«9», ֆանտաստիկ ժանրի կարճամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմ, որի ռեժիսորը Շեյն Էքերն է։ Ֆիլմի ժանրը քննադատների կողմից բնորոշվել է որպես սթիթ[1], որն առաջին անգամ ցուցադրվել է 2005 թվականին։ Մուլտֆիլմը հիմք է ծառայել «9» լիամետրաժ ֆիլմի համար, որի համաշխարհային պրեմիերան կայացել է 2009 թվականի օգոստոսի 19-ին։

Երկիր ԱՄՆ
Ժանրհետապոկալիպսիսյան ֆիլմ, դրամա, թրիլեր և ֆենթեզի ֆիլմ
Թվականապրիլի 21, 2005
Լեզուանգլերեն
ՌեժիսորՇեյն Էքեր
ՊրոդյուսերՇեյն Էքեր
Սցենարի հեղինակՇեյն Էքեր
ԿինոընկերությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Տևողություն11 ± 1 րոպե

Սյուժե խմբագրել

Զուգահեռ իրականության կողմից ավերված հետապոկալիպտիկ աշխարհում լաթե «կենդանի» տիկնիկների վերջին ներկայացուցիչները ողջ մնալու համար պայքարում են մեխանիկական գիտակից կենդանիների դեմ, որոնք հարձակվում են տիկնիկների վրա և գողանում նրանց «հոգիները» գաղտնի գտածոյի օգնությամբ։ «9» անունով գլխավոր հերոսն ազատում է զոհված ցեղակիցների «հոգիները»` սպանելով կենդանիներից մեկին և տիրելով նրա գտածոյին։ Տիկնիկներն իրար հետ շփվում են ժեստերով, քանի որ չեն կարողանում խոսել։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր, սցենարի հեղինակ, անիմատոր` Շեյն Էքեր
  • Երաժշտությունը` Earganic
  • Երաժշտական ձևավորումը` Դեյվիդ Սթեինուդել

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Մրցանակներ

  • Student Academy Awards(անգլ.) — Ոսկե մրցանակ լավագույն անիմացիայի համար։
  • SIGGRAPH — Լավագույն ցուցադրություն։
  • Animex(անգլ.) — Առաջին մրցանակ` կերպարների 3D անիմացիայի համար։
  • Academy of Television Arts & Sciences(անգլ.) — Առաջին մրցանակ «Ոչ ավանդատական անիմացիա» անվանակարգում։
  • Florida Film Festival, Newport Beach Film Festival — Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ։

Առաջադրում

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հեղինակի խոստովանությամբ` ֆիլմի դիզայնն արվել է Յան Շվանկմաերի, Կուեյ եղբայրների աշխատանքների և Լաունշտեյն եղբայրների ստեղծագործության ազդեցությամբ[2]։
  • Ֆիլմի արտադրության վրա ծախսվել է չորս տարի և վեց ամիս։ Էքերը ֆիլմի ստեղծման վրա աշխատել է իր տնային համակարգչով, աշխատանքից ազատ ժամերին[3]։
  • Ֆիլմն ստեղծելու ընթացքում Շեյնն օգտագործել է Maya 1.5-5.5 ծրագիրը պատկերների ստեղծելու, Adobe Photoshop-ը` տեքստուրա պատրաստելու, Adobe After Effects-ը` կոմպոզիցիայի և Adobe Premiere Pro ծրագիրը` մոնտաժի համար։
  • Դրվագներից մեկում մուլտֆիլմի հերոսները հանում են սեղանի լուսամփոփի լամպը, որը հիշեցնում է Փիքսար անիմացիոն ստուդիայի կողմից օգտագործված Լյուքսո կրտսերի ջահը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Непрозванов. Մութ մուլտիպնիկացում. — июнь 2011. — № 2. — ISSN 2222-9116.
  2. «Девять». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  3. «Exclusive: 9's Shane Acker & Timur Bekmambetov — ComingSoon.net». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել