«Ain’t No Mountain High Enough» (անգլ. թարգմանաբար՝ «Չկան այդքան բարձր սարեր»), երգը գրել են ամերիկացի հեղինակներ՝ Նիկոլոս Էշֆորդը և Վալերի Սիմփսոնը՝ 1966 թվականին Tamla Records լեյբլի համար։

«Ain’t No Mountain High Enough»
«Ain’t No Mountain High Enough» սինգլի շապիկը (Մարվին Գեյ և Թամի Թերել, 1967)
Մարվին Գեյ և Թամի Թերելի սինգլը
«United» ալբոմից
«Բ» կողմ«Give a Little Love»
Թողարկված1967 թվականի ապրիլի 20
Ձայնագրված1966 թվականի դեկտեմբեր - 1967 փետրվար
ԺանրՍոուլ, Ռիթմ ընդ բլյուզ, Փոփ
ԵրգահանNickolas Ashford?[1] և Valerie Simpson?[1]
Տևողություն2։28
ԼեյբլTamla
Մարվին Գեյ և Թամի Թերելի սինգլների ժամանակագրություն
«Ain’t No Mountain High Enough»
(1967)
«Your Precious Love»
(1967)

Ստեղծման պատմություն խմբագրել

Նիկոլոս Էշֆորդը և Վալերի Սիմփսոնը երգը գրել են 1966 թվականին, նախքան Motown Records-ի հետ պայմանագիր ստորագրելը։ Սկզբնապես ցանկանում էր ձայնագրվել բրիտանացի երգչուհի Դասթի Սփրինգֆիլդը, սակայն հեղինակները երկար չէին համարձակվում երգը փոխանցել նրան և վերջում հրաժարվեցին, քանի որ գիտեին, որ երգը կարող էր դառնալ իրենց մուտքը Motown Records լեյբլ։ Ավելի ուշ Նիքը երգը անվանել է «Ոսկե ձու»[2]։ Իսկ Սփրինգֆիլդը ավելացրել է «I’m Gonna Leave You» երգը իր երկրորդ ստուդիական «Dusty» ալբոմի մեջ, որի մեղեդին շատ նման էր «Ain’t No Mountain High Enough»-ին։

Ձայնագրություն խմբագրել

Շուտով երգը գտավ իր կատարողներին՝ Մարվին Գեյը և Թամի Թերելը։ Հենց այս երգով էլ սկսվեց նրանց դուետի ուղին։ Ըստ պրոդյուսերների, ձայնագրության ժամանակ Թերելը մի փոքր նյարդայնացած էր և ամաչկոտ, քանի որ դեռ փորձեր չէր կատարել։ Թերելն իր վոկալը գաղտնի ձայնագրեց պրոդյուսերներ Հարվի Ֆուկուայի և Ջոննի Բրիստոլի հետ, որոնք հետագայում ավելացրին Գեյի վոկալները[3]։ Երգի օրիգինալ տարբերակը՝ «Ain’t No Mountain» թեթև, պարող և ռոմանտիկ սիրային երգ էր։

1999 թվականի երգի Մարվին Գեյի և Թամի Թերելի կատարած տարբերակը մտավ Գրեմմի փառքի սրահ և համարվում է Motown Records-ի պատմության ամենանշանակալից ձայնագրություններից մեկը։

Չարթ խմբագրել

Չարթ (1967)[4] Ամենաբարձր դիրք
  Կանադա (RPM 25 R&B List)[5] 5
  ԱՄՆ (Billboard Hot 100) 19
  ԱՄՆ (Billboard R&B) 3

The Supremes-ի և The Temptations-ի տարբերակ խմբագրել

1968 թվականին հատուկ Diana Ross & the Supremes Join The Temptations ալբոմի համար, The Supremes-ը և The Temptations-ը ձայնագրեցին երգի իրենց տարբերակը, որը բնօրինակին ավելի մոտ էր։

Դայանա Ռոսի տարբերակ խմբագրել

1970-ի գարնանը՝ «Reach Out and Touch (Somebody's Hand») դեբյուտային սինգլի հաջողությունից հետո, Էշֆորդն ու Սիմփսոնը առաջարկեցին վերագրանցել «Ain't No Mountain Enough High» երգը և թողարկել այն որպես սինգլ։ Սկզբում երգչուհուն այդ գաղափարը շատ դուր չէր գալիս, բայց հեղինակներին հաջողվեց համոզել նրան։ Երգի նոր տարբերակն ավելի շատ հնչում է գոսպելի նման։ Դիանան արտասանում է երգի բառերը, ասես մի հատված կարդա Ավետարանից, նրան ուղեկցվում է Դեթրոյթի սիմֆոնիկ նվագախումբը, որպես երգչախմբային կատարողներ հանդես եկան հեղինակները, ինչպես նաև The Andantes խումբը, Ջիմի Բիվերսը, Ջո Արմսթեդը, Բրենդա Էվանսը և Բիլլի Կելվինը։

Motown Records լեյբլի սեփականատեր Բերի Գորդիին դուր չէր գալիս այն փաստը, որ երգը սկսվում է ասմունքով, ուստի հատկապես ռադիոկայանների համար երգը կտրվում էր և սկսվում երգչախմբի մուտքի պահից, միայն դրանից հետո Էշֆորդն ու Սիմփսոնը համոզեցին նրան թողարկել երգը որպես սինգլ։ Երգը հիթ դարձավ՝ հասնելով Billboard Hot 100 և R&B Songs չարթերի առաջին հորիզոնականներին։ Այս երգի կատարման համար Դիանա Ռոսը Գրեմմիի անվանակարգում է ստացել՝ «Լավագույն կին փոփ վոկալ կատարում» անվանակարգում։

Չարթ խմբագրել

Շաբաթվա չարթեր խմբագրել

Չարթ (1970) Ամենաբարձր դիրք
  Ավստրալիա (Kent Music Report)[6] 25
  Կանադա (RPM) 7
IRMA[7]
  Մեծ Բրիտանիա (UK Singles Chart)[8] 6
  ԱՄՆ (Billboard Hot 100)[9] 1
  ԱՄՆ (Billboard Adult Contemporary) 6
  ԱՄՆ (Billboard R&B)[10] 1
  ԱՄՆ (Cash Box Top 100)[11] 1
Չարթ (2018) Ամենաբարձր դիրք
  Ֆրանսիա (IFOP)[12] 66
  ԱՄՆ (Billboard Dance Club Songs) 1

Տարվա չարթեր խմբագրել

Չարթ (1970) Դիրք
  Կանադա (RPM)[13] 97
  ԱՄՆ (Billboard Hot 100)[14] 6
  ԱՄՆ (Billboard R&B)[10] 16

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. «Valerie Simpson interview; Ashford and Simpson remembered». Chicago Tribune.
  3. Chin, Brian (2001). Liner notes for Marvin Gaye & Tammi Terrell: The Complete Duets. New York: Motown Records/UMG Recordings.
  4. Whitburn, Joel. The Billboard Book of Top 40 R&B and Hip-Hop Hits. New York, NY: Billboard Books, 2006. Print.
  5. «RPM Weekly (Jul 15, 1967)». Library and Archives Canada. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «Forum - ARIA Charts: Special Occasion Charts - CHART POSITIONS PRE 1989». ARIA Charts. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  7. "The Irish Charts – Search Results – Ain't No Mountain High Enough". Irish Singles Chart. Ստուգվել է 6 августа 2019.
  8. «Diana Ross - full Official Chart History - Official Charts Company». Վերցված է 6 августа 2019-ին.
  9. [Joel Whitburn’s Top Pop Singles 1955—2002]
  10. 10,0 10,1 «1969: The Top 100 Soul/R&B Singles». Rate Your Music. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  11. «CASH BOX Top 100 Singles / Week ending SEPTEMBER 26, 1970». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  12. «InfoDisc : Les Tubes de chaque Artiste commençant par R». Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  13. «Item Display - RPM - Library and Archives Canada». collectionscanada.gc.ca.
  14. «Top 100 Hits of 1970/Top 100 Songs of 1970». Musicoutfitters.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.