Ֆրիլանսեր

մասնագիտություն

Ֆրիլանսեր (անգլ.՝ freelancer), արտահաստիքային, ինքնազբաղ, հեռակա՝ մեծ մասամբ համացանցում, աշխատանք կատարող անձ է։ Վարձվում է ինքնուրույն, ժամանակավոր գործակալության կամ վեբ կայքերի միջոցով՝ կատարելու գործատուի պատվերները ՝ չհաշվառվելով կազմակերպության աշխատակիցների հաստիքներում։

Ֆրիլանսը առավել տարածված է մշակույթի և ստեղծագործական ոլորտներում[1]։ Ֆրիլանսը հասանելի է բազմաթիվ մասնագիտություններում՝ երաժշտության, դերասանական վարպետության, քոփիռայթինգի, կայքերի պատրաստման, ծրագրավորման մեջ, դիզայնում և այլն։ Որոշ մշակութային տեսաբաններ ֆրիլանսը համարում են ճանաչողական-մշակութային տնտեսության մաս[2]։

Ֆրիլանսի առավելություններ խմբագրել

Ֆրիլանսերի համար խմբագրել

  • Ֆրիլանսերն ինքն է իր համար աշխատանք ընտրում ու ինքն է գնահատում իր աշխատանքը[3]։
  • Տանն աշխատելն օգնում է կենտրոնանալ ու լավ կատարել այն, ինչ պահանջվում է[3]։
  • Հնարավորություն կա առավելագույնս արդյունավետորեն օգտագործել ժամանակն ու կազմել աշխատանքային գրաֆիկը[3]։
  • Մեծ գումար է տնտեսվում, որն աշխատակիցն ապարդյուն ծախսում է ճանապարհածախսի վրա[3]։
  • Աշխատանքի և ընտանիքի միջև օպտիմալ հավասարակշռություն է ստեղծվում[4]։
  • Հասարակական կյանքին մասնակցելու ավելի մեծ հնարավորություն և ժամանակ է առաջանում[4]։
  • Հնարավորություն է առաջանում ընտրել հետաքրքիր աշխատանք։

Գործատուի համար խմբագրել

  • Վճարվում է կոնկրետ կատարած աշխատանքի համար, այլ ոչ թե աշխատավայրում ծախսված ժամերի համար։
  • Հնարավորություն է առաջանում տարբեր մարզերից և երկրներից բարձրակարգ մասնագետներ ներգրավել, չսահմանափակվելով տարածաշրջանի մասնագետներով։
  • Հատկապես մեծ քաղաքներում հնարավորություն է ստեղծվում խնայել գրասենյակի, կահույք և սարքավորումներ ձեռք բերելու ծախսերը[5]։
  • Անհրաժեշտ չէ սոցիալական երաշխիքներ տրամադրել, վճարել արձակուրդային, բժշկական ծախսեր։
  • Ֆրիլանսերի հետ աշխատանքային պայմանագիրը խզելը ավելի հեշտ է, քան մշտական աշխատողի։

Ֆրիլանսի թերություններ խմբագրել

Ֆրիլանսերի համար խմբագրել

  • Անհրաժեշտ է անընդհատ որոնել նոր պատվերներ, ինչը կապված է ժամանակի և գումարի հետ։ Օրինակ՝ մասնագիտացված ֆիրմային կայքերի, գովազդի ծառայությունների վճարում։
  • Տարվա կտրվածքով եկամուտը չափազանց անհավասար է հաշվարկային համակարգի համեմատ, պարտադիր է անձնական բյուջեի պլանավորումը։
  • Բանկային վարկերի հայտերի հաստատման հետ կապված խնդիրներ են առաջանում։
  • Հոգեբանական որոշ տեսակների համար ֆրիլանսերի աշխատանքի ոճը կարող է նյարդային լինել՝ համեմատած ընկերությունների համար աշխատելու դեպքում։
  • Հարկ է լինում հաշվապահություն վարել և հարկերը վճարել անձնապես[6]։
  • Բացակայում են ցանկացած տիպի սոցիալական երաշխիքներ։
  • Որոշ դեպքերում, անհրաժեշտ է անձամբ ապհովագրել առողջությունը։
  • Կախված կենսաթոշակային համակարգի տեսակներից, ֆրիլանսերը կամ կստանա տարիքային նվազագույն կենսաթոշակ կամ պետք է անձամբ կվճարի կենսաթոշակային ֆոնդի վճարները։
  • Եթե երկրի օրեսդրությամբ պորտաբուծության համար պատասխանատվություն է սահմանված, ապա մշտական աշխատատեղ չունենալու պատճառով կարող են օրենքի հետ կապված խնդիրներ առաջանալ։
  • Եթե ֆրիլանսերը չհայտարարագրի իր եկամուտը և եկամտահարկ չվճարի, կարող է իրավական խնդիրներ ունենալ աշխարհի ցանկացած երկրում։
  • Գործատուի կողմից խարդախության կամ այլ անբարեխիղճ գործողությունների մեծ ռիսկ կա, որի դեպքում ֆրենդանսին հեշտ չի լինի ապացուցել պայմանագրային հարաբերությունների գոյության փաստը։ Եթե պայմանագիրը բանավոր է կամ համաձայնությունը ինտերնետային ռեսուրսներով հաստատվել, ապա անհնար է բացահայտել գործարքի կողմերը։

Գործատուի համար խմբագրել

  • Կատարվող աշխատանքը դժվար է վերահսկել։
  • Խարդախության կամ այլ անարդար գործողությունների ռիսկը մեծ է, հատկապես աշխարհագրորեն հեռու գտնվող ֆրիլանսերի դեպքում։
  • Գաղտնիության պահպանման խնդիրներ կան և մեծ է գաղտնի տեղեկությունների արտահոսքի ռիսկը։
  • Դժվար է ֆրիլանսերին ներգրավել երկարատեւ բազմաշերտ նախագծի մեջ, քանի որ կա վտանգ, որ ֆրիլանսերը ցանկացած պահի կարող է դուրս գալ նախագծից կամ բարձրացնել իր ծառայությունների գինը։
  • Կախված կիրառվող հարկման սխեմայից, ձեռնարկությունը կարող է խնդիրներ ունենալ ֆիզիկական անձի ծառայությունների դիմաց վճարելու հետ, եթե վերջինս չի ցանկանում հայտարարել իր եկամուտը կամ հարկատու չէ։

Եզրի ծագումնաբանություն խմբագրել

«Ֆրիլանսեր» եզրի ծագումը սխալմամբ վերագրում են Վալտեր Սքոթին, որը օգտագործել է եզրը «Այվենհո» վեպում 1819 թվականին՝ միջնադարյան վարձկան զինվորին նկարագրելու համար։ Առաջացել է անգլերեն «ազատ» (անգլ.՝ free) և «ասպետի նիզակ» (անգլ.՝ lance) բառերից[7]։ Բառացի նշանակում է «ազատ նիզակակիր» կամ «ազատ վարձկան»[8] [9][10]։ «Ֆրիլանսեր» բառը կարելի է գտնել դեռևս 1716 թվականի գրականության մեջ։ Եզրը հանդիպում է այժմ հասանելի գրքերից՝ Թոմաս Ն, Բրաունի (անգլ.՝ Thomas N. Brown)1809 թվականին հրատարակած «Հյու Միլլերի կյանքն ու ժամանակնեը» վեպում (անգլ.՝ The Life and Times of Hugh Miller)[11][12]։

Գրականություն խմբագրել

  • Дэниел Пинк. "Нация свободных агентов. Как новые независимые работники меняют жизнь Америки" - М.: Издательский дом "Секрет фирмы", 2005. - 327 с. - ISBN 5-98888-002-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hesmondhalgh, David; Baker, Sarah (2010). «'A very complicated version of freedom': Conditions and experiences of creative labour in three cultural industries». Poetics. 38 (1): 4–20. doi:10.1016/j.poetic.2009.10.001.
  2. Scholz, Trebor (2012). Digital Labor. Routledge.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Преимущества и недостатки фриланса:». mistli.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  4. 4,0 4,1 Хусяинов Т. М. Занятость в сети Internet: позиция работника // Мир в человеке: актуальные проблемы философии, социологии и политологи, психологии: Материалы XV Международной научно-практической конференции студентов, аспирантов и молодых учёных (29-30 ноября 2012 г.). Раздел II. Социологические и политологические исследования. — Пермь. — 2012. — С. 165—168. — ISBN 978-5-7944-2022-7.
  5. Федор Добрянский Управление фрилансерами: Методы и практика. — М.: Альпина Паблишер, 2009. — 132 с. — («Инструменты и методы»). — ISBN 978-5-9614-0924-6
  6. Работа фрилансера в качестве ИП
  7. «Search results for 'freelance'». Chambers Harrap dictionary. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. Витушкин Д. Свободные копьеносцы атакуют. // Санкт-Петербургские ведомости. Вып. № 099 от 02.06.2011
  9. «Работник deleted» gazeta.ru
  10. «Вальтер Скотт. Биография и библиография». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  11. «The Life and Times of Hugh Miller, p 185».
  12. «The Origin of the Word Freelance and Why it Should Make Us Happy». medium.com. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիլանսեր» հոդվածին։