Ֆրենսիս ՄակԴորմանդ

ամերիկացի դերասանուհի

Ֆրենսիս Լուիզա ՄակԴորմանդ (անգլ.՝ Frances Louise McDormand, հունիսի 23, 1957(1957-06-23)[1][2][3][…], Գիբսոն Սիթի, Իլինոյս, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, «Օսկար», «Էմմի» և «Տոնի» մրցանակների դափնեկիր։ Բեռլինի 54-րդ կինոփառատոնի հանձնաժողովի նախագահ։ Լինելով ռեժիսոր և սցենարիստ Ջոում Կոենի կինը, ՄակԴորմանդը նկարահանվել է եղբայրների բազմաթիվ ֆիլմերում, որոնցից են «Ուղղակի արյուն», «Դաստիարակելով Արիզոնային», «Ֆարգո», որը նրան «Օսկար» է բերել գլխավոր դերի համար, «Մարդ, ով չի եղել» և «Ընթերցելուց հետո այրել»։

Ֆրենսիս ՄակԴորմանդ
անգլ.՝ Frances McDormand
Ֆրենսիս ՄակԴորմանդը ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխությունում, 2015 թվական
Ծնվել էհունիսի 23, 1957(1957-06-23)[1][2][3][…] (66 տարեկան)
ԾննդավայրԳիբսոն Սիթի, Իլինոյս, ԱՄՆ[4]
ԿրթությունBethany College? (1979), Եյլի դրամայի դպրոց (1982) և Monessen High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Այլ անուն(ներ)Ֆրենսիս Լուիզա ՄակԴորմանդ
Frances Louise McDormand
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1984 - այժմ
Ընտրանի«Ֆարգո», «Միսիսիպին կրակի մեջ», «Կարճ պատմություններ»
Ամուսին(ներ)Ջոում Կոեն (1984 թվականից)
Երեխա(ներ)Պեդրո ՄակԴորմանդ Կոեն (1994 թվական, որդեգրված)
Պարգևներ և մրցանակներ
Ֆրենսիս ՄակԴորմանդ՝ Վիքիպահեստ

ՄակԴորմանդը նաև երեք անգամ անվանակարգվել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար՝ «Միսիսիպին կրակի մեջ», «Համարյա նշանավոր» և «Հյուսիսային երկիր» ֆիլմերում խաղացած դերերի համար։ Նրա մանակցությամբ նշանակալից ֆիլմերի շարքում են «Կարճ պատմություններ», «Նախապատմական վախ», «Սեր ըստ կանոնների և առանց», «Լիալուսնի թագավորություն»։ ՄակԴորմանդը նաև ունի 5 անվանակարգում «Ոսկե Գլոբուս»-ի և 3 անվանակարգում BAFTA մրցանակների համար։

1984 թվականին դերասանուհին նորամուտել է Բրոդվեյում, խաղալով «Արթնացիր և երգիր» պիեսում։ 1988 թվականին նա անվանակարգվել է «Տոնի» մրցանակի՝ ««Ցանկություն» տրամվայ» պիեսում Ստումա Կովալսկու դերի համար, որից հետո ՄակԴորմանդը երկար ժամանակ չէր խաղում բրոդվեյան բեմադրություններում, վերադառնալով միայն 2008 թվականին։ Վերադարձից հետո նրա առաջին դերը լինում է «Գյուղական աղջիկներ»-ի թարմացված տարբերակում դերը, որը նրան անվանակարգում է բերում «Drama Desk Award» մրցանակի, իսկ 2011 թվականին ՄակԴորմանդը «Տոնի» մրցանակի է արժանանում Դեյվիդ Լինդսի-Էբերի պիեսի հիման վրա «Լավ մարդիկ» բեմադրությունում դերի համար։

Պատանեկություն խմբագրել

Ֆրենսիս ՄակԴորմանդը ծնվել է 1957 թվականի հունիսի 23-ին Չիկագոյում և մեկ ու կես տարեկան հասակում որդեգրվել է ծնունդով կանադացիներ Նորին և Վերնոն ՄակԴորմանդներ զույգի կողմից։ Նորինը բուժքույր էր աշխատում, Վերնոնը՝ «Քրիստոսի աշակերտներ» եկեղեցու հովիվ էր[8]։ Անձամբ Ֆրենսիսը ենթադրել է, որ նրա կենսաբանական մայրը կարող էր լինում Վերնոնի եկեղեցու ծխականներից մեկը[9]։ Ընտանիքում կային ևս երկու որդեգիր երեխաներ՝ Դորոթի, ով հետագայում դառնում է կաթոլիկ քահանա և Քեննեթ[8]։ ՄակԴորմանդները շատ կրոնասեր էին, ապագա դերասանուհին մանկությունում անկեղծորեն կիսում էր նրանց հայացքները և ամեն ամառ այցելում էր քրիստոնեական մանկական ճամբարներ, սակայն հայրական տնից հեռանալուց հետո նրա կրոնասիրությունը մարում է[9]։

Հոգևորականի ընտանիքում մեծանալը հեշտ չէր։ Բոլորը ուշադրություն են դարձնում նրան, թե լավ կամ վատ ես դու քեզ պահում։ Ես օրինակելի էի, մինչ քոլլեջ մեկնելը, իսկ ահա այնտեղ սկսեցի խախտել կանոնները[10]։

Ֆրենսիս ՄակԴորմանդ

Քանի որ Ֆրենսիսի հայրը աշխատում էր իր եկեղեցու համայնքների վերականգնման բնագավառում[9], ընտանիքը հաճախ տեղափոխվում էր։ ՄակԴորանդները հասցնում են բնակվել Իլինոյսի, Ջորջիայի, Կենտուկիի և Թենեսիի մի քանի փոքրիկ քաղաքներում[11], մինչ կանգ են առնում Մոնեսենում, Փենսիլվանիա, որտեղ Ֆրենսիսն այցելում էր տեղական դպրոց։ Հաճախակի տեղափոխումների պատճառով նրան դժվար է եղել ընկերներ ձեռք բերել, ընդ որում մանկությունում նա կրում էր ակնոցներ և ուներ ավելորդ քաշ[9]։ Անձամբ Ֆրենսիսը իրեն որպես դեռահաս նկարագրում է որպես «գիրուկ գիկ» (անգլ.՝ «chubby geek»)[10]։ Ապագա դերասանուհին բեմում հայտնվել է անգլերենի ուսուցչուհու հրավերով։ Նա ուշադրություն է դարձրել նրան, որը աղջկան դուր է գալիս դպրոցական ծրագրում ներկայացված Շեքսպիրից հատվածները և առաջարկում է ընթերցումը շարունակել դասերից դուրս։ Այդ նույն ուսուցչուհին պատասխանատու էր նաև ամենամյա պիեսների բեմադրությունների համար, որտեղ և հրավիրում է Ֆրենսիսին, ում, սակայն, այդպիսի դերասանական փորձը հուսախաբ է անում, մեծ մասամբ լավ դեր ստանալու անհնարինությամբ. «Դրանք եղել են սովորական, հիմար պիեսներ բարձր դասարանցիների համար։ Այնպիսիներ, որտեղ կան դերեր ամենահանրահայտ աղջկա համար, ամենահանրահայտ տղայի համար, այնուհետև հանրահայտ աղջկա և տղայի ընկերների համար և միայն հետո՝ ներդերի համար»[9]։

1975 թվականի ապագա դերասանուհին ավարտում է դպրոցը, 1979 թվականին ստանում է արվեստի բակալավրի աստիճան Արևմտյան Վիրգինիայի Բետանի քոլլեջում, որից հետո, ըստ ուսուցիչներից մեկի խորհրդի, ընդունվում է Եյլի համալսարանի դրամատիկական դպրոց, 1982 թվականին ստանալով մագիստրոսի աստիճան։ Եյլում ուսուցանելու տարիներին սենյակում Ֆրենսիսի հարևանուհին է լինում Հոլի Հանտերը, ով հետագայում նույնպես դառնում է հայտնի դերասանուհի և Ֆրենսիսի ընկերուհի։ Միասին նրանք տեղավոխվում են Նյու Յորք[12] և բնակարան են վարձակալում Բրուքլինում։

Կարիերա խմբագրել

Նորամուտային դերեր։ «Օսկար»-ի առաջին անվանակարգում խմբագրել

ՄակԴորմանդի առաջին պրոֆեսիոնալ դերասանական աշխատանքը լինում է խաղը պիեսում, բեմադրված Դերեկ Ուոլկոտի կողմից Տրինիդադ և Տոբագոյում[13]։ Բեմադրության համար նա տրամադրում է իր անձնական գումարները, օգտագործելով որոշ գումար իր կողմից Մակարտուրների հիմնադրամից ստացած գրանտից։ Պիեսում ներգրավված էին տեղական դերասաններ և երկու ամերիկացիներ՝ ներառյալ ՄակԴորմանդը։ Չնայած հանդիսատեսի ոչ մեծ հետաքրքրությանը («երբեմն մենք չեղարկում էինք ներկայացումները, քանի որ նրանց ոչ մեկը չէր գալիս»), Ուոլկոտի հետ աշխատանքը, ով միաժամանակ հանդիսանում էր և բանաստեղծ, և դրամատուրգ, լավ փորձ է ծառայում սկսնակ դերասանուհու համար[13]։

 
Կոեն եղբայրները ՄակԴորմանդին նկարահանել են իրենց 6 ֆիլմերում

Նյու Յորք տեղափոխվելուց հետո Ֆրենսիսը գանձապահ էր աշխատում ռեստորանում, խաղում էր քիչ հայտնի պիեսներում և մի քանի անգամ նկարահանվել է գարեջրի գովոզդում, որպեսզի վճարի բնակարանի վարձը[10]։ 1984 թվականին դերասանուհին գալիս է «Ուղղակի արյուն» ֆիլմի համար փորձարկումներին, մեծ կինոյում առաջինը նրա համար։ Դա եղել է դեռևս քիչ հայտնի Կոեն եղբայրների նորամուտային ֆիլմը։ Փորձարկումներին Ֆրենսիսիը պատահական է ընկնում՝ իր ընկերուհի Հոլի Հանտերի խորհրդով, ով նույնպես անցնում էր այդ լսումները, սակայն ստանում է մեկ այլ դեր՝ թատերական պիեսում[14]։ Ֆիլմը Ֆրենսիսին թվում է «վայրենի», «անհասկանալի» և կարող էր, ըստ նրա կարծիքի, դառնալ «իր կարիերայում գլխավոր անհարմարությունը»[15], սակայն լավ է ընդունվում քննադատության կողմից, սկիզբ դնելով և Կոենների և ՄակԴորմանդի կարիերային։ Դերասանուհու և Ջոել Կոենի միջև ծագած հարաբերությունները վերաճում են երկարատև ամուսնության և ստեղծագործական համագործակցության։

մեկ տարի անց Ֆրենսիսը խաղում է «Բլյուզ Հիլլ սթրիթ» հանրահայտ սերիալի 6 դրվագներում, իսկ 1987 թվականին փոքրիկ դերով հայտնվում է Կոենների «Դաստիարակելով Արիզոնային» երկրորդ ֆիլմում։ Դերասանուհու համար բեկումնային է դառնում 1988 թվականը։ ««Ցանկություն» տրամվայ» պիեսում Ստելա Կովալսկու դերի համար նա անվանակարգվում է «Տոնի» մրցանակի, զիջելով Ջոան Ալենին։ Առավել մեծ հաջողության Ֆրենսիսը հասնում է մեծ կինոյում, խաղալով ամուսնու կողմից տնային ոտնձգությունների ենթարկվող հարավցու դերը, ով չի կիսում շրջապատի ռասիստական հայացքները, «Միսիսիպին կրակի մեջ» ֆիլմում։ Ալան Պարկերի իրական իրադարձությունների վրա հիմնված ֆիլմը, գլխավոր դերերում Ջին Հեքմեն և Ուիլեմ Դեֆո, արժանանում է «Օսկար»-ի 6 անվանակարգման և քննադատների ճանաչման[16], չնայած պատմական փաստերի աղավաղման մեջ մեղադրանքներին[17]։ Երկրորդական դերի լավագույն դերասանուհու համար իր առաջին անվանակարգմանն է արժանանում նաև ՄակԴորմանդը, սակայն արձանիկը բաժին է հասնում Ջինա Դեյվիսին։

«Ֆարգո» խմբագրել

Հաջորդ 8 տարիներին Ֆրենսիսը հազվադեպ է նկարահանվում մեծ ֆիլմերում և գլխավոր դերերում, այդ ժամանակաշրջանում առավել նշանակալից դերերից են ամերիկյան իրավապաշտպանը «Գաղտնիության վարագույրի հետևում» ֆիլմում, գլխավոր հերոսի ընկերուհին «Խավարի մարդը» ֆիլմում և դերը Ռոբերտ Օլտմենի «Կարճ պատմություններ» ֆիլմում։ Պատմության անսովոր կառուցվածքով երեք ժամանոց ֆիլմը Վենետիկի 50-րդ կինոփառատոնի «Ոսկե Առյուծ»-ը կիսում է Քշիշտոֆ Կիշլովսկիի «Երեք գույն. Կապույտ» ֆիլմի հետ և արժանանում է հատուկ «Ոսկե Գլոբուս»-ի դերասանական կազմի համար, որն անվանվում է պատմության մեջ լավագույններից մեկը[18]։

1995 թվականին Կոեն եղբայրները սկսում են պատրաստել նախագիծ իրենց նոր ֆիլմի համար։ Գործողությունները պատք է տեղի ունենային նրանց համար հարազատ Մինեսոտայի դեկորացիաներում։ Ֆիլմում գլխավոր դերը ի սկզբանե գրվում էր ՄակԴորմանդի համար, ով նրանց մոտ վաղուց մեծ դերեր չէր խաղացել, սակայն այնսպես էե այնպես ներկա էր համարյա բոլոր նրանց ֆիլմերում[19]։ Դերասանուհու հրաժարման դեպքում ռեժիսորները կչեղարկեին նախագիծը[20]։ Ֆրենսիսը զարմացած էր, երբ նրանք իրեն են պարզում սցենարի կրկնօրինակը և ասում. «Ահա, խնդրեմ։ Ահա և Մարջը»։ Հատագյում նա կատակում է. «Դա առաջին անգամ էր 12 տարվա ընթացքում, որ ես քնում եմ ռեժիսորի հետ և դեր եմ ստանում առանց հարցերի»[19]։ ՄակԴորմանդի կողմից տրված հարցին այն մասին, թե ինչու հենց նա է ընտրվում դերի համար, Իթան Կոենը պատասխանում է. «Դժվար է ասել։ Որովհետև հերոսի կերպարը հորինվում է որևէ դերասանի համար ոչ արտաքին նմանության պատճառով։ Դա, այսպես ասած, երբ ունես տանդերձանքի պահարան և ճշգրիտ գիտես, թե որ դերասանաին այն հարմար կլինի»[20]։ Մյուս դերերին հրավիրվում են Ուիլյամ Մեյսին, Սթիվ Բուշեմին և Պետեր Ստորմարեն։

«Ֆարգո» ֆիլմը թողարկվում է 1996 թվականի մարտին և անմիջապես արժանանում քննադատների բարձրագույն արձագանքների։ Ականավոր ամերիկացի քննադատ Ռոջեր Էբերտը «Ֆարգո» ֆիլմը անվանում է «լավագույն ֆիլմերից մեկը, որը նա դիտել է» և ասում, որ ««Ֆարգո»-ի նման ֆիլմերի համար հենց նա սիրում է կինեմատոգրաֆը»[21]։ Ֆիլմի գործողությունները պատմում են այն մասին, թե ինչպես ոստիկանության հղի սպա Մարջ Հանդերսոնը՝ խաղացած ՄակԴորմանդի կողմից, աստիճանաբար բացահայտում է գողության հետ կապված խաբեությունը, որը բերում էր բազմաթիվ սպանությունների։ Հիշվող կերպարները և բարձրակարգ դերասանական խաղը դառնում են ֆիլմի զարդը։

  Մարջ Հանդերսոնը բազմաթիվ կերպարներից մեկն է, ում անունները մնում են մեր հիշողության մեջ։ Ինչպես Թրևիս Բիկլը, Տոնի Մաներոն, HAL 9000-ը, Ֆրեդ Ս. Դոբսը։ Ոստիկանության շեֆը տառապում է սրտխառնոցի նոպաներից, ուտում է ցանկացած ֆասթֆուդ, որին կարող է հասնել և քոսում է մինեսոտական բարբառով։ Ընդ որում նա բնածին սոտիկանության սպա է, հանցագործության վայրում նա ճիշտ և արագ վերականգնում է կատարվածի պատկերը, բաց չթողնելով մանրուքները, ինչկ չի հաջողվում նրա զուգընկեր-տղամարդուն։
- Ռոջե Էբերտ[22]
 

«Empire» ամսագիրը Մարջ Հանդերսոնին տալիս է 75-րդ հորիզոնականը «100 ականավոր կինոհերոսների» ցուցակում[23], իսկ ՄակԴորմանդի խաղը անվանում է «լավագույնը կարիերայում»[24]։

  Մարջը նայվում է որպես սիրունիկ կոպերից մեկը, ում դուք երբևիցե հանդիպել եք։ Սակայն թույլ մի տվեք ձեզ հիմարեցնել. նա գեղջուկ է փոքրիկ քաղաքից և թույլ չի տվա հղիության վերջին փուլին խանգարել իրեն մի զույգ սպանություններով շորթման-առևանգման գործը բացահայտելուն։
- Empire[23]
 

Դերի նախապատաստման համար ՄակԴորմանդը չի ուսումնասիրում կին-ոստիկանների պատվածքը և որոշում է վստահել սեփական բնազդին[19]։ Ինչպես և մյուս դերասաններին, նա ստիպված էր սովորել մինեսոտական բարբառը, որը դառնում է ֆիլմի այցեքարտը[25]։ Հղիության նմանակման համար նա նկարահանման ամբողջ ժամանակահատվածում կրում էր դնովի, կեղծ փոր և կուրծք։

Մարջ Հարիսոնի դերի համար Ֆրենսիսը անվանակարգման է արժանանում համարյա բոլոր հիմնական կինոմրցանակներին։ Դերասանուհին BAFTA մրցանակը զիջում է Բրենդա Բլետինին և կատակերգական «Ոսկե Գլոբուս»Մադոննային, սակայն ստանում է «Սպուտնիկ», «Անկախ ոգի» մրցանակները և դառնում է լավագույն դերասանուհին ըստ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի կարծիքի։ Նա նաև ստանում է իր երկրորդ անվանակարգումը «Օսկար»-ին (առաջին անգամ գլխավոր դերի համար) և 1997 թվականի մարտի 24-ին ստանում է արձանիկը։

Բացի «Ֆարգո»-ն, 1996 թվականին թողարկվում են դերասանուհու մասնակցությամբ ևս երեք հաջող ֆիլմեր։ «Showtime»-ի հեռուստատեսային «Թաքցրած է Ամերիկայում» դրամայում դերը նրան բերում է անվանակարգում «Էմմի» մրցանակին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար»։ ՄակԴորմանդը նաև հայտնվում է քննադատների կողմից լավ ընդունված «Շերիֆի աստղը» վեստերնում[26] և խաղում է հոգեբան Մոլի Էրինգտոնի դերը դրամարկղային հաջողություն[27] ունեցած «Նախապատմական վախ» թրիլերում, Ռիչարդ Գիրի և Լորա Լինիի և մեծ կինոյում նորամուտող Էդվարդ Նորթոնի հետ։

«Օսկարի» ստացումից հետո խմբագրել

Հաջող 1996 թվականից հետո ՄակԴորմանդը հիշվող դերեում չի հայտնվում ընդհուպ մինչև 2000 թվականին Քեմերոն Կրոուի «Համարյա նշանավոր» ֆիլմի թողարկումը։ Հիմնված անփամբ Կրոուի հիշողությունների վրա[28], ֆիլմկ պատմում է դեռահասի մասին, ով երազում է դառնալ երաժշտական քննադատ, ով պատահականորեն դառնում է «Rolling Stone»-ի լրագրող և շրջագայության է մեկնում «Stillwater» ռոք-խմբի հետ։ ՄակԴորմանդկ ներակայանում է Էլեյնի՝ գլխավոր հերոսի մոր կերպարում, քոլլեջի պրոֆեսոր, խիստ և չափից առավել հովատար կնոջ, ով, վիճելով դստեր հետ, չի ցանկանում ռոք-երաժշտության արատավոր աշխարհում կորցնել նաև որդում։ Ֆիլմն արժանանում է քննադատների բարձր գնահատականների։ Մասնավորապես, Ռոջեր Էբերտը[29] և Պիտեր Թրևերսը[30] «Համարյա նշանավորը» ճանաչում են տարվա լավագույն ֆիլմ, իսկ կինոակադեմիան «Օսկար» է շնորհում «Լավագույն յուրահատուկ սցենարի համար»։ ՄակԴորմանդը, ում Էլեյնը՝ ըստ Թրևերսի, ստացվել է «անհավանական զվարճալի»[31], առաջին անգամ «Ֆարգո»-ից հետո արժանանում է անվանակարգման բոլոր հիմնական մրցանակներին, ընդ որում նրանցից մեծամաենությունում նա ստիպված է լինում մրցակցել Քեյթ Հադսոնի հետ, նույնպես նկարահանված «Համարյա նշանավոր»-ում և արժանացած դրական քննադատության։ Հենց Հադսոնն է ստանում «Ոսկե Գլոսուս»-ը, իսկ «Օսկար»-ի համար պայքարում երկու դերասանուհիներն էլ զիջում են Մարշա Գեյ Հարդենին։ Բացի դրանից, Ֆրենսիսը անվանակարգվում է BAFTA, «Սպուտնիկ» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակների։

2000 թվականին, մի փոքր ուշ, թողարկվում է «Հրաշամանուկները» ֆիլմը, որում Ֆրենսիսը խաղում է դեկան Սառա Գասկելին։ Ֆիլմը, որում գլխավոր դերը կատարում է Մայքլ Դուգլասը, լավ է ընդունվում քննադատների կողմից, սակայն տապալվում է վարձույթում։ Մեկ տարի անց դերասանուհին խաղում է Կոենների ֆիլմում, առաջին անգամ նկարահանվելով եղբայրների մոտ «Ֆորգո»-ից հետո։ «Մարդ, ով չի եղել» սև-սպիտակ նոենուարը պատմում է սակավախոս վարսավիր Էդ Կրեյնի (Բիլի Բոբ Տորնտոն) մասին, ով մտադրում է ոչ բարդ խաբեություն, որը, սակայն, դուրս է գալիս վերահսկողությունից և ավարտվում է մի քանի սպանություններով։ ՄակԴորմանդը խաղում է գլխավոր հերոսի կնոջը, ով գոհ չէ ամուսնությունից, ալկոհոլի հետ խնդիրներ ունեցող կնոջ, դավաճանած ամուսնուն ղեկավարի հետ, իսկ հետագայում սխալմունքի պատճառով բանտ ընկած։ «The Guardian»-ի գրախոսականում դերասանուհու խաղը անվանում են «երկրորդ ծանրագույն պատճառ ֆիլմը դիտելու համար» (Ռոջեր Դիքինսի օպերատորական աշխատանքից հետո)[32]։ Անձամբ Ֆրենսիսը ուրախ էր սև-սպիտակ ֆիլմում նկարահանվելու հնարավորությունից և դա համարում է իր գլխավոր նվաճումներից մեկը[33]։ Ֆիլմն արժանանում է Կոենների համար ավանդական բարձր գնահատականների քննադատների կողմից, չնայած և չի մտնում եղբայրների լավագույն աշխատանքների շարքը[34]։

2002 թվականին թողարկվում են դերասանուհու մասնակցությամբ երկու ֆիլմեր։ «Լամարկի վերջին գործը» դրամայում նա ներկայացել է գլխավոր հերոսի՝ խաղացած Ռոբերտ Դե Նիրոյի կողմից, ընկերուհու դերում, « ոստիկանի մասին պատմող կինոյի կաղապարային կնոջը դարձնելով ֆիլմի կարևոր մաս»[35]։ Մյուս ֆիլմը դառնում է երիտասարդ ռեժիսոր Լիզա Խոլոդենկոյի «Լորել Կանյոնը»։ Ջեյնը՝ ՄակԴորմանդի կերպարը, հաջողակ երաժշտական պրոդյուսեր է, ով ապրում է առանց պարտավորությունների անպարկեշտ կյանքով, հաշվի չառնելով մեծահասակ որդու առկայությունը, ով հավանություն չի տալիս նրա վարքին։ Չնայած միջակ արձագանքներին[36] («Խոլոդենկոն աշխույժ սատիրայի բարձր արվեստից թեթևությամբ գլորվում է կալիֆորնիական կյանքին, համարյա «օճառային օպերայի» տարերքին՝ «Սանտա Բարբարա»-ի ոգով), Ֆրենսիսի ստեղծած կերպարը «ծածկում է ֆիլմի արատները»[37]։ Քննադատ Ջեյմս Բերարդինելին նրա խաղը նշում է որպես ընդհանուր առմամբ անհաջող ֆիլմի միակ դրական պահը[38]։ Ջեյնի դերի համար դերասանուհին անվանակարգում է ստանում «Անկախ ոգի» մրցանակին, սակայն այն զիջում է Շոհրե Աղդաշլուին։ Մեկ տարի անց էկրան է բարձրանում ֆինանսապես հաջողակ «Սեր ըստ կանոնների և առանց» ռոմանտիկ կատակերգությունը ՄակԴոնալդի մասնակցությամբ՝ գլխավոր հերուսուհու (խաղացած Դայան Քիթոնի կողմից) քրոջ դերում։ 2004 թվականին դերասանուհին դառնում է Բեռլինի 54-րդ կինոփառատոնի հանձնաժողովի նախագահը։ Գլխավոր մրցանակը շնորհվում է Գերմանիա ներգաղթած խուրքերի մասին պատմող «Գլխով պատին» ֆիլմին։

 
Ֆրենսիս ՄակԴորմանդը «Միսս Պետիգրյուն ապրում է մեկ օրով» ֆիլմի նկարահանումների ժամանակ

ՄակԴորմանդի կարիերայում հաջորդ կարևոր ֆիլմը դառնում է «Հյուսիսային երկիր»-ը, «հնամյա, պահպանողական, արցունքաբեր ֆիլմ ճշմարտության և արդարադատության մասին»[39], դրամա սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքով առաջին խմբակային հայցի մասին, Շարլիզ Թերոնի հետ գլխավոր դերում։ Ֆրենսիսը խաղացել է գլխավոր հերոսուհու ընկերուհու դերը, փորձառու հանքահորի, հիվանդ անբուժելի հիվանդությամբ։ Ռոջեր Էբերի կարծիքով այդ երկու կանայք (և անձամբ դերասանուհիները, և անձամբ նրանց խաղացած կերպարները) լրացնում են մեկը-մյուսին. «Միասին նրանք կարող են հասնել ինչի ցանկանան և հետևել դրան մեծ հաճույք է»[40]։ «Հյուսիսային երկրում» դերի համար ՄակԴորմանդը և Թերոնը անվնակարգում են ստանում բոլոր հիմնական մրցանակներին (Թերոնը գլխավոր դերի համար, ՄակԴորմանդը՝ երկրորդական), ներառյալ «Օսկար», սակայն ոչ նա, ոչ մյուսը, չեն կարողանում հաղթել դրանցից և ոչ մեկում։ Նույն թվականին այդ դերասանուհիները միասին հայտնվում են միևնույն ֆիլմում՝ «Զոն Ֆլաքս» ձախողակ[41][42] ֆանտաստիկ բլոկբաստերում։

Հետագա 6 տարիների ընթացքում թողարկվում է դերասանուհու մասնակցությամբ ընդամենը երեք ֆիլմ։ 2006 թվականին թողարկվում է «Ընկերներ փողի հետ» տրագիկոմեդիան, որը նրան անվանակարգում է բերում «Անկախ ոգի» մրցանակին, որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», իսկ 2008 թվականին՝ «Միսս Պետիգրյուն ապրում է մեկ օրով», որտեղ Ֆրենսիսը անհաջողակ տնային դաստիարակչուհու գլխավոր դերը, ով հեռացումների շարքից հետո դառնում է սպասուհի, իսկ այնուհետև նաև երիտասարդ դերասանուհու անձնական քարտուղարուհի, և Կոեն եղբայրների հերթական «Ընթերցումուց հետո այրել» նախագիծը։ ՄակԴորմանդը և Բրեդ Փիթը խաղում են մարզասրահի աշխատողներին, ովքեր ԿՀՎ-ի գործակալի անձնական տեղեկություններով մոռացված սկավառակը դնում են գաղտնի տեղեկությունների տեղ և փորձելով դրանում գումար վաստակել։ «Ոչ լավագույն ֆիլմը Կոենների ֆիլմերից»[43], նա, սակայն, ՄակԴորմանդին բերում է երկրորդ անվանակարգումը կատակերգական «Ոսկե Գլոբուս»-ին։ Դերասանուհին նաև հայտնվում է հրավիրված աստղի դերում «Սիմփսոնները» մուլտսերիալի «Girls Just Want to Have Sums» դրվագում, ձայնավորելով դպրոցի ֆեմինիստ տնօրենի, ով նրան դասակարգում է ըստ սեռական հատկանիշների։ 2012 թվականին ՄակԴորմանդը կրկին մասնակցություն է ունենում մուլտսերիալի ձայնավորմանը, այս անգամ լիամետրաժ՝ «Մադագասկար 3»։ Մինչ այդ նա դերեր է ունեցել դերասանուհու համար անսովոր խոշորաբյուջե «Տրանսֆորմերներ․ Լուսնի մութ կողմը» բլոկբաստերում և Պաոլո Սորենտինոյի «Որտեղ էլ որ դու լինես» ֆիլմում։

2008 թվականին տեղի է ունենում դերասանուհու վերադարձը Բրոդվեյ[44]։ Վերադարձից հետո նրա առաջին դերը «Գեղջկական աղջիկներ»-ի թարմացված տարբերակում անվանակարգում են բերում «Դրամա Դեսկ» մրցանակին, իսկ 2011 թվականին ՄակԴորմանդը ստանում է իր առաջին թատերական մրցանակը՝ «Տոնի», Դեյվիդ Լինդսի Էբերի «Լավ մարդիկ» պիեսում գլխավոր դերի համար։ «Դա մեծ հաջողություն է, որ մեզ հնարավորություն է ընձեռնվել օգնել Դեյվիդին նրա նոր պիեսի իրականացման գործում։ Մենք հավատում ենք, որ դա նոր ամերիկյան կլասիկա է» — ասել է նա մրցանակի շնորհման արարողության ժամանակ[45]։

ՄակԴորմանդը մասնակցություն է ունեցել Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորություն» 7-րդ լիամետրաժ ֆիլմի նկարահանումներին, թողարկված 2012 թվականին։ Նա դարձել է տպավորիչ դերասանակ կազմի մասնիկ, որի մեջ նաև ընդրգկվել են Բրյուս Ուիլիսը, Էդվարդ Նորթոնը, Բիլ Մյուրեյը և Թիլդա Սուինտոնը։ Ֆիլմն արժանանում է դրական արձագանքների[46] և հաջողակ էր վարձույթում[47]։ 2012 թվականին թողարկված Ֆրենսիսի երկրորդ ֆիլմը լինում է Հաս Վան Սենտի «Ավետյաց երկիր» ֆիլմը, նկարահանված ըստ Մեթ Դեյմոնի և Ջոն Կրասինսկիի սցենարի։ Ֆիլմն արժանանում է խառը արձագանքների[48]։

Գնահատականներ խմբագրել

Ականավոր քննադատ Ռոջեր Էբերտը հայտարարում էր, որ «Չի հասկանում, թե ՄակԴորմանդին ինչպես է հաջողվում ստեղծել իր կերպարներին»[49] և, որ այն պահից, ինչ նա առաջին անգամ նրա վրա ուշադրություն էր դարձրել «Միսիսիպին կրակի մեջ»-ում, «նա ամեն անգամ ցուցադրում է յուրահատուկ ունակություն հաջող կատարել իր ցանկացած դերերից յուրաքանչյուրը։ Համարյա միշտ նա կերտում է անմիջական, իրական, կենդանի կերպարներ», միևնույն ժամանակ նշելով այն, թե ինչ թեթևությամբ են նրա մոտ ստացվում բացարձակ տարբեր հերոսուհիներ[43]։

ՄակԴոնայդի կարերայում առավել նշանակալից դերերի հակադրությունը ի հայտ է գալիս «Համարյա նշանավոր» և «Լորել Կանյոն» ֆիլմերի օրինակում[49]։ Երկու դեպքերում էլ դերասանուհտն խաղում է միջին տարիքի ամուրի միայնակ-կնոջ։ Սակայն, եթե «Համարյա նշանավոր»-ում դա Էլեյնն էր՝ հոգատար, խիստ կին, ով ապրում է հանուն իր երեխաների և փորձում նրանց հետ պահել չմտածված քայլերից, ապա «Լորել Կանյոն»-ում նա Ջեյնը ազատ է, վարում է աէմկոտ կյանք և ուշադրություն չի դարձնում դրա նկատմամբ որդու հետաքրքրություններին։ Էլեյնի մասնակցությամբ դասական դրվագ է համարվում հեռախոսային զրույցը, որտեղ նա ռոք-խմբի կիթառահարին, ում մասին նրան գրել էր որդին, խնդրում է նրան անվնաս վերադարձնել տուն[29]։ Իսկ Ջեյնը բացահայտվում է լողավազանում մերկ դրվագում (առաջինը ՄակԴորմանդի կարիերայում, որում նա շատ էր ուզում նկարահանվել[9]), որտեղ «մենք հետևում ենք Վեներայի ծննդին»[9]։

ՄակԴորմանդի աշխատանքների յուրահատկություններից են հանդիսանում նաև ԱՄՆ տարբեր մասերից կերպարների ստեղծումը։ Այսպես, «Միսիսիպին կրակի մեջ»-ում նա «հոգատար հարավցի է»[49], իսկ «Ֆարգո»-ում՝ Մինեսոտայում ծնված՝ բնորոշ բարբառով։

  «Ուղղակի արյում» ֆիլմից հետո բոլորը սկսեցին մտածել, որ ես Տեխասից եմ։ «Միսիսիպին կրակի մեջ» ֆիլմից հետո բոլորը սկսեցին մտածել, որ ես անկիրթ գեղջուկ եմ Միսիսիպիից։ Իսկ «Ֆարգո»-ից հետո սկսեցին մտծել, որ ես հղի շիկահեր եմ Մինեսոտայից։
- Ֆրենսիս ՄակԴորմանդ[33]
 

ՄակԴորմանդի լավագույն դեր է համարվում Մարջ Հանդերսոնը «Ֆարգո»-ից[24]։ Լրագրողի հարցին այն մասին, թե ինչ նոր բան է դերասանուհին ավելացրել իր կերպարի խառնվածքում, Իթան Կոենը, ֆիլմի ռեժիսորներից մեկը, պատասխանում է. «Ամեն ինչ։ Իրականում այդ մենք ենք Ջոելի հետ միասին ստեղծում հերոսի իրական խառնվածքը»[20]։ Շնորհիվ ՄակԴորմանդի խորհրդի, հայտնվում է նաև հանրահայտ[23] նոպաներով առավոտյան սրտխառնոցի Մարջի դրվագը հանցագործության վայրում («նա պետք է սրտխառնոց ունենա, քանի որ բոլոր հղիներն առավոտյան սրտխառնոց են ունենում»)[20]։ Ըստ Rolling Stone-ի կարծիքի, 1997 թվականին Ֆրենսիսին «Օսկար»-ի հանձնումը այն դեպքերից մեկն է, երբ կինոակադեմիան չի սխալվել հաղթողին ընտրելիս[50], իսկ Շոն Դուլիթլը՝ «The Cornell Daily Sun»-ից, «Ֆարգո» սերիալի գրախասականում նշում է, որ իրեն որոշակիորեն պակասում է ՄակԴորմանդը Մարջի դերում, ում խաղը «լավագույնն է նրանցից, որը եղել է բնօրինակ ֆիլմում», իսկ կերպարը՝ «ժամանակակից կինոյի հերոսուհիներից «ամենաթարմերից» մեկն է»[51]։

Անձնական կյանք խմբագրել

1984 թվականից Ֆրենսիս ՄակԴորմանդը ամուսնացած է սցենարիստ և ռեժիսոր Ջոել Կոենի հետ։ Նրանք ծանոթացել են մեծ կինոյում դերասանուհու առաջին փորձարկումների ժամանակ, «Ուղղակի արյուն» ֆիլմի, որը նաև դառնում է Ջոելի նորամուտային աշխատանքը։ Ֆիլմը վարձույթ դուրս գալու պահին նրաաք արդեն ամուսնացած էին[52]։

  Ես հիշում եմ, որ մտա սենյակ, Ջոելը և Իթանը նստած էին բազմոցին, իսկ նրանց առջև մոխրի կույտով լի մոխրաման էր և այդ կույտում թաղված ծխուկներ։ Եվ ես մտածեցի. «Ինչ տարօրինակ, անհեթեթ հիմարներ, հավանաբար, մտավորականներ»։

Ֆրենսիս ՄակԴորմանդ[33]

 

1994 թվականին զույգը որդեգրում է վեց ամսական տղա Պարագվայից՝ Պեդրո ՄակԴորմանդ Կոեն[53]։ Որդու հայրենիքի նկատմամբ հարգանքի պատճառով Ֆրենսիսիը իսպաներեն լեզվի դասեր էր վերցնում[54]։ Մայր դառնալով նա խոստովանում է, որ այժմ այլ կերպ է անդրադառնում բռնությունների հաճախակի դրվագներով ֆիլմերին և թույլ չի տա Պեդրոյին դիտելու հոր աշխատանքները, մինչ նա չհասնի, գոնե, դեռահասության տարիքի[10]։ Ընտանիքն ապրում է Նյու Յորքում, Մանհեթենում։

«High Times» ամսագրին տված հարցազրույցում ՄակԴորմանդը խոստովանում է, որ երբեմն մարիխուանա է ծխում հանգստանալու նպատակով, սակայն դա չի հանդիսանում նրա կյանքի նշանակալից մասը։ Դերասանուհին առանց ոգևորության է անդրադառնում մարիխուանայի օրինականացման գաղափարին, սակայն ճիշտ է համարում բժշկական նպատակներով նրա օգտագործումը[55]։

Ֆիլմագրություն խմբագրել

Վերնագրի տեքստ Վերնագրի տեքստ Վերնագրի տեքստ Վերնագրի տեքստ
1984 Ուղղակի արյուն Blood Simple Էբբի
1985 Հանտեր Hunter Նինա Սլոան
1985 Բլյուզ Հիլլ սթրիթ Hill Street Blues Կոնի Չեպմեն
1985 Հանցագործության ալիք Crimewave դայակ
1986 Մթնշաղային գոտի The Twilight Zone Ամանդա Ստրիլկեթ
1986 Վրիժառություն. Տոնի Սիմոյի պատմությունը Vengeance: The Story of Tony Cimo Բրիջիթ
1986 Սպենսեր Spenser: For Hire Մերի
1987 Դաստիարակելով Արիզոնային Raising Arizona Դոթ
1988 Միսիսիպին կրակի մեջ Mississippi Burning Միսսիս Պել
1989 Չատահուչի Chattahoochee Մեյ Ֆոուլի
1990 Խավարի մարդը Darkman Ջուլի Հասթինգս
1990 Միլերի խաչմերուկ Miller’s Crossing քաղաքագլխի քարտուղարուհի
1990 Գաղտնիության վարագույրի հետևում Hidden Agenda Ինգրիդ Յասներ
1991 Մսագործի կինը The Butcher’s Wife Գրեյս
1992 Ջեկի հուղարկավորությունը Passed Away Նորա Սկենլան
1992 Սիրուց խելագար Crazy in Love Կլեր
1993 Կարճ պատմություններ Short Cuts Բեթի Ուիզերս
1994 Արյունահասող սրտեր Bleeding Hearts կին հեռուստատեսությունից
1995 Խուլիգանների քաղաք Palookaville Ջուն
1995 Լավ, հին տղաներ The Good Old Boys Էվա Կոլոուեյ
1995 Ռանգունից հեռու Beyond Rangoon Էնդի Բաուման
1996 Ֆարգո Fargo Մարջ Հանդերսոն
1996 Շերիֆի աստղը Lone Star Բանի
1996 Թաքցրած է Ամերիկայում Hidden in America Գաս
1996 Նախապատմական վախ Primal Fear բժիշկ Մոլի Արինգտոն
1997 Ճանապարհ դրախտ Paradise Road բժիշկ Վերստակ
1998 Հրեշտակների զրույցը Talk of Angels Կոնլոն
1998 Մադլեն Madeline միսս Կլավեն
1998 Ջոնի Գիշակեր Johnny Skidmarks Էլիս
2000 Համարյա նշանավոր Almost Famous Էլեյն Միլեր
2000 Հրաշամանուկներ Wonder Boys Սառա Գասկել
2001 Մարդ, ով չի եղել The Man Who Wasn't There Դորիս Կրեյն
2001 Խառնաշփոթ Upheaval Աննա
2002 Լամարկի վերջին գործը City by the Sea Միշել
2002 Լորել Կանյոն Laurel Canyon Ջեյն
2003 Սեր ըստ կանոնների և առանց Something's Gotta Give Զոի Բերի
2005 Էոն Ֆլաքս Aeon Flux Հենդլեր
2005 Հյուսիսային երկիր North Country Գլորի
2006 Ընկերներ փողի հետ Friends with Money Ջեյն
2006 Սիմփսոնները The Simpsons Մելանի Ապֆուտ
2008 Միսս Պետիգրյուն ապրում է մեկ օրով Miss Pettigrew Lives for a Day Միսս Պետիգրյու
2008 Ընթերցելուց հետո այրել Burn after reading Լինդա Լիտսկե
2011 Տրանսֆորմերներ․ Լուսնի մութ կողմը Burn after reading Շառլոտա Միրինգ
2011 Որտեղ որ դու լինես This Must Be the Place Ջեյն
2012 Մադագասկար 3 Madagascar 3 կապիտան Շանտել Դյուբուա
2012 Լիալուսնի թագավորություն Moonrise Kingdom Լաուրա Բիշոպ
2012 Ավետյաց երկիր Promised Land Սյու Թումասոն
2014 Ինչ գիտի Օլիվիան Olive Kitteridge Օլիվիա Կիտերիջ
2016 Ավե, Կայսր Hail, Caesar! մոնտաժիստ

Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել

Մրցանակ Թվական Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
Օսկար 1989 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Միսիսիպին կրակի մեջ Առաջադրված
1997 Լավագույն դերասանուհի Ֆարգո Հաղթանակ
2001 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Համարյա նշանավոր Առաջադրված
2006 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Հյուսիսային երկիր Առաջադրված
BAFTA 1997 Լավագույն դերասանուհի Ֆարգո Առաջադրված
2001 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Համարյա նշանավոր Առաջադրված
2006 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Հյուսիսային երկիր Առաջադրված
Ոսկե Գլոբուս 1997 Լավագույն դերասանուհի մյուզիքլում կամ կատակերգությունում Ֆարգո Առաջադրված
2001 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Համարյա նշանավոր Առաջադրված
2006 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Հյուսիսային երկիր Առաջադրված
2009 Լավագույն դերասանուհի մյուզիքլում կամ կատակերգությունում Ընթերցելուց հետո այրել Առաջադրված
2015 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստատեսությունում Ինչ գիտի Օլիվիան Առաջադրված
Սպուտնիկ 1997 Լավագույն դերասանուհի դրամայում Ֆարգո Հաղթանակ
2001 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի կատակերգությունում կամ մյուզիքլում Համարյա նշանավոր Առաջադրված
2005 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամայում Հյուսիսային երկիր Առաջադրված
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ 1997 Լավագույն դերասանուհի Ֆարգո Հաղթանակ
2001 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Համարյա նշանավոր Առաջադրված
Լավագույն դերասանական կազմ խաղարկային ֆիլմում Համարյա նշանավոր Առաջադրված
2006 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Հյուսիսային երկիր Առաջադրված
2015 Լավագույն դերասանուհի հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում Ինչ գիտի Օլիվիան Հաղթանակ
Անկախ ոգի 1997 Լավագույն դերասանուհի Ֆարգո Հաղթանակ
2004 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Լորել Կանյոն Առաջադրված
2007 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ընկերներ փողի հետ Հաղթանակ
Էմմի 1997 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Թաքցրած է Ամերիկայում Առաջադրված
2015 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Ինչ գիտի Օլիվիան Հաղթանակ
Տոնի 1988 Լավագույն դերասանուհի պիեսում «Ցանկություն» տրամվայ Առաջադրված
2011 Լավագույն դերասանուհի պիեսում Լավ մարդիկ Հաղթանակ
Драма Деск 2008 Լավագույն դերասանուհի պիեսում Գյուղական աղջիկներ Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 https://www.thesun.co.uk/tvandshowbiz/5331997/frances-mcdormand-hates-hollywood-but-is-on-her-way-to-oscar-no2/
  5. https://www.oscars.org/oscars/ceremonies/1997
  6. https://www.oscars.org/oscars/ceremonies/2018
  7. http://web.archive.org/web/20210426040119/https://abc.com/shows/oscars/news/winners/oscar-winners-2021-see-the-full-list — 2021.
  8. 8,0 8,1 «Rev Vernon W McDormand» (անգլերեն). Find A Grave. 2011 թ․ ապրիլի 3. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Naked ambition» (անգլերեն). theage.com.au. 2003 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Peter Stack (1996 թ․ մարտի 3). «McDormand Makes a Name For Herself / Director Joel Coen's wife plays a pregnant cop in crime drama 'Fargo'» (անգլերեն). SFGate. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  11. ««I'd love to play a psycho killer»» (անգլերեն). The Guardian. 2001 թ․ հունվարի 26. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  12. Matt Hickman. «8 sets of famous college roommates» (անգլերեն). Mother Nature Network. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  13. 13,0 13,1 Willem Dafoe. «Frances McDormand by Willem Dafoe» (անգլերեն). BOMB Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  14. Andrew Barker (2008 թ․ մայիսի 28). «Coen brothers script Hunter's career» (անգլերեն). Variety. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  15. Оксана Михайлова, Яна Брылёва. «Итан и Джоэл Коэн: «Мы не работаем по правилам классического Голливуда»». Конкурент. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  16. «Mississippi Burning (1988)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  17. Jack E. White (1989 թ․ հունվարի 9). «Show Business: Just Another Mississippi Whitewash» (անգլերեն). Time. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  18. George Wales (2012 թ․ հուլիսի 28). «50 Greatest Ensemble Casts» (անգլերեն). TotalFilm. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  19. 19,0 19,1 19,2 Levine, 2000, էջ 127
  20. 20,0 20,1 20,2 20,3 Грэм Фудлер (2014 թ․ ապրիլի 14). «Братья Коэн: «Высокие идеи нас не интересуют»». Interview. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  21. Ռոջեր Էբերթ (1996 թ․ մարտի 8). «Fargo». Chicago Sun-Times (անգլերեն). rogerebert.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  22. Roger Ebert (2001 թ․ ապրիլի 21). «Fargo» (անգլերեն). rogerebert.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  23. 23,0 23,1 23,2 «100 greatest movie characters» (անգլերեն). Empire. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  24. 24,0 24,1 Ian Nathan. «Fargo» (անգլերեն). Empire. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  25. «She accentuates film performances» (անգլերեն). The Christian Science Monitor. 2004 թ․ մարտի 24. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  26. «Lone Star (1996)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  27. «1996 Domestic Grosses» (անգլերեն). Box Office Mojo. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  28. Charles Laurence (2000 թ․ հոկտեմբերի 2). «Almost Famous». Daily Telegraph (անգլերեն). The Uncool. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  29. 29,0 29,1 Roger Ebert (2000 թ․ դեկտեմբերի 31). «The best 10 movies of 2000» (անգլերեն). rogerebert.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  30. Peter Travers (2000 թ․ դեկտեմբերի 28). «The 10 Best Movies of 2000» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  31. Peter Travers (2000 թ․ հոկտեմբերի 13). «Almost Famous» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  32. Peter Bradshaw (2001 թ․ հոկտեմբերի 26). «The Man Who Wasn't There» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  33. 33,0 33,1 33,2 «Правила жизни Фрэнсис Макдорманд». Esquire. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  34. «Ethan Coen» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  35. Roger Ebert (2002 թ․ սեպտեմբերի 6). «City By The Sea». Chicago Sun-Times (անգլերեն). rogerebert.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  36. «Laurel Canyon (2003)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  37. Mick LaSalle (2003 թ․ մարտի 14). «A grand 'Canyon' / Frances McDormand's appeal overshadows film's minor flaws» (անգլերեն). SFGate. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  38. James Berardinelli. «Laurel Canyon» (անգլերեն). Reelviews. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  39. Manohla Dargis (2005 թ․ հոկտեմբերի 21). «A Few Women at a Mine, Striking a Blow for All» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  40. Roger Ebert (2005 թ․ հոկտեմբերի 20). «North Country». Chicago Sun-Times (անգլերեն). rogerebert.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  41. «Aeon Flux (2005)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  42. «Aeon Flux» (անգլերեն). Box Office Mojo. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  43. 43,0 43,1 Roger Ebert (2008 թ․ սեպտեմբերի 11). «Burn After Reading». Chicago Sun-Times (անգլերեն). rogerebert.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  44. «Frances McDormand Theatre Credits» (անգլերեն). broadwayworld.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  45. «'I Love My Job,' Declares Dressed-Down Best Actress Winner Frances McDormand» (անգլերեն). Broadway.com. 2011 թ․ հունիսի 12. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  46. «Moonrise Kingdom» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  47. «Moonrise Kingdom» (անգլերեն). Box Office Mojo. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  48. «Promised Land» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  49. 49,0 49,1 49,2 Roger Ebert (2003 թ․ մարտի 28). «Laurel Canyon». Chicago Sun-Times (անգլերեն). rogerebert.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  50. «12 Times Oscar Got It Right» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  51. Sean Doolittle (2014 թ․ ապրիլի 17). «Can Fargo Succeed on TV? You Betcha!» (անգլերեն). The Cornell Daily Sun. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  52. Sheri Stritof, Bob Stritof. «Frances McDormand and Joel Coen Marriage Profile» (անգլերեն). About.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  53. Sona Charaipotra. «Celebrities Who Were Adopted» (անգլերեն). mom.me. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  54. Rick Lyman (1997 թ․ հոկտեմբերի 31). «In Hell's Kitchen With Frances McDormand; Marge's Other Job, You Betcha» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  55. Steve Bloom (2003 թ․ ապրիլի 4). «Lady of the Canyon» (անգլերեն). High Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել