2Ս1 Գվոզդիկա, խորհրդային արտադրության 122-մմ ինքնագնաց հաուբից։

2Ս1 Գվոզդիկա
«2С1 Гвоздика»
Հիմնական տվյալներ
Դասակարգզենքի ընտանիք և տրանսպորտի տարատեսակ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաշ, տ.15,7
Անձնակազմ4
Պատմություն
ՆախագծողԽարկովի տրակտորի գործարան և Գործարան №9
ԱրտադրողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արտադրման թվականներ1971-1993
Շահագործման սկիզբ1972
ՕգտագործողՌուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա
Բելառուս Բելառուս
ՄարտերՀարձակում Տրիպոլիի վրա
Անվանված էմեխակ
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ7260
Կորպուսի լայնություն, մմ2850
Բարձրություն, մմ2730
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ122 մմ
Թնդանոթի տիպհաուբից
Շարժականություն
Շարժիչի հզորություն, ձիաուժ240
Արագությունը խճուղով, կմ/ժ60

Արտադրություն խմբագրել

2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի նախագծումը սկսվել է 1967 թվականին։ Առաջին նախատիպերը կառուցվել են 1969 թվականին։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցները շահագործվել են խորհրդային բանակում 1971 թվականից։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի մասսայական արտադրությունը սկսվել է 1972 թվականին։ Այն առաջին անգամ ցուցադրվել է հասարակությանը 1974 թվականին տեղի ունեցած լեհական բանակի ռազմական շքերթի ժամանակ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցն արդեն արտահանվել բազմաթիվ երկրներ (Հիմնականում նախկին սոցիալիստական երկրներ)։ Այս ինքնագնաց հաուբիցներն մասնակցել են բազմաթիվ ռազմական հակամարտություններին։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը տեղադրված է ՄՏ-ԼԲ զրահամեքենայի շասսի վրա։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբից երկարությունը կազմում է 7.26 մ, լայնությունը՝ 2.85 մ, իսկ բարձրությունը՝ 2.73 մ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը շատ թեթև է. նրա քաշը կազմում է ընդամենը 15.7 տ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի վրա տեղադրված է 122 մմ-անոց Դ-32 հաուբից։ Այն իր մեջ ամբարում է 30 արկեր։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը սնուցվում է 240 ձիաուժ հզորությամբ YaMZ-238V դիզելային շարժիչով՝ զարգացնելով 60 կմ/ժ արագություն, իսկ ջրային տարածքում՝ 4,5 կ/ժ արագություն։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։

Մարտավարական տվյալներ խմբագրել

2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը շահագործվում է անձնակազմի չորս անդամների՝ այդ թվում հրամանատարի, հրետաձիգի, լիցքավորողի և վարորդի կողմից։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը կրակում է ցանկացած անկյան տակ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը արձակում է ստանդարտ 122 մմ-անոց ցանկացած արկեր։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը մեկ րոպեում արձակում է 4-5 արկ։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 15.2 կմ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը խոցում է նաև շարժվող տրանսպորտային միջոցներ։

Սպառազինություն խմբագրել

 
2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբից ունեցող երկրներ

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

2S1 Gvosdika(անգլ.)