Ֆրեյզեր[2] (անգլ.՝ Fraser River), խոշոր գետ Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում։

Ֆրեյզեր
Բնութագիր
Երկարություն2657 կմ
Ավազանի մակերես233 100 կմ²
Ջրի ծախս3475 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԺայռոտ լեռներ
Գետաբերանի տեղակայումՋորջիայի նեղուց
Կոորդինատներ
Հոսող հոսքերBowron River?, Quesnel River?, Thompson River?, Coquihalla River?, Nechako River?, Bridge River?, Harrison River?, Chilcotin River?, West Road River?, McGregor River?, Salmon River?, Pitt River?, Moose River?, Doré River?, Robson River?, Coquitlam River?, Nahatlatch River?, Seton River?, McKale River?, McLennan River?, Morkill River?, Goat River?[1], Cottonwood River?[1], Cale Creek?[1] և Texas Creek?
ԵրկրամասԲրիտանական Կոլումբիա
Անվանված էSimon Fraser?
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրեյզեր (այլ կիրառումներ)

Աշխարհագրություն խմբագրել

 
Ֆրեյզեր գետ

Գետը սկիզբ է առնում Մաունթ-Ռոբսոն նահանգային պարկից, որը գտնվում է Կանադական ժայռոտ լեռներում, Բրիտանական Կոլումբիայի կենտրոնական մասում։ Գետը հոսում է հարավարևմտյան ուղղությամբ[3]։ Հարավային Ֆրեյզերը բաղկացած է մի քանի վտակներից, որոնցից ամենախոշորը Նեչակոն է։ Վերջինս լցվում է Ֆրեյզեր Պրինս Ջորջ քաղաքի մոտ, ապա հոսում դեպի հարավ, անցնում Ֆրեյզերի կիրճով, որտեղ արևմտյան կողմից նրան է միանում Չիլկոտին գետը։ Միջին հոսանքում Ֆրեյզեր են լցվում այնպիսի խոշոր վտակներ, ինչպիսիք են Քինելն ու Թոմփսոնը։ Հելս Գեյթի (Դժոխքի դարպասներ) մոտ Ֆրեյզերի կիրճը հասնում է մինչև 35 մետրի։ Հոուփ շրջանում գետը թեքվում է դեպի արևմուտք, դեպի Խաղաղ օվկիանոս[4]։

Գետի երկարությունը 1370 կիլոմետր է։ Գետավազանի տարածքը 233․100 կմ քառ․ է։ Ավազանի մեծ մասը (232,300 կմ քառ․) գտնվում է Կանադայում, իսկ ավելի փոքր մասը՝ (800 կմ քառ․) ԱՄՆ-ում։

Գետը հիմնականում սնուցվում է տեղումների՝ անձրևների և ձյան միջոցով, ջրառատ է մայիսից մինչև սեպտեմբեր ամիսներին[5]։ Ջրի տարեկան միջին ծախսը կազմում է 112 կմ խորանարդ է, և այն Խաղաղ օվկիանոս է լցնում տարեկան շուրջ 20 միլիոն տոննա ջրաբերուկ[6]։

Գետը կոչվում է հետազոտող Սայմոն Ֆրեյզերի անունով, որը Մոնրեալի «Հյուսիս-Արևմտյան Ընկերության» առևտրի տան աշխատակից է։ Վերջինս ուսումնասիրել է գետը 1808 թվականին։

1998 թվականին գետը ներառվել է Կանադայի պահպանվող գետերի ցանկում[7]։

Ֆրեյզերի դելտա խմբագրել

Ֆրեյզեր գետը թափվում է Ջորջիայի նեղուց՝ ձևավորելով դելտա։ Դրա հյուսիսային կողմում Վանկուվեր քաղաքն է՝ Իոնա կղզու վրա։ Հյուսիսային և Միջին գետաբաժաների միջև տեղակայված է Վանկուվերի օդանավակայանը (YVR)։ Լուլու կղզու վրա գտնվում է Ռիչմոնդ քաղաքը։ Հարավային գետաբաժանից դեպի հարավ գտնվում է Դելտա շրջանը, որի մեծ մասը գյուղետնտեսական նշանակություն ունեցող տարածք է։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 BC Geographical Names
  2. Суперанская А. В. Словарь географических названий. — М.: АСТ-ПРЕСС КНИГА, 2013. — 208 с. — С. 126: Фрейзер [устар. Фрезер] (Австралия; Канада).
  3. «Canadian Council for Geographic Education — Fraser River. Caring for a Great Resource». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  4. «The Canadian Encyclopedia — Fraser River». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  5. Словари и энциклопедии на Академике. Большая советская энциклопедия — Фрейзер (река)
  6. «Aquatic — Fraser River (British Columbia)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  7. «Fraser River». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեյզեր (գետ)» հոդվածին։