«1 %», ավստրալիական գեղարվեստական քրեական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Սթիվ Մաքքալումը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 9-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[2]։ Գլխավոր դերերում են Էդդի Բարուն և Ռայան Կորրը։

1 %
անգլ.՝ 1%
Երկիր Ավստրալիա
Ժանրմիստիկ ֆիլմ
Թվականսեպտեմբերի 9, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍտիվեն ՄակՔալում
Սցենարի հեղինակՄեթյու Նեյբլ
ՄոնտաժՎերոնիկա Ջենեթ
Տևողություն92 րոպե[1]

Հայտնի կինոքննադատ Բրայեն Տալլերիկոն ֆիլմը անվանել է ««Անարխիայի որդիներ» ֆիլմի ավստրալիական տարբերակ», թեև նշել է, որ դա հաճոյախոսությունն է[3]։ Տալլերիկոյի կարծքիով ֆիլմը չափազանց մռայլ է ստացվել՝ առանց թեթևացնող հանգամանքների՝ ստիպելով դիմանալ սևությանը, բայց Էբբի Լիի խաղը փրկել է ֆիլմը լիակատար անհաջողությունից[3]։ Տորոնտոյի փառատոնում պրեմիերիաներից հետո «A24»ը և «DirecTV Cinema»-ը Հյուսիսային Ամերիկայում ֆիլմի վարձույթի իրավունք են գնել[4]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի անվանումը գալիս է այսպես կոչված «մեկ տոկոս» բայքերական ակումբներից, որոնք դասական բայքերական ենթամշակույթ են կազմում, այլ ոչ թե պարզապես պատրաստվում են հանգստյան օրերին միասին նորոգել մոտոցիկլետները։ Ֆիլմի սյուժեն պատմում է Մարկ (Ռայան Կորր) անունով տղայի մասին, որը ղեկավարում է մոտոակումբը այն ժամանակ, երբ նրա իսկական ղեկավարը (Մետյու Նեյբլ) ազատազրկված է։ Մարկոսի եղբայրը՝ Սքինջ (Ջոշ Մակկոնվիլլ), դժվարության մեջ է ընկնում մրցակից ակումբի հետ, և բանտից դուրս եկած պարագլուխը փորձում է ուժով լուծել այդ խնդիրը, որը Մարկը փորձում է կանխել[3]։

Ծանոթագրություններ խմբագրել