⛭  Նացիոնալ-Սոցիալիզմ
Հիմնական գաղափարներ

Բռնապետություն Անհատի պաշտամունք Ճշմարիտ գաղափարախոսություն Շովինիզմ Նացիստական ռասայական քաղաքականություն Միլիտարիզմ Հակադեմոկրատիզմ

Գաղափարախոսություն

Ազգային շարժում «25 կետ» «Իմ պայքարը» Կիսամարդ Նյուրնբերգյան սկզբունքներ Գյունտերի ռասայական վարկած Ռասայական քաղաքականություն «Քսաներորդ դարի միֆը»

Պատմություն

Տուլեի ընկերություն Գերմանական բանվորական կուսակցություն Երրորդ Ռեյխ Երկար դանակների գիշեր Բյուրեղապակյա գիշեր Երկրորդ համաշխարհային պատերազմ Չեխական հարցի լուծումը / Հրեական հարց Եվրոպական հրեականության խնդիրը Հոլոքոստ Ռազմական հանցագործություններ ԽՍՀՄ-ի բնակիչների նկատմամբ Նյուրնբերգյան դատավարություն

Անհատներ

Ադոլֆ Հիտլեր Հենրիխ Հիմմլեր Հերման Հերինգ Ռուդոլֆ Հեսս

Կազմակերպություններ

ՆՍԳԲԿ Գրոհայիններ ՍՍ Հիտլերյուգենդ Գեստապո Վերվոլֆ Գերմանուհիների դաշինք Յուգնֆոլք Աղջիկների դաշինք Ձմեռային օգնուլթյուն Գերմանական աշխատանքային ճակատ Ուժ ուրախության միջոցով Հավատ և գեղեցկություն Կազմակերպումը Երրորդ Ռայխում Նացիոնալ-սոցիալիստական մեխանիկական բաժին Ավիաբաժին Ազգային բարեգործություն Կանանց կազմակերպություն Ուսանողների միություն Բժիշկների միություն Ուսուցիչների միություն Իրավաբաններիական միությում Պատերազմից տուժածներին օգնելու միություն)

Նացիստական կուսակցություններ և շարժումներ

Հունգարիա Հյուսիսային Կովկաս Բելգիա Նիդերլանդներ Չեչնիա Նորվեգիա Լատվիա Բելառուս

Մոտ գաղափարներ

Ֆաշիզմ Հակակոմունիզմ Նեոնացիզմ Ինտեգրալ նեոնացիզմ Նացիստական օկկուլտիզմ


ՆՍԳԲԿ«25 կետ» ծրագիր, նացիոնալ-սոլիալիստական ծրագիր (գերմ.՝ 25 Punkte-Programm N.S.D.A.P.), ՆՍԳԲԿ-ի պաշտոնական ծրագիր 1920 թվականի ապրիլի 1-ին։

Պատմությունը խմբագրել

1919 թվականի հունվարի 5-ին Անտոն Դրեկսլերի Անկախ աշխատավորների կոմիտեի և Հարրեր Կարլի «Քաղաքական աշխատավոր միությունների» միավորմամբ ստեղծվեց Գերմանական բանվորական կուսակցությունը («Deutsche Arbeiterpartei»; DAP)[1]: Ադոլֆ Հիտլերը դրան միացավ 1919 թվականի սեպտեմբերին։

1920 թվականի փետրվարի 24-ին Մյունխենյան «Հոբրոյհաուսում» Հիտլերը բարձրաձայնեց «25 կետ» ծրագիրը, որը ստեղծվել էր հենց իր, Գոտֆրիդ Ֆեդերի և Անտոն Դրեկսլերի կողմից (Էսսեր Գերմանի մասնակցությամբ)։ Նույն ժամանակ կայացվեց կուսակցության անունը փոխելու որոշումը. վերջինիս ավելացվեց «Նացիոնալ-սոցիալիստական» արտահայտությունը։ 1920 թվականի ապրիլի 1-ից «25 կետը» դարձավ ՆՍԳԲԿ-ի պաշտոնական ծրագիր, իսկ 1926 թվականին նրա դիրքերը «անսասան» հայտարարվեցին[2]։

Ծրագրի բովանդակությունը խմբագրել

Գերմանական բանվորական կուսակցության ծրագիրը ժամանակավոր բնույթ էր կրում։ Իրական ծրագրի իրագործումից հետո կուսակցության ղեկավարությունը հրաժարվեց նոր ծրագրերի նպատակներ առաջադրելուց միայն նրա համար, որ ապահովի կուսակցության հետագա գոյությունը՝ հասարակության շրջաններում դժգոհությունների աճի միջոցով։

1. Մենք պահանջում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա Հզոր գերմանական ազգի միավորումը Հզոր Գերմանիայի շուրջ։

2. Մենք պահանջում ենք իրավահավասարություն գերմանական ազգի և այլ ազգերի միջը, Վերսալյան և Սեն Ժերմենի հաշտության պայմանագրերի չեղարկում։

3. Մենք կենսական տարածություն ենք պահանջում՝ տարածքներ և հող (գաղութներ), որոնք անհրաժեշտ են մեր ազգի կերակրման և նրա մեծագույն մասի տարաբնակեցման համար։

4. Գերմանիայի քաղաքացի կարող է լինել միայն նա, ով պատկանում է գերմանական ազգին, ում երկաներով հոսում է գերմանական արյուն՝ անկախ կրոնական պատկանելիության։ Այսպիսով, ոչ մի հրեա չի կարող գերմանակ ազգի ներկայացուցիչ և Գերմանիայի քաղաքացի համարվել։

5. Նա, ով Գերմանիայի քաղաքացի չի համարվում, կարող է այստեղ ապրել իբրև հյուր՝ օտարերկրացիների իրավունքներով։ Ամեն օտարերկրացի պարտավոր է հետևել օտարերկրացիների մասին օրենքի պահանջներին։

6. Օրենսդրական և երկրի ղեկավարման պաշտոններ զբաղեցնելու իրավունքը պատկանում է միայն Գերմանիայի քաղաքացիներին։ Այդ պատճառով պահանջում ենք, որ ցանկացած հասարակական կազմակերպության ցանկացած աստիճանի պաշտոններ՝ հասարաքաղաքական, տեղական կամ մունիցիպալ, զբաղեցնեն միայն հանրապետության քաղաքացիները։ Մենք պայքարում ենք փտող պառլամենտական պաշտոնների զբաղեցման փորձի դեմ միայն կուսակցական պատկանելիությունը հաշվի առնելով՝ անկախ բնավորությունից և հնարավորություններից։

7. Մենք պահանջում ենք, որ պետությունը առաջին հերթին պարտավորվի հոգ տանել աշխատանքի տեղավորում և Գերմանիայում քաղաքացիների կյանքի մասին։ Եթե հնարավոր չէ կերակրել պետության ողջ բնակչությունը, ապա այլ ազգերին պատկանող անձինք (ոչ պետության քաղաքացիները) պետք է երկրից աքսորվեն։

8. Գերմանիա ոչ գերմանական ներկայացուցիչների հետագա ներգաղթը պիտի կանգնեցվի։ Մենք պահանջում ենք, որ բոլոր ոչ գերմանական ծագում ունեցող անձինք, որոնք Գերմանիա են ներգաղթել 1914 թվականի օգոստեսի 2-ից հետո, հեռացվեն պետությունից։

9. Պետության բոլոր քաղաքացիների պիտի ունենան հավասար իրավունքներ և պարտականություններ։

10. Գերմանիայի բոլոր քաղաքացիների առաջնահերթ պարտականությունը մտավոր կամ ֆիզիկական աշխատանքի կատարումն է։ Ցանկացած քաղաքացու գործողությունները չպետք է հակասեն ողջ հասարակության շահերին։ Ընդհակառակը, նմանատիպ գործունեությունը պիտի ընթանա հասարակության շրջանակում և ընդհանուր օգուտին ուղղված։ Այդ պատճառով մենք պահանջում ենք.

11. Ոչ աշխատավորական և հեշտ եկամուտների ոչնչացում, ստրկության տոկոսի նվազեցում։

12. Հաշվի առնելով մեծանքանակ մարդկային զոհերը և գույքային կորուստները՝ ազգից պահանջում ենք, որ պատերազմի ընթացքում անտահական հարստացումը դիտարկվի որպես ազգի նկատմամբ հանցանք։ Այսպիսով, մենք պահանջում ենք պատերազմական իրադրությունում անձանական հարստացման հետ կապված բոլոր եկամուտների առգրավում։

13. Մենք պահանջում ենք բոլոր (նախկինում) ստեղծված բաժնետիրական ընկերությունների (տրեստերի) ազգայնացում։

14. Մենք պահանջում ենք աշխատավորների և ծառայողների մասնակցությունը խոշոր առևտրական ընկերությունների եկամուտի բաշխմանը։

15. Մենք պահանջում ենք իսկապես արժանի թոշակային ապահովման մշակում և ստեղծում։

16. Մենք պահանջում ենք առողջ միջին շերտ ստեղծել և այն պահպանել, անձնական սեփականության խոշոր խանութները անհապաղ բռնագրավել և ցածր գներով վարձու տալ փոքր ձեռնարկատերերին։ Մենք պահանջում ենք փոքր ձեռնարկատիրություններից ապրանքների մատակարարման, որոնք իրակացվում են պետական, համայնքների և հողերի հիմքով պատվերով, խիստ հսկողություն։

17. Մենք պահանջում ենք հողային բարեփոխումներ, որոնք կհամապատասխանեն ազգի պահանջներին և շահերին, հասարակական կարիքների համար հողերի անհատույց առգրավման մասին օրենքի ընդունում։ Հողային գրավադրման տոկոսների զրոյացում, հողի չարաշահման արգելում։

18. Մենք անողորմ պայքար ենք պահանջում նրանց դեմ, ովքեր իրնեք գործունեությամբ վնասում են հասարակությանը։ Մենք պահանջում ենք հանցագործների, ովքեր հանցագործություն են կատարել գերմանական ազգի դեմ, վաշխառուների, սպեկուլյանտների և մյունսերի դեմ մահապատժի կիրառում՝ անկախ կրոնական և ռասայական պատկանելիության։

19. Մենք պահանջում են հռոմեական օրենքների փոխարինում մատերիալիստական խաղաղ կարգի շահերին ծառայող գերմանական ազգային օրենքներով։

20. Ցանկացած ունակ և քրտնաջան աշխատող գերմանացուն բարձրագույն կրթություն ստանալով և ղեկավարի դիրք զբաղեցնելով ապահովելու համար պետությունը պետք է հոգ տանի մեր ողջ ազգային կրթական համակարգի բազմակողմանի և լայն զարգացման մասին։ Բոլոր ուսումնական հաստատությունների ծրագրերի համակարգման հարցում պիտի հաշվի առնվեն գործնական կյանքի պահանջները։ Երեխայի գիտակցության զարգացման ամենասկզբից դպրոցը պետք է նպատակաուղղված ուսուցանի նրանց քաղաքական մտքերը հասկանալ։ Մենք պահանջում ենք, որ աղքատ ընտանիքների տաղանդավոր երեխաները անկախ հասարակությունում իրենց զբաղեցրած դիրքից ու զբաղվածության ոլորտից կրթություն ստանան պետության հաշվին։

21. Պետությունը պիտի ողջ ջանքերն ուղղի ազգի ապաքինմանը. ապահովի մայրության և երեխաների անվտանգությունը, արգելի մանուկների աշխատանքը, բարելավի հասարակության ֆիզիկակակն վիճակը համընդհանուր և պարտադիր պարապմունքների ու ֆիզիկակական վարժությունների ներմուծմամբ, երիտասարդության ֆիզիկակական զարգացմամբ զբաղվող խմբակների աջակցմամբ։

22. Մենք պահանջում ենք վարձու զորքի ոչնչացում և ազգային բանակի ստեղծում։

23. Մենք պահանջում ենք քաղաքական ակնհայտ ստի և դրա մամուլում տարածում դեմ պայքար։ Գերմանական մամուլի ձևավորման համար մենք պահանջում ենք, որ.

ա) գերմաներեն տպագրվող գերմանական թերթերի բոլոր աշխատակիցները, խմբագիրները և հրատարակիչները լինեն հանրապետության քաղաքացիներ,

բ) գերմանական թերթերը պետք է հրատարակվելու կառավորության հատուկ թույլտվությունը ստանան։ Ընդ որում դրանք չպետք է հրատարակվեն գերմաներեն լեզվով,

գ) ոչ գերմանացի անձանց չի թույլատրվում որևէ ֆինանսական հետաքրքրություն կամ ազդեցություն ունենալ թերթերի վրա։ Այս օրենքի խախտման դեպքում թերթը կփակվի, իսկ օտարերկրացիներն անհապաղ կաքսորվեն։ Հասարակությանը վնասող թերթերը պիտի արգելվեն։ Մենք պահանջում ենք օրենսդրական պայքար մղել գրական և մշակութային այն հոսանքների դեմ, որոնք քայքայիչ ազդեցություն են թողնում հասարակության վրա, նաև արգելել այդ քայքայմանը նպաստող բոլոր միջոցառումները։

24. Մենք պահանջում ենք հանրապետությունում կրոնական բոլոր ուղղությունների ազատություն այնքան ժամանակ, մինչև դրանք վտանգ չներկայացնեն նրա համար և հանդես չգան գերմանական (արիական) ազգի բորոյական և խրատական զգացմունքների համար։ Կուսակցությունը, որպես այդպիսին, կանգնած է քրիստոնեության կողմը, սակայն միևնույն ժամանակ համոզմունքներով կապված չէ դավանական որևէ կառույցի հետ։ Նրանք հրեամատերիալիստական ոգու դեմ պայքարում են ներսում և մեզնից դուրս ու վստահ են, որ մեր ազգային հետագա ապաքինությունը կարող է կայանալ միայն մեր ներսում ընթացող անընդմեջ ապաքինմամբ։ Վերջինս հնարավոր է իրագործել սեփական անձի նկատմամբ հասարակական հետաքրքրությունների գերակայության սկզբունքը զարգացնելով[3][4]։

25. Ամբողջ վերը թվարկվածի իրագործման համար մենք պահանջում ենք.

  • պետության ուժեղ համակենտրոնացված իշխանության ստեղծում,
  • ողջ պետության և բոլոր կազմակերպությունների սահմաններում կենտրոնական քաղաքական պառլամենտի անվիճելիություն,
  • շերտերի և բոլոր ֆեդերալ տարածքներում պետության կողից ընդունված բոլոր օրենքների իրագործման համար մասնագիտական ատյանների ստեղծում։

Կուսակցության ղեկավարները իրենք վրա պատասխանատվություն են վերցնում վերը նշված կետերի ցանկացած գնով իրագրծման համար և, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ պատրաստ են զոհել սեփական կյանքը։

Քննադատություն խմբագրել

Գերմանական լրագրողի՝ մինչև 1935 թվականը ՆՍԳԲԿ-ի անդամի կարծիքով «25 կետերը» ոչ կառուցվածքով, ոչ բովանդակությամբ չեն կարող համարվել քաղաքական կուսակցության ծրագիր, առավել ևս՝ «անխախտ»։ «25 կետերը», ինչպես ցույց է տալիս Գեյդենը իր «Գերմանական ֆաշիզմի պատմությունը» գրքում, իրենից ներկայացնում է հայեցական, անհապաղ, քիչ հստակեցված և նույնիսկ որոշ չափով միմյանց հակասող պահանջների հավաքածու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Some 2000 people attended the meeting at the Hofbrauhaus; Hitler offered the program point-by-point, to an approving crowd. Toland, John (1976). Adolf Hitler. New York: Doubleday & Company. էջեր 94–98. ISBN 0-385-03724-4.
  2. Kershaw, Ian (2008). Hitler: A Biography. New York: W. W. Norton & Company. էջ 87. ISBN 978-0-393-06757-6.
  3. Barbara Miller Lane, Leila J. Rupp, introduction and translation Nazi Ideology Before 1933: A Documentation, Manchester University Press (1978) p. 43
  4. Konrad Heiden, A History of National Socialism, 1935. Translated by Alfred A. Knopf, page 17.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել