Ֆրից Բաուման (գերմ.՝ Fritz Baumann, մայիսի 3, 1886(1886-05-03)[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա - հոկտեմբերի 9, 1942(1942-10-09)[4][5][6][…], Բազել, Շվեյցարիա), շվեյցարացի նկարիչ։

Ֆրից Բաուման
Ծնվել էմայիսի 3, 1886(1886-05-03)[1][2][3][…]
ԾննդավայրԲազել, Շվեյցարիա
Վախճանվել էհոկտեմբերի 9, 1942(1942-10-09)[4][5][6][…] (56 տարեկան)
Մահվան վայրԲազել, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտություննկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
 Fritz Baumann Վիքիպահեստում
Ֆ. Բաուման, Ինքնանկար (1916)

Կենսագրություն խմբագրել

Ֆրից Բաումանը ծնվել է Շվեյցարիայի հյուսիսում՝ Բազել քաղաքում, որտեղ էլ ստացել է գեղարվեստական կրթություն։ Իր ստեղծագործությունները ստեղծել է տարբեր գեղանկարչական ոճերում, սակայն նկարչի գործերն ավելի հետաքրքիր են էքսպրեսիոնիզմ ոճում։ Բաումանը նկատելի է եղել իր անկայուն հոգեբանությամբ, որը դրսևորվել է այն ժամանակ, երբ ոչնչացրել է իր նկարների մեծ մասը, որոնք ստեղծվել էին 1916-1920 թթ. ընթացքում։ Նկարների մի մեծ մաս նա նետել է Հռենոս գետը։

Բաումանը համարվում է Բազելի «Նոր կյանք (Das Neue Leben)» գեղարվեստական խմբի հիմնադիրներից մեկը։ Նրա ամենամոտ նկարիչ ընկերներից կարելի է առանձնացնել Առնոլդ Բրյուգգերին, Օտտո Մորախին։ 1942 թ. հոկտեմբերի 9-ին նկարիչը ունենալով անկայուն հոգեբանական վիճակ դադարում է ապրել ինքնասպանություն գործելով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից Բաուման» հոդվածին։