Շմել (հրթիռի ինդեքս՝ 3М6, 2К15-ի և 2К16-ի կոմպլեքս, ըստ ԱՄՆ-ի և ՆԱՏՈ-ի զինված ուժերի դասակարգման՝ AT-1А Snapper), առաջին սերնդի սովետական հակատանկային կառավարվող հրթիռային կոմպլեքս։ Ստեղծվել է Բ․ Ի․ Շավիրինի ղեկավարությամբ Մոսկովյան մարզի Կոլոմնա քաղաքի Կոնստրուկտորական հատուկ բյուրոյում (ներկայումս Պաշտպանության նախարարության «Գիտաարտադրական կորպորացիա» «Ճշգրիտ մեքենաշինության կոնստրուկտորական բյուրո») «Սիգնալ» համառուսական գիտահետազոտական համալսարանի հետ համտեղ՝ գերմանա-ֆրանսիական SS.10-ի հիման վրա։ ԽՍՀՄ զինված ուժերի սպառազինման մեջ է դրվել 1960 թվականի օգոստոսի 1-ին։ Կոմպլեքսի սերիական արտադրությունը շարունակվել է 1961-1966 թվականներին Դեգտյարովի անվան գործարանում։

3М6 Շմել
Տեսակmissile family?
Ենթատեսակwire-guided anti-tank missile?
Երկիր ԽՍՀՄ
ԱրտադրողDegtyarev plant?

Նախատեսված է տանկերի, ինժեներական և ամրաշինական կառույցների և ցամաքային նշանակետերի խոցման համար։

Հիմք է հանդիսացել հետագա մշակումների համար։

Վերափոխված տեսակներ խմբագրել

 
Բատեյ-Հա-Օսեֆ թանգարանի 2П26 մարտական մեքենան

Հակատանկային կառավարվող հրթիռը տեղավորվում է երկու տեսակի ցամաքային կրիչների վրա՝

  • 2К15 Շմել, հակատանկային հրթիռային համակարգ մարտական 2П26 մեքենայի հետ ավտոմեքենայի ԳԱԶ-69 ամրաշրջանակի բարձրացրած անցանելիության հիման վրա թափքի հետևի մասում տեղակայված չորս երկաթուղային ուղեցույցով։ Շահագործվում է 1960 թվականից սկսած։
  • 2К16 Շմել, հակատանկային հրթիռային համակարգ 2П27 մարտական մեքենայի հետ մարտական հետախուզման և պարեկային մեքենայի ամրաշրջանակի հիման վրա «ԳԱԶ-40П» զրահապատ մեքենայի մեջ տեղակայված և վեր ուղղված երեք երկաթուղային ուղեցույցերով։ Շահագործվում է 1964 թվականից սկսած։

Տակտիկա-տեխնիկական բնութագիր խմբագրել

  • Երկարություն՝ 1150 մմ
  • Տրամագիծ՝ 136 մմ
  • Թևերի տատանման մեծություն՝ 750 մմ
  • Հեռավորություն՝ 600–ից 2000 մ
  • Մեկնարկային զանգված՝ 24 կգ
  • Միջին արագություն՝ 110 մ/վ
  • Թռիչքի տևողությունը մաքսիմալ հեռավորության վրա՝ 19 վ
  • Կառավարման համակարգ՝ հրամանային, ձեռքով և հաղորդալարերով
  • Ռազմական մաս՝ կուտակային, 3Н13 ինդեքս
    • Մարտական մասի զանգված՝ 5,4 կգ
  • Զրահախոցելիություն՝ մինչև 300 մմ

Ռազմական կիրառություն խմբագրել

«Շմել» հակատանկային կառավարվող հրթիռի կիրառության հայտնի դեպքերից են՝

  • Եգիպտական օպերատորները Վեցօրյա պատերազմի ընթացքում խոցել են ավելի քան 10 իսրայելական տանկ։
  • Պատերազմի ավարտից մի քանի ամիս անց՝ 1967 թվականին, եգիպտացիներին հաջողվել է «Շմել» հակատանկային կառավարվող հրթիռով խոցել Սուեզի ջրանցքի արևելյան ափին պարեկություն անող երկու իսրայելական М48 տանկ[1]։
  • Հույն կիպրացիներն օգտագործել են «Շմել» հակատանկային կառավարվող հրթիռը Կիպրոս թուրքերի ներխուժման ժամանակ։ Խոցվել է մի քանի նշանակետ, օրինակ, 1974 թվականի օգոստոսի 1-ին 3М6 հրթիռով ոչնչացվել է թուրքական M47 տանկը[2][3][4][5][6][7][8]։

Այլ շահառուներ խմբագրել

Արտադրող/Հիմնական շահառու խմբագրել

Այլ շահառուներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ПТУР первого поколения в АОИ Արխիվացված 2014-07-01 Wayback Machine
  2. Cyprus 1974 – The Greek coup and the Turkish invasion, Makarios Drousiotis, Hellenic Distribution Agency
  3. Armour in Cyprus, Evolution and Action. Ioannis Mamounidakis. 2008
  4. Savvas D. Vlassis, O Aporritos Attilas, Athens 2004
  5. OPERATION "NIKI" 1974 – A Suicide Mission to Cyprus. (Mihail Solanakis)
  6. Battle of Nicosia International Airport – Cyprus 1974 by a Greek Commando, Published Istoria (History), 1993
  7. The Action of the Captured M47 in Attila II in The Unknown Soldier of Cyprus (Savvas Vlassis)
  8. Georgiou P.Sergi - "Battle for Cyprus. July–August 1974", Athens 1999 (in Greek)
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 ПТУРы сухопутных войск / под ред. Дмитриева Г.Н.. — Киев: Архив-Пресс, 1997. — С. 26. — 26 с. — (Архив 500+). — 700 экз.

Արտաքին հղումներ խմբագրել