…And Justice for All հայերեն՝ ...Եվ արդարություն բոլորի համար, ամերիկյան Metallica խմբի չորրորդ ալբոմն է։ Ձայնագրվել է 1988 թվականի օգոստոսի 25-ին, Elektra Records երաժշտական ստուդիայում։ Սա Ջենսոն Նյուսթիդի՝ խմբի բաս կիթառահարի առաջին ալբոմն է խմբի հետ՝ Սլիֆ Բարթոնի մահվանից՝ 1986 թվականից հետո։ ...And Justice for all ալբոմի մեջ են մտնում երաժշտական շարժ ունեցող, երկար ու ամբողջական երգեր, հիմնականում արագ տեմպերով։ Երգերի բառերն ունեն քաղաքական ու արդարության ձգտող երանգ, արտահայտում են բողոք պատերազմի ու չարության դեմ։

Ալբոմի շապիկին կապկպված Արդարության աստվածուհին է՝ ձեռքում բռնած կշեռք և սուր։ Գրաֆիտի ոճով գրված "...And Justice for All" արտահայտությունը սկավառակի ներքևի աջ անկյունում է։ Այս ձևավորումն արել է Ստեֆան Գորմանը։ Ալբոմի նշանաբանը ԱՄՆ-ի անկախության հռչակագրի վերջին բառերն են։ Ալբոմը մեծ աղմուկ բարձրացրեց երաժշտական քննադատների շրջանում։ Այն The Village Voice-ի և Pazz & Jop critics-ի կազմած շքերթներում դարձել է տարվա լավագույն ալբոմ, իսկ «One» երգը Մետալլիկա խմբին բերեց իրենց առաջին Գրեմմին՝ Մետալ ժանրի լավագույն ստեղծագործություն անվանակարգում, 1990 թվականին։ Ալբոմը դարձավ խմբի՝ երբևէ ամենաշատ վաճառված ալբոմը։ Այն դարձավ underground մետալ ժանրի՝ ԱՄՆ-ում հաջողություն գրանցած առաջին ալբոմը։ ԱՄՆ-ում վաճառվել է ալբոմի ավելի քան 8 միլիոն օրինակ։

Շքերթները խմբագրել

Chart (1988) Peak
position
Australian Albums Chart[1] 16
Austrian Albums Chart[1] 12
Dutch Albums Chart[1] 19
Finnish Albums Chart[1] 8
French Albums Chart[1] 130
German Albums Chart[1] 5
Mexican Albums Chart[1] 92
New Zealand Albums Chart[1] 36
Norwegian Albums Chart[1] 8
Spanish Albums Chart[1] 64
Swedish Albums Chart[1] 5
Swiss Albums Chart[1] 7
UK Albums Chart 4
US Billboard 200 6

Ալբոմի երգերը խմբագրել

Երգը Բառերը Տևողությունը
"Blackened" Hetfield, Jason Newsted, Lars Ulrich 6։41
"And Justice for all" Hetfield, Kirk Hammett, Ulrich 9։46
"Eye of the Beholder" Hetfield, Hammett, Ulrich 6։30
"One" Hetfield 7։27
"The Shortest Straw" Herfield, Ulrich 6։35
"Harvester of Sorrow" Hetfield, Ulrich 5։45
"The Frayed Ends of Sanity" Hetfield, Ulrich 7։44
"To Live Is to Die" (Instrumental) Hetfield, Burton, Ulrich 9։48
"Dyers Eve" Hetfield, Hammett, Ulrich 5։13

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «Metallica – ...And Justice For All» (German). Hung Medien. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Աղբյուրներ խմբագրել