Ֆ. Մ. Ռեշետնիկովի գրական հուշահամալիր տուն-թանգարան

Ֆ. Մ. Ռեշետնիկովի գրական հուշահամալիր տուն-թանգարան (ռուս.՝ Литературно-мемориальный дом-музей Ф. М. Решетникова), Ֆեոդոր Միխայլովիչ Ռեշետնիկովի հիշատակին նվիրված թանգարան Եկատերինբուրգում, որը մտնում է Ուրալի գրողների թանգարանների միավորման կազմի մեջ[1]։

Ֆ. Մ. Ռեշետնիկովի գրական հուշահամալիր տուն-թանգարան
Տեսակթանգարան և պատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Հիմնադրվել էհոկտեմբերի 1, 1991
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ֆեոդոր Միխայլովիչ Ռեշետնիկովը Եկատերինբուրգում ծնված դեմոկրատ գրող է։ Առաջիններից մեկն էր, որ բարձրացրեց աշխատող մարդու թեման և ռուսական գրականության մեջ ընկալվեց որպես ժողովրդական ռեալիստական ուղղության առաջամարտիկ։ Ռեշետնիկովի ստեղծագործությունը բարձր են գնահատել Նիկոլայ Նեկրասովը, Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը, Իվան Տուրգենևը, Ֆեոդոր Դոստոևսկին, Գլեբ Ուսպենսկին։

Կոնյուշեննայա փողոցի վրա գտնվող տան շինարարությունը 1839 թվականին սկսել է III գիլդիայի վաճառական, Վոզնեսենսկու եկեղեցու ավագ երեց Ֆեոդոր Կուզմին Կառնաուխովը։

1839 թվականի մայիսին տունն արդեն կար Եկատերինբուրգի պլանում։ 1844 թվականին Կառնաուխովը կնոջ և վեց երեխաների հետ բնակվում էր այդ տանը և զբաղվում էր քարերի երեսակմամբ։ 1856 թվականին տունը գտնվում էր Կառնաուխովի ժառանգորդների տնօրինության ներքո։ 1876 թվականին տունը պատկանում էր Դմիտրի Խլոպինին, որը 1880 թվականին կառուցում է օժանդակ շինություններ և բաղնիք։ 1888 թվականին տան տեր է դառնում քաղաքի փոստատան կառավարիչ Նիկոլայ Նիկանորովիչ Կալինովսկու կինը՝ Նատալյա Իվանովնա Կալինովսկայան։ Կալինովսկայան տունը վարձով է տալիս՝ ամուսնու հետ բնակվելով փոստատան ծառայողական բնակարանում (Սոբորնայա-Պուշկինսկայա, 19)։ 1889 թվականին Օֆիցերսկայա № 6 տանը բնակվում էին 13 ամուրի փոստատարներ։ 1911 թվականին Կալինովսկայան կողաշենքը վարձով է տալիս «Միջնորդ» գրասենյակին և թերթում հայտարարություն տալիս տան վաճառքի վերաբերյալ։ 1913 թվականին տանը բնակվում էին տարբեր դասերի 16 անձնավորություն։ 1916 թվականին տանը բնակվում էր վերջին սեփականտեր Եվգենի Նիկոլաևիչ Կալինովսկին, որը 1918 թվականին մեկնեց Խարբին։

Տունը պահպանելու հարցը բարձրացվել է բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ի. Ա. Դերգաչովի կողմից։ Սվերդլովսկի քաղգործկոմի 1978 թվականի հոկտեմբերի 11-ի № 368 և մարզգործկոմի 1980 թվականի հունվարի 14-ի № 16 որոշումներով սահմանվել է, որ տունը ենթակա է պետական պահպանության, որպես տեղական նշանակության պատմական հուշարձան։ Քաղգործկոմի 1983 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Պրոլետարսկի փողոցի № 6 տունը հանձնվեց թանգարանի հաշվեկշռին, բնակիչները վերաբնակեցվեցին և մշակվեցին նախահաշվային փաստաթղթերը։

Տունը վերակառուցվեց, պատերը ամրացվեցին, տանիքը ծածկվեց, հանվեցին միջնապատերը, փոխվեցին փտած փայտյա դռներն ու պատուհանները, վերականգնվեցին բակային կառույցները և պարիսպները։

Թանգարանը բացվեց 1991 թվականի հոկտեմբերի 1-ին գրողի 150-ամյակի կապակցությամբ Պրոլետարսկի փողոցի № 6 տանը (նախկին Սոսնովկայում, Կոնյուշեննոյում, Օֆիցերսկոյում)[2][3][4]։

Շինության կառուցվածքային առանձնահատկություններ խմբագրել

1839 թվականին կառուցված տան նախագիծը ստորագրված է ճարտարապետ Միխայիլ Մալախովի կողմից։ Ֆյոդոր Միխայլովիչ Ռեշետնիկովի տունը երկհարկանի շինություն էր պատրաստված քարից, ուներ կիսավերնահարկ, ախոռներ, կառքամառան և այլ ծառայություններ[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сайт Объединённого музея писателей Урала». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  2. 2,0 2,1 «Сайт Объединённого музея писателей Урала. История Литературно-мемориального дома-музея Ф. М. Решетникова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  3. 3,0 3,1 Музеи России. Литературно-мемориальный дом-музей Ф. М. Решетникова
  4. «Uralweb. Литературно-мемориальный дом-музей Ф. М. Решетникова». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.