.рф, Ռուսաստանի վերին մակարդակի ազգային դոմենը՝ կիրիլիկ տառերով։ Դոմենային անունների համակարգում ASCII անվանումը xn--p1ai է։ Սկսել է գործել 2010 թվականի մայիսի 13-ից[1]։ 2014 թվականի դրությամբ ամենաօգտագործվող միջազգայնացված վերին մակարդակի ազգային դոմենն է՝ շուրջ 900,000 գրանցված անվամբ[2]։

.рф
Տեսակմիջազգայնացված վերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Ռուսաստան
Ներածումմայիսի 13, 2010
TLD տիպՌուսաստանի ազգային կիրիլիկ դոմեն
Կարգավիճակգործող
ՄատենավարՀավատարմագրված գրանցողների ցանկ
ԿազմակերպիչCCTLD
ՆշանակումՌուսաստանի հետ կապ ունեցող օբյեկտներ
ԿառուցվածքԹույլատրվում է գրանցում անմիջապես երկրորդ (վերին) մակարդակում
ՓաստաթղթերՊաշտոնական փաստաթղթեր
DNS nameկա
Պունիկոդxn--p1ai
Կայքкц.рф

Առաջին օգտագործում խմբագրել

Վերին մակարդակի դոմենը համացանցում սկսել է գործել 2010 թվականի մայիսի 13-ից[1]։ Առաջին երկու հասանելի կայքերն էին՝ http://президент.рф (նախագահ) և http://правительство.рф (կառավարություն).[3]։

Պատմություն խմբագրել

Քննարկում և պաշտոնական միջոցառումներ խմբագրել

Ռուսաստանի Կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության պատվիրակության ղեկավար Վլադիմիր Վասիլևի խոսքերով՝ նոր դոմենի գործարկման մասին նախնական որոշումն ընդունվել է Փարիզում ընթացող ICANN 32-րդ միջազգային համաժողովին։ Դոմենի գործարկմանը կողմ արտահայտվեց նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը[4]։ Որոշ մասնագետներ, օրինակ՝ Անտոն Նոսիկը[5] և Արտեմի Լեբեդևը[6], թերահավատորեն էին վերաբերվում կիրիլիցայով դոմենի ստեղծմանը։

2008 թվականի նոյեմբերի 2-7-ը Կահիրեում ընթացող ICANN 33-րդ միջազգային համաժողովին որոշում ընդունվեց Ռուսաստանին տրամադրել «.рф» կիրիլիցայով վերին մակարդակի դոմենը[7]։

Դոմենի ներկայացումը կայացավ 2009 թվականի հոկտեմբերի 30-ին Սեուլում։

2009 թվականի նոյեմբերի 16-ին RU դոմենի համակարգող կենտրոնը դիմում ներկայացրեց ICANN «.рф» դոմենը գրանցելու համար[8]։

Դոմենի գործարկման ժամանակագրություն խմբագրել

Դոմենի գրանցման համար կատարվել են հետևյալ քայլերը՝

  • նոյեմբերի 5 - նոյեմբերի 24, 2009 - դիմումների ընդունում ապրանքանիշների սեփականատերերի՝ .РФ գոտում դոմենների առաջնային գրանցման հայտերի ընդունում
  • նոյեմբերի 25, 2009 - մայիսի 11, 2010 - .РФ գոտում դոմենների գրանցում՝ ռուսալեզու ապրանքանիշների սեփականատերերի համար առաջնային գրանցման գործընթացին համապատասխան
  • մայիսի 12 - հուլիսի 14, 2010 - .РФ գոտում դոմենների գրանցում՝ ռուսալեզու, ինչպես նաև լատինատառ ապրանքանիշների սեփականատերերի համար առաջնային գրանցման գործընթացին համապատասխան
  • հուլիսի 15 - սեպտեմբերի 16, 2010 - դոմենների գրանցում ֆիրմային անվանումների բացառիկ իրավունք ունեցողների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների և զանգվածային լրատվական միջոցների համար։ Գրանցումը կատարվում էր «.РФ գոտում օգտատերերի առանձին կատեգորիաների համար դոմենների առաջնային գրանցման որոշման» համաձայն՝ հաստատված 2010 թվականի հուլիսի 13-ին Համացանցի ազգային դոմենի համակարգող կենտրոնի խորհրդի 2010-10/65 որոշմամբ[9]։
  • նոյեմբերի 11, 2010 - բաց գրանցում Ռուսաստանի քաղաքացիների համար (իրավաբանական և ֆիզիկական)՝ շուկայական գնով։ 2010 թվականի սեպտեմբերի 30-ին Համացանցի ազգային դոմենի համակարգող կենտրոնի խորհրուրդը որոշում ընդունեց 2010 թվականի նոյեմբերի 11-ին ժամը 12:00 по UTC+03:00-ից սկսել .РФ դոմենի բաց գրանցումը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Rfe/Rl. «Cyrillic Domain Names Become Operational On The Internet». Rferl.org. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.
  2. World report on Internationalised Domain Names 2014 Արխիվացված 2014-12-10 Wayback Machine page 94
  3. (ռուս.) Этой ночью в Интернете запущен первый кириллический домен ".рф" Արխիվացված 2013-06-20 Wayback Machine, RBC, 13 May 2010; accessed 13 May 2010.
  4. «Медведев: необходимо добиваться появления кириллических доменных имен» (ռուսերեն). Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  5. «Нужен ли кириллический домен?» (ռուսերեն). 10 ноября 2010 года. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. tema: Домены.рф
  7. «Интернет по-русски («.рф»)» (ռուսերեն). Частный Корреспондент. 7 ноября 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  8. «Координационный центр подал в ICANN документы на регистрацию нового кириллического домена «.рф»». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  9. «Положение о приоритетной регистрации доменных имен в домене .РФ для отдельных категорий пользователей». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  10. «30 сентября 2010 Совет Координационного центра национального домена сети Интернет принял решение о старте открытой регистрации в домене .РФ с 11 ноября 2010 года в 12.00 по UTC+03:00». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել