«Ֆրիդրիխշտադտպալաստ» (գերմ.՝ Friedrichstadt-Palast), ռեվյու թատրոն Բեռլինի կենտրոնում։ 1984 թվականից սկսած՝ գտնվում է Ֆրիդրիխշտրասեի շինությունում։ Եվրոպայի նշանակալի թատրոններից մեկն է, որը ներկայացնում է արվեստի այս ձևը, որի յուրահատկությունը, ամենից բացի, ավանդական կանկանն է։

Ֆրիդրիխշտադտպալաստ
Տեսակթատրոն
Երկիր Գերմանիա
Գտնվելու վայրըՄիտտե
Հիմնադրման ամսաթիվ1947
ՃարտարապետErhardt Gißke?, Manfred Prasser? և Dieter Bankert?
Կայքpalast.berlin
 Friedrichstadtpalast Վիքիպահեստում

Առաջին շինություն խմբագրել

«Ֆրիդրիխշտադտպալաստի» պատմությունը սկսվել է 1865-1867 թվականների շուկայական շինության կառուցումից, որը գտնվում էր այժմյան գտնվելու վայրից 200 մ հարավ-արևմուտք՝ Շիֆբաուերդամ փողոցի վրա (գերմ.՝ Schiffbauerdamm):

1873 թվականին փակ շուկան փոխակերպվեց կրկեսային արենայի՝ 5000 տեղով, հասցեն դարձավ՝ Am Zirkus 1[1]: Հաջորդ տասնամյակում Salamonsky, Renz and Schumann Circus կրկեսը հիացնում էր բեռլինցիներին իր ներկայացումներով։

1910 թվականին մեծ կրկեսային ասպարեզում Մաքս Ռեյնհադթը առաջին թատերական ներկայացումները ստեղծեց։ Ռեյնհարդթը որոշեց վերակառուցել շինությունը նոր նպատակներով կիրառելու համար, ինչի համար ներգրավեց ճարտարապետ Հանս Փյոլցիգին, ում նախագծով Շիֆբաուերդամ և Շեյնհարդշթրասե (գերմ.՝ Reinhardtstraße) փողոցների միջև ստեղծվեց Մեծ Շաուշփիլհաուսը[2][3]։ Շինության մեջ տեղադրվեց 18 մետր տրամագծով պտտվող բեմ` շարժական նախաբեմով։ Բացի այդ, լուսային էֆեկտների համար ժամանակակից սարքավորում ստեղծվեց։

 
«Ֆրիդրիխշտադտպալաստի» հին շինության տեսքը (աջից) Շպրեե գետի վրա

1924 թվականին նոր տնօրեն Էրիկ Շարելը բեմի վրա տեղադրեց ռեվյու-ներկայացումներ այնպիսի աստղերի մասնակցությամբ, ինչպիսին է Լա Յանաան։ Նա առաջինը նկատեց Մառլեն Դիտրիխին և վոկալային Comedian Harmonists վեցնյակը[4], ինչը երևում է նույնանուն ֆիլմում։ Նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանում թատրոնը վերանվանվեց Theater des Volkes: Այդ ժամանակ բեմի վրա տեղակայվեցին ուշ բուրժուական օպերետներ։

1945 թվականի սկզբին շինությունն ուժեղ կերպով տուժեց անընդհատ օդային թռիչքների պատճառով։ Պատերազմի ավարտին թատրոնը կրկին բացվեց 1945 թվականի մայիսին դերասանուհի Մարիոն Շպադոնի կողմից։ Այժմ այն կոչվում էր Palast Varieté և կարող էր տեղավորել 3500 հանդիստես։ Առաջին անգամ բեմին հանդես եկավ մանկական անսամբլ։

1949 թվականին շինությունն անցավ Բեռլին քաղաքի սեփականության տակ և կրկին ստացավ իր նախկին` «Ֆրիդրիխշտադտպալաստ» անվանումը։

1980 թվականի փետրվարի 29-ին շինությունը փակվեց` հիմքի ուժեղ նստեցման պատճառով։ Այն բանից հետո, ինչ թատերախումբը 1985 թվականին տեղափոխվեց նոր շինություն, գրեթե միանգամից սկսվեց մոտավորապես 120-ամյա պատմություն ունեցող շինության քանդումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wolfgang Carle, Henry Martens:Children, how time flies — A History of the Friedrichstadt Palace Berlin, Henschel VerlagArt and Society, Berlin 1987 have amounted, p. 18
  2. Hans Poelzig:construction of the Great Berlin Schauspielhaus.Commemorate the opening
  3. Heike Hambrock:Marlene Moeschke — staff member?, rediscovered the work of the sculptor and architect provides new information about Hans Poelzig Large Schauspielhaus in Berlin.in:Critical reports.Marburg 29.2001,3, p. 37-53 ((ISSN | 0340-7403))
  4. «Мемориал». palast.berlin. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.

Գրականություն խմբագրել

  • Alfred Lent: Die neue Markthalle zu Berlin. In: Zeitschrift für Bauwesen, Jg. 17 (1867), Sp. 229–232. Digitalisat
  • Roland Welke (Hrsg.): Sternstunden. 25 Jahre Neuer Friedrichstadtpalast. Henschel, Leipzig 2009. ISBN 3-89487-635-2.
  • Wolfgang Schumann: Friedrichstadtpalast – Europas größtes Revuetheater, vom Palast-Varieté zum Friedrichstadtpalast 1945–1995. Henschel, Berlin 1995, ISBN 3-89487-236-5.
  • Hans Ludwig: Altberliner Bilderbogen. Altberliner Verlag, Berlin 1965, 1967, 1990. ISBN 3-357-00077-6.
  • Wolfgang Carlé: Das hat Berlin schon mal gesehn. Eine Historie des Friedrichstadt-Palastes, nach einer Dokumentation von Heinrich Martens. Henschelverlag Berlin 1975.
  • Wolfgang Carlé: Markt, Manege, Musentempel – aus der Geschichte des Friedrichstadtpalastes. In: Wochenpost Nr. 14/1984.
  • Wolfgang Carlé, Heinrich Martens: Kinder, wie die Zeit vergeht – Eine Historie des Friedrichstadt-Palastes Berlin. Henschelverlag Kunst und Gesellschaft. Berlin 1987.
  • Die Bau- und Kunstdenkmale der DDR, Berlin, I; Institut für Denkmalpflege (Hrsg.), Henschelverlag, Berlin 1984. S. 326 ff.
  • Hans Prang, Günter Kleinschmidt: Mit Berlin auf du und du – Erlesenes und Erlauschtes aus 750 Jahren Berliner Leben. F. A. Brockhaus Verlag, Leipzig 1980. S. 170/171 Markthalle, Zirkus, Theater und Varieté.
  • Wolfgang Tilgner, Eva Senger: Das Haus an der Spree – Von der Markthalle zum Friedrichstadtpalast. Friedrichstadt-Palast (Hrsg.), Berlin 1974.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխշտադտպալաստ» հոդվածին։