«100 տարի։ Ֆիլմ, որը դուք երբեք չեք տեսնի», ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի նկարահանած ֆիլմը, որի պրեմիերան նախատեսված է 2115 թվականի նոյեմբերի 18-ին։ Գլխավոր դերում նկարահանվել է Ջոն Մալկովիչը[2][3]։

100 տարի
անգլ.՝ 100 Years: The Movie You Will Never See
Երկիր Ֆրանսիա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, դրամա և փորձարարական ֆիլմ
Թվականնոյեմբերի 18, 2115
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Ռոդրիգես[1]
Սցենարի հեղինակՋոն Մալկովիչ
ԴերակատարներՋոն Մալկովիչ, Մարկո Զազոր և Շույա Չան
ՕպերատորԿլաուդիո Միրանդա
ԵրաժշտությունՖարել Ուիլյամս
ՄոնտաժՌոբերտ Ռոդրիգես

Պատմություն խմբագրել

Մալկովիչը և Ռոդրիգեսը 2015 թվականի նոյեմբերին հայտարարել են, որ նրանք միավորվել են Rémy Martin ընկերության հետ, որի հարյուր տարի հնությամբ Louis XIII կոնյակն է ոգեշնչել ֆիլմը ստեղծելուն[4]։ 2015 թվականի նոյեմբերի 18-ին Մալկովիչը և Ռոդրիգեսը թողարկել են ֆիլմի երեք կարճ թրեյլեր, որոնցում, սակայն, ֆիլմի ոչ մի կադր ցույց տրված չէ։

Ֆիլմում ներկայացվում են ապագայի մասին պատկերացումների երեք տարբերակներ՝ հակաուտոպիայից մինչև տեխնոլոգիական դրախտ։

Ֆիլմի ժապավենը մեկ շիշ կոնյակի հետ պահվում է Լյուդովիկոս XIII-ի տան նկուղում գտնվող բարձր տեխնոլոգիաներով հագեցած անվտանգ ապակե զրահապատ կոդավորված պահարանում, որն ավտոմատ կերպով բացվելու է 2115 թվականի նոյեմբերի 18-ին[5]։ Բացի թրեյլերներից, ֆիլմի հեղինակները պատրաստել են նաև մետաղական 1000 տոմս, որոնք հնարավոր կլինի գնել և որոնցով ժառանգները կարող են ներկա գտնվել պրեմիերային[4][6]։ Ֆիլմի սյուժեն գաղտնի է պահվում։

Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում է ֆիլմը, ցուցադրվել է 2016 թվականի Կաննի կինոփառատոնում և աշխարհի մի շարք այլ քաղաքներում, նախքան վերադարձել է Կոնյակ (Ֆրանսիա)՝ Լյուդովիկոս XIII-ի տան նկուղներ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt5174640/
  2. Jacob Bryant. «John Malkovich and Robert Rodriguez Made a Movie That Won't Release Until 2115». Variety. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  3. Germain Lussier. «John Malkovich and Robert Rodriguez Have Made A Movie No One Will See For 100 Years». io9. Gawker Media. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  4. 4,0 4,1 «John Malkovich Explains Why He Made A Movie No One Will See». PEOPLE.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  5. Butt, Muhammad Ali (2015 թ․ նոյեմբերի 9). «'100 Years' movie casting, John Malkovich, Shuya Chang and Marko Zaror». Youth Press Pakistan. Youth Publishers. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  6. «John Malkovich and Robert Rodriguez made a film that won't be released until 2115». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  7. «Cannes to showcase John Malkovich movie no one will see for 100 years». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.