Ֆրենսիս Դի (անգլ.՝ Frances Dee, նոյեմբերի 26, 1909(1909-11-26)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 6, 2004(2004-03-06)[2], Նորուոլկ), ամերիկյան դերասանուհի։

Ֆրենսիս Դի
անգլ.՝ Frances Dee
Ծնվել էնոյեմբերի 26, 1909(1909-11-26)[1]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էմարտի 6, 2004(2004-03-06)[2] (94 տարեկան)
Մահվան վայրՆորուոլկ
ԿրթությունՉիկագոյի համալսարան և Hyde Park Academy High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ջոել ՄակՔրի
Երեխա(ներ)Jody McCrea?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ֆրենսիս Մերիոն Դին ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում։ Այդ ընթացքում նրա հայրը այնտեղ էր ծառայում։ Մանկությունն անցել է Չիկագոյում, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն, ապա ընդունվել է Չիկագոյի համալսարան։ Այնտեղ սովորել է 2 տարի և վերադարձել է Կալիֆորնիա, որտեղ 1929 թվականին եղել է իր առաջելույթը։ Առաջին անգամ գլխավոր դերում հանդես է եկել Մորիս Շևալյեի հետ։

Հետագա տարիներին Ֆրենսիս Դին շարունակում էր հաճախ հայտնվել կինոէկրաններին, սակայն շատ դեպքերում միայն երկրորդական դերերում։ Իր կինոկարիերայի ընթացքում՝ մինչև 1954 թվականը, Ֆրենսիսը նկարահանվել է 53 ֆիլմում, ներառյալ՝ «Ամերիկյան ողբերգություն» (1931), «Փոքրիկ կանայք» (1933), «Բեքքի Շարփ» (1935), «Ուրախ խաբեությունը» (1935), «Այսպես է ավարտվում մեր գիշերը» (1941), «Ես զբոսնում էի զոմբիների հետ» (1943), «Լավ ընկերոջ անձնական գործերը» (1947) և «Վճարն ըստ պահանջի» (1947) ֆիլմերում։

Ֆիլմի նկարահանումների ժամանակ Դին ծանոթացել է դերասան Ջոել Մակքրիի հետ, որի հետ 1933 թվականին ամուսնացել է։ Դիին մի քանի ֆիլմերում կապված է եղել Դևիդ Սելզնիկի հետ, Սակայն ճակատագրի հեգնանքով նրա գեղեցկությունը սարսափելի կատակ է խաղացել նրա հետ. նա կորցրել է Սելզնիկի ամենամեծ «Քամուց քշվածները» (1939) կինոնկարում նկարահանվելու հնարավորությունը, հենց այդ պատճառով[3]։ Կինոկարիերայի ավարտից հետո Դիին ամուսնու հետ բնակություն է հաստատել Կալիֆոռնիայի Վենտուրա շրջանում գտնվող ռանչոյում, որտեղ նրանք զբաղվել են երեք երեխաների դաստիարակությամբ, ինչպես նաև ձիերի բուծմամբ։ Նրանց ամուսնությունը դարձել Է Հոլիվուդի պատմության մեջ ամենաերկար ամուսնություններից մեկը։ 1990 թվականին իրենց ամուսնության 57-րդ տարեդարձին մահացել է ամուսինը։ Ֆրենսիս Դին ամուսնու մահից հետո ապրել է 14 տարի և մահացել 2004 թվականի մարտի 6-ին՝ 94 տարեկան հասակում, ինսուլտից հետո առաջացած բարդություններից։ Կինոյում ունեցած իր ավանդի համար նա Հոլիվուդի փառքի ծառուղում արժանացել է աստղի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Սվետլա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Դի» հոդվածին։

Դի Ֆրենսիս (անգլ.) Internet Movie Database կայքում