451 աստիճան ըստ Ֆարենհայթի (ֆիլմ, 2018)

«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (անգլ.՝ Fahrenheit 451), 2018 թվականի ֆանտաստիկ հեռուստաֆիլմ հակաուտոպիական ապագայի մասին։ Նկարահանվել է Ռեյ Բրեդբերիի համանուն վեպի հիման վրա ռեժիսոր Ռամին Բահրանիի կողմից։ Ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում 2018 թվականին, ապա ցուցադրվել HBO ալիքով նույն թվականի մայիսի 19-ին։

451 աստիճան ըստ Ֆարենհայթի
անգլ.՝ Fahrenheit 451
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, հակաուտոպիստական գրականություն, ֆանտաստիկ ֆիլմ և վեպի էկրանավորում
Հիմք451 աստիճան ըստ Ֆարենհայթի
Թվականմայիսի 19, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌամին Բահրանի
Սցենարի հեղինակԱմիր Նադերի և Ռամին Բահրանի[1]
ԴերակատարներՄայքլ Բի Ջորդան, Մայքլ Շենոն, Մեյկո Նգուեն, Դիլան Թեյլոր, Սոֆիա Բուտելա, Քիր Դուլլի[1], Մարտին Դոնովան[1] և Լինն Գրիֆին[1]
ՕպերատորՔրամեր Մորգենթաու
Պատմվածքի վայրՕհայո
ԿինոընկերությունHBO Films
Տևողություն100 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ապագայում՝ երկրորդ քաղաքացիական պատերազմից հետո, Ամերիկայում ընթերցանությունը սահմանափակվում է Համացանցով, որ կոչվում է «9», իսկ գրքերի մեծ մասը արգելվում է (բացառությամբ Աստվածաշնչի, «Փարոսի վրա» և «Մոբի Դիք» գրքերի խիստ կրճատված տարբերակների)[2]։ Գրքերն այրում են «հրշեջները», որոնք կազմում են ավտորիտար դիկտատուրայի ենթաբաժին։ «Սխալ» գրականության ընթերցումը համարվում է հոգեկան հիվանդություն կան հանցագործություն։ Գլխավոր հերոսը՝ հրշեջ Գայ Մոնթագը, որ ապրում է Քլիվլենդում, չի կասկածում, որ գնալով հոր հետքերով՝ ինքը օգտակար գործ է կատարում և պաշտպանության է հանրությանը։ Աստիճանաբար նրա հայացքները փոխվում են։ Ոչնչացվող գրադարաններից մեկից նա գողանում է Ֆեոդոր Դոստոևսկու «Գրություններ ընդհատակից» գիրքը և գաղտնի կարդում այն (գրքում հիշատակվում է Դոստոևսկու ևս մեկ գիրք՝ «Ոճիր և պատիժ», որը Բիթին Մոնթագին ստիպում է կարդալ մյուս հրշեջների ներկայությամբ)։ Նշանակալի դեպք է Քլարիսի հետ ծանոթությունը։ Վերջինս Մոնթագին պատմում է որոշ փաստեր Ամերիկայի ու «նրա նախարարությունների» իրական պատմությունից, ինչը Գային ստիպում է վերարժևորել իր գործողություններն ու համոզմունքները։ Գայն սկսում է գնալ ընդդեմ համակարգի։ Մանթոգը որոշում է օգնել խռովարարին, որն ունի ինֆորմացիան կենդանիների միջոցով վերարտադրելու պլան. դավադիրների խումբը կոդավորել է գրքերի թռչնի ԴՆԹ-ում, որպեսզի գրքի ինֆորմացիան փրկվի հրշեջներից։

Մոնթագը դառնում է փախստական։ Հրշեջները հասնում են դավադիրների տուն։ Մոնթագը գտնում է թռչունին և նրա մարմնի մեջ տեղադրում նշանացույց, որպեսզի գտնի Կանադայում գտնվող գիտնականների մոտ տանող ճանապարհը։ Կապիտան Բիթին դիմադրում է նրան և փորձում կանգնեցնել, բայց չի կարողանում խանգարել թռչնի հեռանալուն։ Այն բանից հետո, երբ Մոնթագը բաց է թողնում թռչունին, Բիթին զայրույթից այրում է նրան։ Սարյակը միանում է դեպի Կանադա թռչող այլ սարյակների երամին։

Գլխավոր դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

Ռամին Բահրանին Բրեդբերիի վեպի էկրանավորումը մշակել է դեռ 2016 թվականի հունիսին[3]։ 2017 թվականի ապրիլին հաստատվել է Մայքլ Շենոնի ու Մայքլ Ջորդանի մասնակցությունը ֆիլմի նկարահանումներին[4]։ Հունիսին միացել է նախագծին Սոֆյա Բուտելան[5]։ Նկարահանումները սկսվել են 2017 թվականի հուլիսին[6]։ Օգոստոսին դերասանական անձնակազմին միացել են Մարտի Դոնովանն ու մի քանի այլ դերասան[7]։

Թողարկում խմբագրել

2018 թվականի հունվարի 11-ին HBO ալիքի թվիթթերյան էջում հրապարակվել է ֆիլմի թրեյլերը։ 2018 թվականին Կաննի կինոփառատոնում ֆիլմի պրեմիերայից հետո այն ցուցադրվել է HBO ալիքով նույն թվականի մայիսի 19-ին։

Արձագանքներ խմբագրել

Ֆիլմն արժանացել է բավական բացասական արձագաքների։ Rotten Tomatoes կայքում այն ունի 35% վարկանիշ 66 գրախոսությունների հիման վրա և 5/10 միջին վարկանիշ։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 47 գնահատական 19 մեկնաբանությունների հիման վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. D'Addario, Daniel (2018 թ․ մայիսի 13). «HBO's Fahrenheit 451 Extinguishes What Made the Book Great». Time.
  3. Jaafar, Ali (2016 թ․ հունիսի 8). «WME Signs Filmmaker Ramin Bahrani». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  4. Hipes, Patrick (2017 թ․ ապրիլի 19). «Michael B. Jordan & Michael Shannon To Topline 'Fahrenheit 451' Movie At HBO». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  5. Hipes, Patrick (2017 թ․ հունիսի 7). «Sofia Boutella Joins HBO Films' 'Fahrenheit 451'». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Penske Business Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  6. Bacle, Ariana (2017 թ․ հուլիսի 20). «Michael B. Jordan Posts Fiery First Photo From HBO's 'Fahrenheit 451'». Entertainment Weekly (ամերիկյան անգլերեն). Time. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  7. Petski, Denise (2017 թ․ օգոստոսի 25). «'Fahrenheit 451': Martin Donovan, Andy McQueen & Grace Lynn Kung Cast In HBO Movie». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.