Ֆրիդեբերտ Միխկելսոն, առավել հայտնի է Ֆրիդեբերտ Տուգլաս անունով (էստ․՝ Friedebert Tuglas, մարտի 2, 1886(1886-03-02)[1][2][3], Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1971(1971-04-15)[4][1][2][…], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), էստոնացի գրող և քննադատ[5]։ Համարվում է ժամանակակից էստոնական գրականության հիմնադիր-հայրերից մեկը[6] ·[7] ·[8], իմպրեսիոնիստական և սիմվոլիստական ուղղությունների առաջին ներկայացուցիչը էստոնական գրականության մեջ[9], ինչպես նաև ժամանակակից գրական էստոներենի հիմնադիրներից մեկը։ Հալածվելով Ռուսական կայսրության ցարի կողմից՝ նա դարձել ընդունված հեղինակ ԽՍՀՄ տարիներին։

Ֆրիդեբերտ Տուգլաս
էստ․՝ Friedebert Tuglas
Ծննդյան անունէստ․՝ Friedebert Mihkelson
Ծնվել էմարտի 2, 1886(1886-03-02)[1][2][3]
ԾննդավայրԼիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 15, 1971(1971-04-15)[4][1][2][…] (85 տարեկան)
Վախճանի վայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանիչ, գրական քննադատ, լրագրող, գրականության պատմաբան և գրող
Լեզուէստոներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Էստոնիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՀյուգո Տրեֆների գիմնազիա
Ստեղծագործական շրջան1906 - 1971
Գրական ուղղություններնեոռոմանտիզմ, ռեալիզմ և սիմվոլիզմ
Ուշագրավ աշխատանքներFelix Ormusson?, Little Illimar? և Q27994551?
ԱնդամակցությունԷստոնիայի գիտությունների ազգային ակադեմիա, Երիտասարդ Էստոնիա և Սիուրու
ԱշխատավայրՏարտուի համալսարան
Պարգևներ
ԱմուսինElo Tuglas?
 Friedebert Tuglas Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1904-1905 թթ.-ին սովորել է Ուգո Տրեֆների գիմնազիայում։ Հեղափոխական գործունեության համար դատապարտվել է։ Ազատ արձակվելուց հետո՝ 1906 թ.-ին նրան արտաքսում են։ Այդ տարիներին Տուգլասը ապրել է Ֆինլանդիայում և Ֆրանսիայում։ 1917 թ.-ին վերադարձել է հայրենիք։ Նա եղել է էստոնական երիտասարդ գրողների ակումբի առաջնորդը, ինչպես նաև Էստոնիայի գրողների միության հիմնադիրը, որտեղ էլ որպես նախագահ աշխատել է 1922 թ., 1925-1927 թթ. և 1937-1939 թթ.։ 1946 թ.-ին Տուգլասին շնորհվել է Էստոնիայի ժողովրդական գրողի կոչում։ Նույն տարում դարձել է Էստոնիայի ԽՍՀ-ի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ։ Այնուհետև, հայտնվելով Խորհրդային սև ցուցակում, զրկվել է քաղաքացիական բոլոր իրավունքներից, գիտական կոչումներից, իսկ 1950 թ.-ին՝ հեռացվել Գիտությունների ազգային ակադեմիայից[10]։ 1950 թվականին վտարվել է նաև գրողների միությունից[11]։ Ֆրիեդեբերգ Տուգլասը մահացել է Տալլինում 1971 թ.-ին 85 տարեկան հասակում։ Նույն թվականին նրա պատվին Տալլինում բացվել է թանգարան։ Բացի այդ, սահմանվել է նրա անունը կրող գրական մրցանակ[11]։

Ֆրիդեբերտ Տուգլասը երկու անգամ (1968 և 1969 թթ.) առաջադրվել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի։

Երկեր խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Felix Ormusson 1915
  • Väike Illimar 1937

Այլ ստեղծագործություններ խմբագրել

  • Hingemaa 1906
  • Kahekesi 1908
  • Liivakell 1-2 1913
  • Õhtu taevas 1913
  • Saatus 1917
  • Teekond Hispaania 1918
  • Raskuse vaim 1920
  • Hingede rändamine 1925
  • Ado Grenzsteini lahkumine 1925
  • Juhan Liiv 1927
  • Teekond Põhja-Aafrika I-III 1928-30
  • Eesti Kirjameeste Selts 1932
  • Kriitika I-VIII 1935-36
  • Viron kirjallisuuden historia 1939
  • Noorusmälestused 1940
  • Esimene välisreis 1945
  • Mälestused 1960
  • Marginaalia 1966
  • Muutlik vikerkaar 1968
  • Rahutu rada 1973
  • Novelle ja miniatuure 1978
  • Kogutud teosed (երկերի լիակատար ժողովածու) 1986- (15 հատորով)
  • Taevased ratsanikud 1986
  • Popi ja Huhuu 1986
  • Tuhat aastat 1986
  • Kulttuurilugu kirjapeeglis: Johannes Aaviku & Friedebert Tuglase kirjavahetus 1990

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Туглас Фридеберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Estonian literature Encyclopædia Britannica
  6. Litterature estonienne (ed.). «Friedebert Tuglas» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 15 septembre 2016-ին.
  7. Bibliomonde (ed.). «Friedebert Tuglas» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 15 septembre 2016-ին.
  8. Musée littéraire d'Estonie (ed.). «Friedebert Tuglas» (et+en). Վերցված է 15 septembre 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Estonian literature at Encyclopædia Britannica
  10. "Remembrance". Արխիվացված 2016-04-07 Wayback Machine Estonian Academy of Sciences Year Book, 12(39), 2006, ISSN 1406-1503, p. 164.
  11. 11,0 11,1 "Remembrance". Արխիվացված 2016-04-07 Wayback Machine Estonian Academy of Sciences Year Book, 12(39), 2006, ISSN 1406-1503, p. 164.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդեբերտ Տուգլաս» հոդվածին։