Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն

Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն, (գերմ.՝ Friedrich II von Hohenstaufen; դեկտեմբերի 26, 1194[8][9], Էզի, Անկոնա, Մարկե, Պապական մարզ - դեկտեմբերի 13, 1250[8], Ֆիորենտինո, Տորեմաջիորե, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա[8]), Գերմանիայի արքա (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր) 1212 թվականի դեկտեմբերի 5-ից, Սրբազան Հռոմի կայսր 1220 թվականի նոյեմբերի 22-ից և Սիցիլիայի թագավորության արքա[10]։

Ֆրիդրիխ Հոհենշտաուֆեն
գերմ.՝ Friedrich II von Hohenstaufen
Դրոշ
Դրոշ
Սիցիլիայի թագավոր
սեպտեմբերի 28, 1197 - 1212
(Ֆեդերիկո I անվան տակ)
Նախորդող Հենրիխ VI
Հաջորդող Հենրիխ VII
Դրոշ
Դրոշ
Սրբազան Հռոմեական Կայսրության կայսր
նոյեմբերի 22, 1220 - դեկտեմբերի 12, 1250
Նախորդող Օտտո IV
Հաջորդող Հենրիխ VII
Դրոշ
Դրոշ
Գերմանիայի թագավոր
դեկտեմբերի 5, 1212 - դեկտեմբերի 13, 1250
Նախորդող Օտտո IV
Հաջորդող Կոնրադ IV
 
Մասնագիտություն՝ գերիշխան, գրող, բանաստեղծ և միապետ
Դավանանք հռոմեական կաթոլիկ եկեղեցի[1]
Ծննդյան օր դեկտեմբերի 26
Ծննդավայր Իտալիա, Մարկե
Վախճանի օր դեկտեմբերի 13
Վախճանի վայր Իտալիա, Սիցիլիա
Թաղված Պալերմոյի գերեզմանատուն
Դինաստիա Հոհենշտաուֆեններ
Քաղաքացիություն  Սրբազան Հռոմեական կայսրություն և  Սիցիլիայի թագավորություն
Հայր Հենրիխ VI
Մայր Կոնստանտի Նորմանդացի
Ամուսին Կոնստանցիա Արագոնացի[2][3][4][…], Իոլանտա դե Բրիեն[5], Իզաբելա Անգլուհի[5] և Bianca Lancia?[5]
Զավակներ Հենրի VII Հոհենշտաուֆ[5], Կոնրադ IV[5], Մարգարիտա Սիցիլացի, Աննա Հոհենշտաուֆ, Մանֆրեդ[5], Էնցո, Ֆրեդերիկ Անտիոքցի, Ֆրեդերիկ Պետորանոցի, Richard von Chieti?, Violante di Svevia?, Henry of Hohenstaufen?, Jordan of Germany Hohenstaufen?[6], Agnes of Germany Hohenstaufen?[6], Margherita de Svevia?[7], Selvaggia of Staufen? և Caterina da Marano?

Հոհենշտաուֆենների դինաստիայի ներկայացուցիչ, Հենրիխ VI-ի և Կոնստանտի Նորմանդացու որդին, Ֆրիդրիխ I Շիկամորուսի և Սիցիլիայի դիկտատոր Ռոժեր II-ի թոռը։

Ժառանգ խմբագրել

 
Ֆրիդրիխ II-ի ծնունդը

1197 թվականին Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդի և Ֆրիդրիխ Հոհենշտաուֆենի հայր Հենրիխ IV մահացավ։ Այդ ժամանակ Ֆրիդրիխը դեռ 3 տարեկան էր։ Մեկ տարի անց՝ 1198 թվականին, վախճանվեց նաև նրա մայրը։ Նա որդու խնամակալությունը վստահել էր Հռոմի Ինոկենտիոս III պապին։ Ֆրիդրիխ II-ը փայլուն կրթություն է ստացել, գիտեր վեց լեզու, որոնցից հմտորեն տիրապետում էր հունարենին և արաբերենին։ Ստեղծագործություններ էր գրում լատիներեն, իսկ բանաստեղծություններ՝ իտալերեն[11]։ Գիտեր նաև ֆրանսերեն և սիցիլերեն[12]։ Նրա արքունիքում հավաքված էին հույն, արաբ և հրեա գիտնականներ։ Արևելքի երաժշտությունը, գրականությունը և ճարտարապետությունը ամեն կերպ խրախուսվում էր Ֆրիդրիխ Հոհենշտաուֆենի կողմից։

Սկզբում նա մորից ժառանգել էր միայն Սիցիլիայի թագավորության գահը։ 1212 թվականին Ինոկենտիոս III-ը նրան օծեց Գերմանիայի թագավոր, թեև կայսր դարձավ միայն 1220 թվականին։

Ֆրիդրիխը մկրտվել է Ասիսիայում[13][14]։

Քաղաքականություն խմբագրել

 
Ֆրիդրիխի պատկերով մետաղադրամ

Նա ցանկանում էր Սիցիլիայի Թագավորությունը վերածել կենտրոնական միապետության։ 1231 թվականին նա հրապարակեց Սիցիլական թագավորության սահմանադրությունը, ըստ որի ավերվում էին ֆեոդալական ամրոցները և կրճատվում և կրճատվում հին ազնվականության իրավունքները։ Թագավորությունը բաժանվում էր վարչական միավորների, որոնք կառավարվում էին թագավորի նշանակած նահանգապետերը։ Ստեղծվում էր մշտական վարձու բանակ և նավատորմ։

Ֆրիդրիխ II-ը հիմնեց մի շարք դպրոցներ և Նեապոլի համալսարանը։

Խաչակրաց արշավանք խմբագրել

Կայս օծվելուց առաջ Ֆրիդրիխը խոստացել էր խաչակրաց արշավանք կազմակերպել, բայց անընդհատ հետաձգում էր։ Իսկ երբ վերջապես նավատորմը ճանապարհ ընկավ, Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը հիվանդացավ և հետ վերադարձավ։ Վրդովված Գրիգորիոս IX պապը նրան բանադրեց։

Բանադրանքի տակ գտնված ժամանակ, պապին հակառակ 1228 թվականին Ֆրիդրիխ II-ը կազմակերպեց չորրորդ խաչակրաց արշավանքը։ Դիվանագիտական ճանապարհով նա եգիպտական սուլթան Ալ-Կամիլի հետ համաձայնության եկավ, և Երուսաղեմը, Բեթղեհեմը ու Նազարեթը մի շարք այլ վայրերի հետ վերադարձվեցին քրիստոնյաներին։

Վերադառնալով Իտալիա` Ֆրիդրիխ II-ը ջախջախեց Սիցիլիա ներխուժած պապական զորքերին։ 1245 թվականին նա նորից բանադրվեց և այդպես էլ բանադրանքի տակ մահացավ։ Ֆրիդրիխի Հոհենշտաուֆենի մահից հետո նրա պետությունը արագ փլուզվեց։

Պայքար Հռոմեական գահի համար խմբագրել

Ֆրիդրիխ II-ը իր կառավարման շրջանում շատ ժամանակ ավելի բարձր է դասել Սիցիլիայի շահերը, որը առաջացրել է Հռոմի զայրույթը։ Այդ իրադարձությունները հանգեցրեցին երկար պայքարի պապական իշխանությունների հետ։ Բացի այդ Ֆրիդրիխ Հոհենշտաուֆենը իրեն համարում էր Կոստանդին Մեծի ու Դավիթ թագավորի հաջորդը, ինչպես նաև Աստծո ընտրյալը երկրի վրա։

Հետաքրքրիր փաստեր խմբագրել

  • Բրիտաական «King Crimson» ռոք-խմբի անունը վերցված է Ֆրիդրիխի II-ի անունից[15]։

Ընտանիք խմբագրել

Ֆրիդրիխը ւնեցել է 20 օրինական երեխա. [16]

Կան նաև կանայք և երեխաներ, որոնց անունները անհայտ են.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Catholic Encyclopedia - Frederick II
  2. https://books.google.de/books?id=hlXAdBM8WaoC&pg=PA113&lpg=PA113&dq=Konstanze+Friedrich+1209&source=bl&ots=JOsqw_YoRg&sig=pFpYUF9-xgD3QpTn2yTIDlE0N9Q&hl=de&sa=X&ved=2ahUKEwiUvN6IppPfAhVBEVAKHckvD24Q6AEwD3oECAoQAQ#v=onepage&q=Konstanze%20Friedrich%201209&f=false
  3. (unspecified title) — P. 114.
  4. http://www.treccani.it/enciclopedia/costanza-d-aragona-imperatrice-regina-d-ungheria-e-di-sicilia_(Dizionario-Biografico)/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Kindred Britain
  6. 6,0 6,1 Lundy D. R. The Peerage
  7. Pas L. v. Genealogics — 2003.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Kamp N. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1995. — Vol. 45.
  9. https://books.google.de/books?id=hlXAdBM8WaoC&pg=PA9#v=onepage&q&f=false — P. 9.
  10. Елена Сизова. «Фридрих II Гогенштауфен и его династия в зеркале литературы». Историко-искусствоведческий портал "Монсальват". Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  11. Gaetana Marrone, Paolo Puppa, and Luca Somigli, eds. Encyclopedia of Italian literary studies (2007) Volume 1 pp. 780–82, also 563, 571, 640, 832–36
  12. Cronica, Giovanni Villani Book VI e. 1. (Rose E. Selfe's English translation)
  13. Constance had left the new-born to her friend, the duchess of Spoleto. The tradition that his mother wanted to call him "Constantine" is mentioned only in later
  14. Kamp, N. «FEDERICO II di Svevia, imperatore, re di Sicilia e di Gerusalemme, re dei Romani». Dizionario Biografico degli Italiani. Enciclopedia Italiana. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  15. Darkside.ru - King Crimson - In the Court of Crimson King
  16. Steven Runciman, The Sicilian Vespers, (Cambridge University Press, 2000), 26.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել