Appetite for Destruction

Guns N’ Roses-ի ստուդիական ալբոմ (1987)

Appetite for Destruction, ամերիկյան Guns N' Roses հարդ ռոք խմբի դեբյուտային ալբոմը, որը թողարկվել է Geffen ընկերության կողմից 1987 թվականի հուլիսի 21-ին։ Սկզբում վաճառվել է 27 միլիոն պատճեն, իսկ հետագայում՝ 32 միլիոն[1]։ Համաձայն Billboard 200-ի, այն ԱՄՆ-ում վաճառքի քանակով ամենահաջողակ դեբյուտային ալբոմն է[2]։

Appetite for Destruction
Guns N’ Roses ստուդիական ալբոմ
Թողարկվածհուլիսի 21, 1987
Ժանրհարդ ռոք, հևի մետալ
Տևողություն53։43
Լեզուանգլերեն
ԼեյբլGeffen
ՊրոդյուսերՄայքլ Կլինկ
Guns N’ Roses-ի ալբոմների ժամանակագրություն
Live ?!*@ Like a Suicide (1986) Appetite for Destruction (1987) Live from the Jungle (1988)

Ալբոմի ստեղծման պատմություն խմբագրել

1988 թվականին մի հարցազրույցի ժամանակ Էքսլ Ռոուզը նշել է, որ ալբոմի մի շարք երգեր ձայնագրվել են Լոս Անջելեսի գիշերային ակումբներում[3]։

Ալբոմի երգերի մեծ մասը իրենցից ներկայացնում են ռոքնռոլի ամբողջություն։ «Welcome to the Jungle» երաժշտության համար Ռոուզը բառեր է գրել[4]։ Մի շարք երգերում պատմվում են խմբի անդամների պատանեկության տարիների մասին։ Այդ երգերից է «Out ta Get Me»-ը։ Ալբոմում ներառված են նաև «Sweet Child o' Mine», «Think About You», «My Michelle», «You’re Crazy», «Rocket Queen» երգերը։

Ալբոմի պատկեր խմբագրել

Սկզբում ալբոմի պատկերը, որը ստեղծվել էր Ռոբերտ Ուիլյամսի կողմից, պատկերում էր մի հրեշ, որի ատամների փոխարեն դաշույններ էին, հարձակվում էր ռոբոտի վրա։ Տարբեր կրոնական ու հասարակական կազմակերպություններ սկսեցին բողոքել, քանի որ խումբը ստիպել էր խանութներին վաճառել ալբոմը։ Սակայն վաճառողները փակում էին շագանակագույն թղթով կամ պարզապես առանց նկարի էին թողնում, իսկ մի շարք խանութներ նույնիսկ հրաժարվում էին վաճառել այն։ Պատկերի ձևավորումը արդյունքում փոխվեց։ Այժմ պատկերված է խմբի անդամների գլուխները գանգերի տեսքով։

Ձայնագրման մասնակիցներ խմբագրել

Երգացանկ խմբագրել

# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Welcome to the Jungle»  ՌոուզՌոուզ, Սլեշ 4:34
2. «It's So Easy»  Մաքագան, ԱրկինՄաքագան, Ուեսթ Արկին 3:22
3. «Nightrain»  Ռոուզ, ՄաքագանՌոուզ, Սլեշ, Սթրեդլին, Մաքագան 4:28
4. «Out ta Get Me»  Ռոուզ, ՍթրեդլինՌոուզ, Սլեշ, Սթրեդլին 4:23
5. «Mr. Brownstone»  ՍթրեդլինՍլեշ, Սթրեդլին 3:48
6. «Paradise City»  Ռոուզ, ՄաքագանՌոուզ, Սլեշ, Սթրեդլին, Մաքագան 6:46
7. «My Michelle»  ՌոուզՌոուզ, Սթրեդլին 3:39
8. «Think About You»  ՍթրեդլինՍթրեդլին 3:51
9. «Sweet Child o’ Mine»  ՌոուզՌոուզ, Սլեշ, Սթրեդլին 5:56
10. «You’re Crazy»  Ռոուզ, ՍթրեդլինՌոուզ, Սլեշ, Սթրեդլին 3:17
11. «Anything Goes»  Ռոուզ, ՍթրեդլինՌոուզ, Սթրեդլին, Քրիս Վեբեր 3:26
12. «Rocket Queen»  ՌոուզՌոուզ, Սլեշ, Սթրեդլին 6:13

Ձեռքբերումներ խմբագրել

  • 1989 թվականին ալբոմը զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը 1980-ական թվականների լավագույն ալբոմների ցանկում (ըստ Rolling Stone ամսագրի)[5]։
  • 2003 թվականին Appetite for Destruction-ը դարձել է 61-րդը 500 մեծագույն ալբոմների ցանկում (ըստ Rolling Stone ամսագրի)։
  • 2004 թվականին, ըստ Metal Hammer ամսագրի կարդացողների՝ ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ամբողջ ժամանակների լավագույն ալբոմների ցանկում։
  • 2011 թվականին ըստ Music Radar-ի ալբոմը զաբղեցրել է 3-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակներին 50 լավագույն հևի մետալ ալբոմներ»-ի ցանկում[6]։
  • Ալբոմը զբաղեցրել է երրորդ տեղը MTV-ի 26 ալբոմների ցանկում[7]։
  • Ալբոմը համարվում է բոլոր ժամանակների ամենահաջողակ դեբյուտային ալբոմը։ Վաճառվել է ավելի քան 33 միլիոն պատճեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лирика | GnR.su - Երկրպագուների միջազգային կայքը Guns N’ Roses
  2. Ask Billboard: Best Selling Debut Album, Dido, Australian Acts Trying To Crack The U.S. Market | Billboard.com (անգլ.)
  3. «Axl/Slash Interview, 1988». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  4. Ellin, Doug (2007 թ․ հուլիսի 27). «"Welcome to the Jungle"». TV.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. Appetite for Destruction Արխիվացված 2007-11-27 Wayback Machine в списке RS 500 Albums(անգլ.)
  6. «The 50 Greatest Heavy Metal Albums Of All Time». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  7. «MTV выбрал величайший альбом в истории». Lenta.ru. 9 апреля 2009 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.