Ֆրենկի դե Յոնգ (հոլ.՝ Frenkie de Jong, մայիսի 12, 1997(1997-05-12)[1], Arkel, Խիսենլանդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2]), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարսելոնայի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ֆրենկի դե Յոնգ
Frenkie de Jong
Դե Յոնգը Այաքսի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ մայիսի 12, 1997(1997-05-12)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Arkel, Խիսենլանդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2]
Հասակ 180 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա
Համար 21
Պատանեկան կարիերա
2004-2014 Նիդերլանդներ Վիլեմ II
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Նիդերլանդներ Վիլեմ II 1 (0)
2015-2017 Նիդերլանդներ Յոնգ Այաքս 46 (8)
2015   Նիդերլանդներ Վիլեմ II 1 (0)
2016-2019 Նիդերլանդներ Այաքս 57 (5)
2019-ներկա Իսպանիա Բարսելոնա 0 (0)
Ազգային հավաքական
2012 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ15 1 (0)
2014-2015 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ18 5 (1)
2015-2016 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ19 8 (0)
2016 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ20 2 (0)
2017 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ21 6 (1)
2018-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 14-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 14-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Այաքս խմբագրել

Դե Յոնգը Վիլեմ II-ի ակադեմիայի սան է։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 10-ին՝ ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում[4]։ 2015 թվականի ամռանը նա միացավ Այաքսին[5], սակայն մինչև 2016 թվականի հունվարը վարձավճարով տեղափոխվեց Վիլեմ II[6]: Իր դեբյուտը Յոնգ Այաքսի կազմում նշեց 2016 թվականի հունվարի 15-ին՝ Ախիլես '29-ի դեմ խաղում[7]։

Իր դեբյուտը Այաքսի առաջին թիմի կազմում Դե Յոնգը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Նիդերլանդների գավաթի Վիլեմ II-ի դեմ խաղում[8]։ Եվրոպական առաջնություններում առաջին հանդիպումը անցկացրեց 2016 թվականի նոյեմբերի 24-ին՝ Եվրոպայի Լիգայի Պանատինաիկոսի դեմ խաղում[9]։ Էրեդիվիզիում իր դեբյուտը նշեց 2017 թվականի փետրվարի 12-ին՝ Սպարտա Ռոտերդամի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի մայիսի 7-ին՝ Գո Ըհեդ Իգլսի դեմ խաղում[11]։ 2016-17 մրցաշրջանում Այաքսը Դե Յոնգի հետ հասավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, սակայն այստեղ պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին 2-0 հաշվով[12]։ Այս մրցաշրջանում նա ճանաչվեց Յուպիլեր Լիգայի տարվա տաղանդ[13][14]։

2017 թվականի նոյեմբերի 26-ին Դե Յոնգը փոխարինման մտավ Ռոդայի դեմ խաղում և դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[15]։ Դեկտեմբերի 22-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Այաքսի հետ մինչև 2022 թվականը[16][17]։ 2018-19 մրցաշրջանում Դե Յոնգը դարձավ թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը՝ օգնելով Այաքսին հաղթել Նիդերլանդների առաջնությունը[18] և Նիդերլանդների գավաթը[19], ինչպես նաև՝ հասնել ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ սակայն հոլանդական ակումբը տնային խաղում բաց թողած գնդակների պատճառով պարտվեց Տոտենհեմին[20][21]։ Այս մրցաշրջանում Դե Յոնգը ճանաչվեց Նիդերլանդների տարվա տաղանդ[22], Էրեդիվիզիի տարվա լավագույն ֆուտբոլիստ[23], ինչպես նաև՝ ընդգրկվեց Էրեդիվիզիի[23] ու Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականներում[24]։ Այաքսի կազմում Դե Յոնգը անցկացրեց 89 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Բարսելոնա խմբագրել

2019 թվականի հունվարի 23-ին Բարսելոնան 5 տարվա պայմանագիր կնքեց Դե Յոնգի հետ, որը ուժի մեջ մտավ հուլիսի 1-ից[25][26][27]։ Ակումբը նրա համար վճարեց 75 միլիոն եվրո[28][29][30]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դե Յոնգը ներկայացրել է Նիդերլանդները տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցեց 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը[31]՝ խաղադաշտ դուրս գալով իր թիմին բոլոր 3 խաղերում[32]։ Նիդերլանդների մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում իր դեբյուտը Դե Յոնգը նշեց 2017 թվականի մարտի 24-ին՝ Ֆինլանդիայի դեմ խաղում[33]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Անդորրայի դեմ խաղում[34]։

Իր դեբյուտը Նիդերլանդների ազգային հավաքականում Դե Յոնգը նշեց 2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ փոխարինելով Ջորջինո Վեյնալդումին Պերուի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[35]։ Շուտով նա դարձավ հավաքականի հիմնական կազմի խաղացող՝ Նիդերլանդների կազմում մասնակցելով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգային։ Հոլանդիան հասավ մրցաշարի եզրափակիչ[36], որտեղ 1-0 հաշվով պարտվեց Պորտուգալիային[37][38]։ Դե Յոնգը ճանաչվեց եզրափակիչ փուլի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[39] և ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[40]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[41]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիլեմ II 2014–15 Էրեդիվիզի 1 0 0 0 1 0
2015–16 1 0 1 0 2 0
Ընդհանուր 2 0 1 0 0 0 0 0 3 0
Յոնգ Այաքս 2015–16 Յուպիլեր Լիգա 15 2 15 2
2016–17 31 6 31 6
Ընդհանուր 46 8 0 0 0 0 0 0 46 8
Այաքս 2016–17 Էրեդիվիզի 4 1 3 0 4 0 11 1
2017–18 22 0 2 1 2 0 26 1
2018–19 31 4 4 0 17 0 52 4
Ընդհանուր 57 5 9 1 23 0 0 0 89 6
Բարսելոնա 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 105 13 10 1 23 0 0 0 138 14

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[41]

Նիդերլանդներ
Տարի Խաղեր Գոլեր
2018 5 0
2019 4 0
Ընդհանուր 9 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Այաքս

Միջազգային խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.fcbarcelona.com/en/football/first-team/players/16291/frenkie-de-jong
  3. «Netherlands - F. de Jong - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  4. «Willem II Tilburg - ADO Den Haag, May 10, 2015 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  5. «Europe's Rising Stars: Frenkie De Jong | Football Whispers». Football Whispers (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  6. «Frenkie De Jong - The Bright Spark at AFC Ajax». World Football Index (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  7. «Ajax Amsterdam U21 - Achilles '29, Jan 15, 2016 - Jupiler League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  8. «Ajax Amsterdam - Willem II Tilburg, Sep 21, 2016 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  9. «Ajax Amsterdam - Panathinaikos Athens, Nov 24, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  10. «Ajax Amsterdam - Sparta Rotterdam, Feb 12, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  11. «Ajax Amsterdam - Go Ahead Eagles Deventer, May 7, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  12. 12,0 12,1 Steinberg, Jacob (2017 թ․ մայիսի 24). «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  13. «De Jong could be 'better than Beckenbauer'». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  14. 14,0 14,1 «Proud of you lads!». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  15. «Ajax Amsterdam - Roda JC Kerkrade, Nov 26, 2017 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  16. «De Jong extends the contract at Ajax until mid 2022 | Sports of the Day». Sports of the Day (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.(չաշխատող հղում)
  17. «Frenkie de Jong verlengt contract tot medio 2022». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  18. 18,0 18,1 «Ajax win their 34th Eredivisie title in De Jong and De Ligt's farewell match». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  19. 19,0 19,1 «Ajax beat Willem II to take the KNVB Cup for first time since 2010». DutchNews.nl - Live (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  20. «Ajax 2-3 Tottenham (3-3 on aggregate - Spurs win on away goals): Lucas Moura scores dramatic winner» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  21. Murray, Scott (2019 թ․ մայիսի 8). «Ajax 2-3 Tottenham (agg: 3-3): Champions League semi-final, second leg – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  22. 22,0 22,1 «De Jong wint prijs Talent van het Jaar». RTL Nieuws (հոլանդերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 «FRENKIE DE JONG EREDIVISIE PLAYER OF THE SEASON 2018/2019 | Eredivisie». eredivisie.nl (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  24. 24,0 24,1 UEFA.com. «UEFA Champions League Squad of the Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  25. «Barça sign De Jong». www.fcbarcelona.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  26. «Frenkie de Jong: Barcelona to sign £65m Ajax and Netherlands midfielder» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  27. «Barca sign De Jong from Ajax, joins in summer». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  28. sport, Guardian (2019 թ․ հունվարի 23). «Frenkie de Jong to join Barcelona in €75m summer transfer from Ajax». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  29. «Barcelona confirm De Jong signing from Ajax in £65m deal». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  30. «Official: Barcelona sign Frenkie de Jong». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  31. «OnsOranje | Voorlopige selectie Onder 19 EK 2015». www.onsoranje.nl. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  32. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Netherlands – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  33. «Netherlands U21 - Finland U21, Mar 24, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  34. «Netherlands U21 - Andorra U21, Nov 10, 2017 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  35. «Netherlands - Peru, Sep 6, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  36. «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  37. 37,0 37,1 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  38. «Portugal win inaugural UEFA Nations League tournament». euronews (անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  39. 39,0 39,1 UEFA.com. «Bernardo Silva and Frenkie de Jong win Nations League awards». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  40. 40,0 40,1 UEFA.com. «UEFA Nations League Finals: Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  41. 41,0 41,1 «Frenkie de Jong». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկի դե Յոնգ» հոդվածին։