155 մմ թնդանոթ 1998 թվականի նմուշ

155 մմ թնդանոթ 1998 թվականի նմուշ (ֆիններեն՝ 155 millimetrin kanuuna 1998), ֆիննական բուքսիրային ինքնաշարժվող թնդանոթ 1998 թվականի նմուշով։ Հանդիսանում է Տամպելլա և Վամմաս ընկերության արտադրության՝ 1983 թվականի նմուշի 155 միլիմետրանոց թնդանոթի զարգացած տեսակը։ Զենքը հենց այդ տարում ըդգրկվեց Ֆինլանդիայի զինված ուժերի սպարազինության մեջ։

155 մմ թնդանոթ 1998 թվականի նմուշ
155-мм пушка образца 1998 года
1998 թվականի նմուշի 155 միլիմետրանոց թնդանոթ 2014թվականին, Լապենրանտա
Տեսակթնդանոթ
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Ծառայության ընդունման տարի1998 թվական
Ստեծման և արտադրության պատմպություն
ՍտեղծողՖինլանդիայի զինված ուժեր, Եգիպտոսի զինված ուժեր
ԱրտադրողPatria Vammas (1997–2004)
Patria Land Systems (2004–2005)
Abu Zaabal Engineering Industries Co.
Արտադրված է73+
Տարբերակներ155GH52
155GH52APU
155GH52-SP-T55
155 K 98
Տեխնիկական տվյալներ
Փողի տրամաչափ155մմ մմ
Փողի երկարություն8060մմ մմ
Մարտական արագաձգություն6-10 կրակոց/րոպե կր/ր

Ունի օժանդակ ուժասարք 78 կՎտ հզորությամբ (105 ձիաուժ), որը ընդունակ է շարժել զենքը ինքնուրույն մինչև 1,6 կմ։ Թնդանոթը բուքսիրվում է բարձր անցունակություն ունեցող բեռնատարի միջոցով։ Զենքի՝ հրաձգության նախապատրաստումը տևում է մի քանի րոպե[1][2]։

Ֆինլանդիայի պաշտպանական ուժերի համար թնդանոթի գինը 500 000 եվրո է[3]։ Եգիպտոսում գործում է այդ թնդանոթի լիցենզիոն արտադրություն[1]։

Առանձնահատկությունները խմբագրել

155 К 98-ը ունի 1960 թվականի նմուշի 122-մմ թնդանոթին(122 К 60) նման կառուցվածք՝ արտադրված Տամպելլա (Tampella) և Վամմաս (Vammas) ընկերությունների կողմից։ Փակաղակը կիսաավտոմատ սեպ է։ Թնդանոթը ունի լիցքավորիչ սարքից առանձին օգտագործման հնարավորություն։

Զենքն ունի 78 կՎտ (105 ձիաուժ) հզորությամբ, օդային հովացմամբ Դոից (Deutz) դիզելային շարժիչ։ 155 К 98-ի մոտ շարժիչը կարող է շարժել 4 անիվները։ Արագությունը մայրուղում հասնում է 15 կմ/ժ-ի, խաչմերուկներում առավելագույնը 7,5 կմ/ժ։ Ուկրաինայի զինված ուժերը նավիգացիոն սարքավորման, կապի միջոցների համար էլեկտրաէներգիա են ստեղծում, ինչպես նաև ապահովում է հիդրավլիկ զենքի ավտոմատ կառավարումը։

Փողի երկարությունը 52 տրամաչափ է կազմում։ Փողի վրա տեղակայված է միախուց փչովի արգելակ։

Կրակոցի հեռավորությունը սովորական բեկորաֆուգասային արկով կազմում է 28 կմ, իսկ ակտիվ-ռեակտիվ արկով մինչև 43 կմ։ Ընդհանուր քաշը կազմում է 14 580կգ[1]։

Օպերատորներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Toivonen, Vesa. Tampellasta Patriaan: 70 vuotta suomalaista raskasta aseenvalmistusta. — 2003 : Apali Oy. — ISBN 952-5026-26-4.
  2. «Kenttäkanuuna 155 K 98». maavoimat.fi (ֆիններեն). Suomen puolustusvoimat. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  3. 3,0 3,1 Yle Uutiset (30.10.2008). «Patrian kanuunoissa vakavia ongelmia» (ֆիններեն). Yleisradio. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  4. Appendix 10B. Register of transfers and licenced production of major conventional weapons, 2004 // SIPRI Yearbook 2005: Armaments, Disarmament, and International Security. — Tukholman kansainvälinen rauhantutkimusinstituutti, 2005. — Кн. Part II. Military spending and armaments, 2004. — 468 с. — ISBN 978-0-19-928401-6.
  5. Guy Martin (11.12.2014). «Egyptian Armed Forces». www.defenceweb.co.za. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.