AlternatiV (հայերեն՝ Ալտերնատիվ), երաժշտական փոփ-ռոք խումբ, որը հիմնվել է 2015 թվականի դեկտեմբեր ամսին։ Խմբի անդամներն են Սարգիս և Կարապետ Բուռնազյանները, Ալեն Ամիրյանը, Արեգ Պետրոսյանը։

Ալտերնատիվ
Բնօրինակ անունAlternatiV
Ժանրերռոք
Գործունեություն2015-12-30 (8 տարի առաջ) – մինչ օրս
Անդամներ
Սարգիս Բուռնազյան
Կարապետ Բուռնազյան
Ալեն Ամիրյան
Արեգ Պետրոսյան
Նախկին անդամներ
Գարիկ Ավագյան
Հայկ Հայրումյան

Գործունեություն խմբագրել

Նախնական շրջանում խումբը հանդես էր գալիս միայն հայտնի երգերի քավեր տարբերակներով, այնուհետև սկսեցին գրել սեփական երգերը։ 2016 թվականին խումբը մասնակցել է հայկական Իքս-Ֆակտոր 4 երաժշտական նախագծին և հայտնվել լավագույն 10-նյակում[1]։ 2017 թվականի մայիսին Հայ-ռուսական համալսարանում եղել է խմբի մենահամերգը[2]։

2018 թվականին խումբը մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի հայկական նախընտրական փուլին՝ Դեպի Եվրատեսիլին, որտեղ ներկայացրել է Stare at Me ստեղծագործությունը[3]։

Խումբը մասնակցել է Սերժ Թանկյանի կազմակերպած «7 notes music challenge by Serj Tankian» մրցույթին։

Խմբի կազմը խմբագրել

  • Սարգիս Բուռնազյան՝ վոկալիստ, ակուստիկ կիթառ
  • Ալեն Ամիրյան՝ էլեկտրոկիթառ, բեք-վոկալ
  • Կարապետ Բուռնազյան՝ էլեկտրոկիթառ, ակուստիկ կիթառ
  • Արեգ Պետրոսյան՝ հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Իքս-Ֆակտոր 4 մասնակիցներ». shanttv.com.
  2. http://www.eurovision.am/hy/depi-evratesil/participants/39
  3. «Դեպի Եվրատեսիլ 2018 մասնակիցներ». eurovision.am.

Արտաքին հղումներ խմբագրել