«And I Love Her», (հայերեն՝ Եվ ես սիրում եմ նրան), անգլիական The Beatles ռոք խմբի երգը՝ գրված Փոլ Մաքքարթնիի կողմից՝ Ջոն Լենոնի մասնակցությամբ։ Երգը նվիրված է Մաքքարթնիի այդ ժամանակվա սիրելիին՝ Ջեյն Էշերին[2]։ Ստեղծագործությունը թողարկվել է 1964 թվականի հուլիսի 10-ին «A Hard Day’s Night» սկավառակի կազմում, իսկ 1964 թվականի հուլիսի 20-ին՝ սինգլի ձևաչափով («Բ»-կողմը՝ «If I Fell») թողարկվել է ԱՄՆ-ում. սինգլը #12 հորիզոնականին է հասել երաժշտական Billboard հիթ-շքերթում։

«And I Love Her»
The Beatlesսինգլը
«A Hard Day's Night» ալբոմից
Թողարկված20 հուլիսի 1964
Ֆորմատ7"
Ձայնագրված25 փետրվարի-27 փետրվարի
«Էբի Ռոուդ ստուդիա»
ԺանրԲիթ
ԵրգահանՋոն Լենոն[1] և Փոլ ՄաքՔարթնի[1]
Տևողություն2 րոպե 31 վայրկյան
ԼեյբլCapitol Records Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Parlophone/EMI Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՊրոդյուսերՋորջ Մարտին
Հորիզոնականները չարթերում
  • №12 (ԱՄՆ Սինգլներ՝ 1964)
The Beatles-ի սինգլների ժամանակագրություն
««I'll Cry Instead»»
(1964)
«And I Love Her»
(1964)
««Matchbox»»
(1964)

The Beatles-ը «And I Love Her» երգը Էբբի Ռոուդ ստուդիայից դուրս կատարելեն միայն մեկ անգամ։ 1964 թվականի հուլիսի 4-ին խումբը երգը կատարել է Top Gear ռադիո շոուի ժամանակ, որը հեռարձակվել է ռադիոյով երկու օր անց[3]։ Աշխարհի տարբեր վայրերում ստեղծագործության այնքան տարբերակ կա, որքան կրկնվում է նրա վերջին կիթառային հատվածը[4]։

Ստեղծագործություն խմբագրել

Երեք օրվա ընթացքում երաժիշտները ստեղծագործությունը փոփոխելու բազում տարբերակներ են, մինչև չեն գտել ամենաօպտիմալ տարբերակը, որը ձայնագրել են ստուդիայում նույն օրը, ինչ «Tell Me Why» երգը[4]։ Ամենապարզ, նուրբ և զգացմունքային երգը բոլոր նրանցից, որ կատարում էր խումբը այդ ընթացքում, կառուցված է հիմնականում ակուստիկ գործիքավորման վրա[4]։ Այս երգը խմբի առաջին բալլադներից մեկն է դարձել, որի անվանումը հանդիպում է նախադասության կեսերում։ Փոլ Մաքքարթնին շատ ուրախ էր հաջող գաղափարի իրագործման համար։

Երգի մեծ մասը կառուցված է E և C#m տոնայնություններում։ Երգում նաևտոնայնությունների փոփոխություն է տեղի ունենում սոլոյից առաջ դեպի F մաժոր։ Ստեղծագործության վերջում գործածվում է պիկադիրյան տերցիան (մաժորային հնչողության մեծ տերցիայի անվանումը, որ ծառայում է մինորային պիեսի ավարտ) և բավականին շատ գործածվել է XVII դարում մի շարք հեղինակների կողմից, ներառյալ՝ գերմանացի կոմպզոիտոր Յոհան Սեբաստիան Բախը։

Հիմնականում երգը գրել է Փոլ Մաքքարթնին, սակայն գրելու մեջ մասնակցություն է ունեցել նաև Ջոն Լենոնը։ «Փլեյբոյ» ամսագրին տված հարցազրույցներից մեկում Լենոնը նշել է, որ երգի գրելու ընթացքում իր ներդրումը մեջտեղի 8 տակտերն են («A love like ours/Could never die/As long as I/Have you near me»)։ Մաքքարթնին նշում էր, որ.

«Միջին ութ տակտերն իմն են։ Ես կասեի, որ Ջոնը հավանաբար կարող էր օգնել միջին մասում, բայց նա չի կարող ասել որ «Սա իմն է»։ Ես ինքս եմ այն գրել։»[5]

Հիմնական կիթառային գրիֆը մտածել է Ջորջ Հարիսոնը[6]

Երգը գրվել է Լոնդոնում, Ուիմփոլ փողոցում գտնվող տանը, որ պատկանում էր Ջեյն Էշերի ծնողներին։

Anthology 1 ձայնասկավառակում գտնվում է երգի երկրորդ դուբլը, որը մի քանի տարբերություններ ունի. ինքը՝ ստեղծագործությունը, տևում է 1 րոպե 52 վայրկյան, սկզբում չկա Հարիսոնի մտածած կիթառային գրիֆը, սոլո հատվածները ձայնագրված են էլեկտրակիթառի վրա, իսկ Ռինգո Սթարի բոնգոյի փոխարեն հարվածային գործիքներ են գործածվում։ Նաև պարզ լսվում է, որ Մաքքարթնին երկրորդ տան բառերը մոռանում է։

Կազմ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. «Рецензии на альбом «A Hard Day's Night»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. «The Beatles Աստվածաշունչ. And I Love Her». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 4,2 «A Hard Day’s Night» ձայնասկավառակի երգերի ստեղծման պատմությունը beatlesclub կայքում(ռուս.)
  5. Բարի Մայլզ, Փոլ Մաքքարթնի, էջ 123; Բոբ Սթիփզի հոդված, The Beatles, էջ 488—489:
  6. Տե՛ս «Ջորջ Հարիսոն. կյանքը նյութական աշխարհում» ֆիլմը

Արտաքին հղումներ խմբագրել