ABC (արտասանվում է ա-բե-սե և իսպաներեն նշանակում է այբուբեն[1] ), իսպանական ամենօրյա լրագիր, երկրում ամենաշատ ընթերցվող երեք թերթերից մեկը։ 1994 թվականին 322 հազար տպաքանակով ABC-ն Իսպանիայում իր ընթերցողների թվով երկրորդն էր El País-ից հետո և առաջ էր անցել El Mundo-ից ու կատալոնական La Vanguardia-ից[2]։

ABC
իսպ.՝ ABC
Изображение логотипа
Տեսակօրաթերթ
Լեզուիսպաներեն
Հիմնադրվել է1903
ՀիմնադիրՏորկուատո Լուկա դե Տենա ի Ալվարես Օսսորիո
ՍեփականատերVocento
Երկիր Իսպանիա
ԳրասենյակՄադրիդ, Իսպանիա
ISSN1136-0143
OCLC785811465 և 70283546
Կայքabc.es(իսպ.)
 ABC (Spain) Վիքիպահեստում
Այս շենքում է մինչև 1989 թ. գործել թերթի խմբագրությունը:

Պատմություն խմբագրել

ABC թերթը հիմնադրվել է 1903 թվականի հունվարի 1-ին Տորկվատո Լուկա դե Տենա ի Ալվարես Օսորիոյի կողմից։ Սկզբում լրագիրը լույս է տեսել որպես շաբաթաթերթ (այդ նույն տարվա հունիս ամսին՝ երկու շաբաթը մեկ անգամ), 1904 թվականին որոշ ժամանակահատված ընդհանրապես չի տպագրվել և, վերջապես, հաջորդ տարվա հունիսի 1-ից սկսել է հրատարակվել յուրաքանչյուր օր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գերմանամետ դիրք է գրավել, գեներալ Միգել Պրիմո դե Ռիվերայի բռնապետության ժամանակաշրջանում՝ 1923-1930 թվականներին սատարել է տիրապետող վարչակարգին։ 1929 թվականի հոկտեմբերի 12-ին Սևիլիայում երևան է եկել թերթի տարածքային առաջին հրատարակությունը՝ ABC de Sevilla-ն։

Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին (1936-1939 թթ.) թերթի երկու խմբագրակազմերի դիրքորոշումները կտրուկ հակադրվել են. հիմնական խմբագրությունը պաշտպանել է հանրապետականներին, իսկ սևիլյանը՝ ֆրանկոյական խռովարարներին։ 1936 թվականի օգոստոսի սկզբներին գլխավոր խմբագրի տեղակալ, Մադրիդի մամուլի աշխատողների միավորման նախագահ Ալֆոնսո Ռոդրիգես Սանտամարիան գնդակահարվել է ֆրանկոյականների կողմից, և բազմաթիվ լրագրողներ ստիպված են եղել փախուստի դիմել, թաքնվել՝ հալածանքներից խուսափելու համար[3][4]։

1938 թվականից հետո ABC-ի գլխավոր խմբագրությունը կտրուկ կերպով փոխել է իր դիրքորոշումը և սկսել է սատարել գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի խունտային։ Ֆրանկոյի մահից հետո ABC-ի խմբագրության քաղաքականությունը մերձեցել է Ժողովրդական կուսակցության գաղափարախոսությանը[5]։

Թերթի գլխավոր խմբագիրները խմբագրել

  • Տորկվատո Լուկա դե Տենա ի Ալվարես Օսորիո (1903—1929 թթ.)
  • Խուան Իգնասիո Լուկա դե Տենա (1929—1936 թթ.)
  • Լուիս դե Գալինսոգա (1936 թ.)
  • Աուգուստո Վիվերո (1936 թ.)
  • Էլֆիդիո Ալոնսո (1936—1938 թթ.)[6]
  • Մարիանո Էսպինոսա (1938—1940 թթ.)
  • Խոսե Լոսադա դե լա Տոռե (1940—1946 թթ.)
  • Ռամոն Պաստոր (1946—1952 թթ.)
  • Տոկվատո Լուկա դե Տենա Բրունետ (1952—1953 թթ.)
  • Լուիս Կալվո (1953—1962 թթ.)
  • Տոկվատո Լուկա դե Տենա Բրունետ (1962—1975 թթ.)
  • Խոսե Լուիս Սեբրիան (1975—1977 թթ.)
  • Գիլիերմո Լուկա դե Տենա (1977—1983 թթ.)
  • Լուիս Մարիա Անսոն (1983—1997 թթ.)
  • Ֆրանսիսկո Խիմենես (1997—1999 թթ.)
  • Խոսե Անտոնիո Սարսալեխոս (1999—2004 թթ.)
  • Իգնասիո Կամաչո (2004—2005 թթ.)
  • Խոսե Անտոնիո Սարսալեխոս (2005—2008 թթ.)
  • Անխել Էքսպոսիտո (2008—2009 թթ.)
  • Խոսե Անտոնիո Սարսալեխոս (2009—2010 թթ.)
  • Բիեյտո Ռուբիդո (2010—ն.ժ.)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «А-Бе-Се» / Г. В. Прутцков // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 23. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.
  2. Jose L. Alvarez|author2=Carmelo Mazza|author3=Jordi Mur|title=The management publishing industry in Europe|url=http://www.iese.edu/research/pdfs/OP-99-04-E.pdf%7Cwork=University(չաշխատող հղում) of Navarra|accessdate=2015-12-09|format=Occasional Paper No:99/4|date=октябрь 1999|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20100630042406/http://www.iese.edu/research/pdfs/OP-99-04-E.pdf%7Carchivedate%3D2010-06-30%7D%7D (стр. 89)
  3. http://www.mcnbiografias.com/app-bio/do/show?key=rodriguez-santamaria-alfonso%7Ctitle=Rodríguez(չաշխատող հղում) Santamaría, Alfonso (1879-1936)|publisher=mcnbiografias.com|author=Isabel Sánchez Calvo|lang=es|date=|accessdate=2017-10-20}}
  4. «Alfonso Rodríguez Santamaría (Madrid, 1879-1936)» (իսպաներեն). apmadrid.es. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. Frank R. Baumgartner, Laura Chaqués Bonafont|title=Newspaper Coverage of Political Parties in Spain|url=http://www.unc.edu/~fbaum/articles/PolComBadNews-2014.pdf%7Cpublisher=[[Университет(չաշխատող հղում) Северной Каролины в Чапел-Хилл]] / Барселонский университет и Институт международных исследований Барселоны (IBEI)|lang(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)=en|date=2014|accessdate=2017-10-18}}
  6. https://books.google.es/books?id=gHwwSmgNsakC&pg=PT235&lpg=PT235&dq=%22mariano+espinosa%22+and+%22abc+republicano%22&source=bl&ots=bitQnHcRir&sig=3uDichmJYAfYOTNBWt_R_sxzM_s&hl=es&sa=X&ved=0ahUKEwif_rLvrtfOAhUGPRoKHclYCXMQ6AEIHDAA#v=snippet&q=%22elfidio%22&f=false%7Ctítulo=Historia del ABC|editor=Olmos Baldellou, Víctor|idioma=|fecha=2013|fechaacceso=|urlarchivo=https://web.archive.org/web/20160913120117/https://books.google.es/books?id=gHwwSmgNsakC&pg=PT235&lpg=PT235&dq=%22mariano+espinosa%22+and+%22abc+republicano%22&source=bl&ots=bitQnHcRir&sig=3uDichmJYAfYOTNBWt_R_sxzM_s&hl=es&sa=X&ved=0ahUKEwif_rLvrtfOAhUGPRoKHclYCXMQ6AEIHDAA#v=snippet&q=%22elfidio%22&f=false%7Cfechaarchivo=13 de septiembre de 2016}}
  7. «ABC (desde 1905)» (իսպաներեն). periodicosregalo.com. 2012 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Druckmedien (Memento vom 13. Juli 2005 im Internet Archive)
  • Hochspringen ↑ Enciclopedia GER (Memento vom 12. Juni 2010 im Internet Archive)
  • Hochspringen ↑ Ángel Expósito, director de ABC en sustitución de José Antonio Zarzalejos (Memento vom 10. Februar 2008 im Internet Archive)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ABC (թերթ)» հոդվածին։