@ (կարդացվում է՝ աթ, կամ շնիկ), անգլերեն at կամ at the cost of բառերի կրճատ ձևն է։ Սկզբնապես այն օգտագործվել է հաշվարկներում։ Օրինակ. «7 widgets @ £2» նշանակում է. «7 հատ, յուրաքանչյուրը՝ £2»։ Այժմ հիմնականում օգտագործվում է էլեկտրոնային փոստի հասցեների մեջ։ @-ը անջատում է օգտատիրոջ անունը պրովայդերի անունից։

@

Տպագրական նշաններ
ամպերսենդ ( & )
աթ ( @ )
աստղանիշ ( * )
հակադարձ շեղագիծ ( \ )
ցանկի մակնշան ( )
տպագրական խաչ ( †, ‡ )
աստիճան ( ° )
վանդականիշ ( # )
համարանիշ ( )
բաժանման նշան ( ÷ )
կարգի ցուցիչ ( º, ª )
տոկոս, հազարերորդական մաս ( %, ‰ )
ենթաբաժին ( )
շտրիխ ( ′, ″, ‴ )
բաժին ( § )
ալիքանշան ( ~ )
ընդգծում ( _ )
կանգնակ ( ¦, | )
Մտավոր
սեփականություն
հեղինակային
իրավունքի նշան
(©)
ապրանքանշանի
իրավունք
(®)
սպասարկման նշան ()
ապրանքանիշ ()
Արժույթներ
արժույթի նշան (¤)
արժույթների
նշաններ`
( ֏ ฿ ¢ $
£ ¥
)

Ստեղծումը խմբագրել

@ նշանը էլ, հասցեների մեջ առաջին անգամ գործածել է ծրագրավորող Ռեյ Թոմլինսոնը`APRANET նախագծի վրա աշխատելիս։ Ռեյը որոշեց այս ցանցից օգտվող մյուս մասնակիցներին հաղորդագրություն ուղարկել, նրան որևէ նշան էր պետք օգտատերի անունը համակարգչի անունից բաժանելու համար։ Ստեղնաշարին նայելով նա ընտրեց ամենաքիչ օգտագործվող նշանը՝ @-ը։

Տարբեր լեզուներում խմբագրել

  • անգլերեն՝ at, երբեմն՝ salamander, strudel, cyclone, snail, ape, cat, rose, cabbage
  • բելառուսերեն՝ вітка կամ вітушка (պարույր), смоўжык կամ слімак (խխունջ), малпачка (կապիկ)
  • բուլղարերեն՝ кльомба կամ маймунка (կապիկ)
  • գերմաներեն՝ At կամ At-Zeichen (at նշան) կամ Klammeraffe (սարդակերպ կապիկ)
  • դանիերեն և շվեդերեն՝ snabel-a (խոպոպիկով a)
  • Թայվանում՝ 小老鼠 («սյաո լաո շու») մկնիկ
  • իտալերեն՝ chiocciola. խխունջ
  • իսպաներեն և պորտուգալերեն՝ «արրոբա» (չափման միավոր է)
  • լեհերեն՝ małpa (կապիկ), նույն անունը օգտագործվում է նաև Խորվաթիայում (majmunčić) և Սլովենիայում (opica)
  • հոլանդերեն՝ apenstaartje (կապիկի պոչ)
  • հունարեն՝ παπακι՝ բադիկ
  • չեխերեն և սլովակերեն՝ zavináč (ռուլետ)
  • ռումիներեն՝ coadă de maimuță (կապիկի պոչ)
  • սերբերեն՝ лудо A (խելագար A) կամ мајмун (կապիկ)
  • ուկրաիներեն՝ равлик (խխունջ), собака կամ песик (շնիկ), вухо (ականջ)
  • ֆրանսերեն՝ «արրոբազ», ինչպես նաև a commercial