Ֆրիդերիկա Սոֆյա Քրիստինա Բրուն (գերմ.՝ Sophie Christiane Friederike Brun, հունիսի 3, 1765(1765-06-03)[1][2][3], Գրաֆենտոննա, Tonna, Gotha, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - մարտի 25, 1835(1835-03-25)[1][2][3], Կոպենհագեն, Դանիա[1]), գերմանացի բանաստեղծուհի։

Ֆրիդերիկա Բրուն
Ծննդյան անունգերմ.՝ Sophie Christiane Frederikke Münter
Ծնվել էհունիսի 3, 1765(1765-06-03)[1][2][3]
ԾննդավայրԳրաֆենտոննա, Tonna, Gotha, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 25, 1835(1835-03-25)[1][2][3] (69 տարեկան)
Վախճանի վայրԿոպենհագեն, Դանիա[1]
Մասնագիտությունգրական սալոնի տեր, գրող և բանաստեղծուհի
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Դանիա
ԱմուսինԿոնստանտին Բրուն
ԶավակներԻդա Բրուն և Ս. Ֆ. Բ. Բրուն
 Friederike Brun Վիքիպահեստում

Բալտազար Մյունտերնի դուստրը։

Կենսագրություն խմբագրել

Ֆրիդերիկա Բրունը ծնվել է 1765 թվականին Գոտա հերցոգությունում։ 1791 թվականին ճամփորդել է Հարավային Եվրոպայում, 1795 թվականին՝ Իտալիայում, երկու ճամփորդությունների մասին գրել է «Prosaische Schriften»-ում (4 հ., Ցյուրիխ, 1799-1801)։ 1801 թվականին ճամփորդել է Շվեյցարիայում և երկար ժամանակ բնակվել Կոպպեում` Նեկկերի և նրա դստեր Մադամ դե Ստալի մոտ, այնուհետև վերադարձել է Հռոմ, այդ ճամփորդության մասին գրել է «Episoden»-ի առաջին երկու հատորներում (հ. 1 և 2, Ցյուրիխ, 1807-1809, հ. 3 և 4, Մյունխեն և Հայդելբերգ, 1816-1818), Հռոմում ապրելը նկարագրել է «Römisches Leben»-ում (2 հ., Լայպցիգ, 1833)։ 1806 թվականին մեկ անգամ ևս ճամփորդել է Իտալիայում, 1809 թվականին եղել է Հռոմի իրադարձությունների ականատեսը, որոնք նախորդել և հաջորդել են Պիյա VII պապի գերեվարմանը, որի մասին տպավորությունները նա նկարագրել է «Նամակներ Հռոմից» եղբորը` զելանդական եպիսկոպոսին. այդ նամակները հրատարակվել են Բյոտիգերի կողմից (Դրեզդեն, 1816, նոր հրատարակչություն 1820)։ Ֆրիդերիկա Բրուն իր վերջին ճամփորդությունը նկարագրել է «էպիզոդների» 3-րդ և 4-րդ հատորներում։ Նրա առաջին «Gedichte»-ը հրատարակվել է Մատտիսսոնի կողմից (Ցյուրիխ, 1795, 4-րդ հրատարակություն, 1806), հետագայում նա նկարագրել է «Neue Gedichte»-ում (Դարմշտադտ, 1812) և «Neueste Gedichte»-ում (Բոնն, 1820)։ Իր պատանեկությունը Ֆրիդերիկա Բրունը նկարագրել է «Wahrhe it aus Morgenträumen und Idas ä sthetische Entwickelung»-ում (Aapay, 1824):

Ֆրիդերիկա Սոֆյա Քրիստինա Բրունը մահացել է 1835 թվականին Կոպենհագեն քաղաքում։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Römisches Leben, 1833
  • Prosaische Schriften, 4 vols., Zürich, 1799-1801
  • Tagebuch einer Reise durch die östliche, südliche und italienische Schweiz, 1800
  • Episoden aus Reisen durch das südliche Deutschland etc., 4 vols., 1807-1818
  • Other works:
  • Sitten- und Landschaftsstudien von Neapel und seinen Umgebungen, 1818
  • Briefe aus Rom, letters from Rome addressed to her brother, the bishop of Seeland; edited by Böttiger, Dresden, 1816; new ed., 1820
  • Wahrheit aus Morgenträumen und Idas ästhetische Entwickelung, her last work, containing a partial autobiography and an account of her daughter Ida's education, 1824
  • Römisches Leben, 2 vols., Leipzig, 1833

Գրականություն խմբագրել

  • Брун, Фридерика-София-Христина // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդերիկա Բրուն» հոդվածին։