019 թվականիի մայիսի 16-ին՝ երկրորդ կիսաեզրափակչի երկրորդ կեսի ժամանակ։

Բոլոր մասնակից երկրների երգերը լսելուց հետո կիսաեզրափակչի ընթացակարգը որոշվեց մրցույթի ղեկավարության կողմից։ Քվեարկությունը հիմնված էր ժյուրիի և հեռուստադիտողների ձայների վրա։ Նիդեռլանդները ներկայացավ 16-րդ համարի ներքո և, հաղթահարելով կիսաեզրափակիչը, անցավ եզրափակիչ փուլ[4]։ Եզրափակչում, 44 տարվա դադարից հետո, Նիդեռլանդները հաղթեց 492 միավորով։

Երգ խմբագրել

Թվային ներբեռնում[5]
# Անվանում Տևողություն
1. «Arcade»   3:03

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Duncan Laurence takes 'Arcade' to Eurovision for The Netherlands». eurovision.tv. 2019 թ․ մարտի 7. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  2. «‎Arcade - Single by Duncan Laurence». Apple Music. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  3. «Arcade! Duncan Laurence's Eurovision 2019 song for the Netherlands is visceral and profound». Wiwibloggs. 2019 թ․ մարտի 7. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  4. «Second Semi-Final: Last 10 acts qualify for Eurovision 2019 Grand Final». Eurovision.tv. 2019 թ․ մայիսի 16. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  5. «Arcade – Single by Duncan Laurence». Apple Music. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել