Ֆրեյդուն Աղալյան

հայ ճարտարապետ

Ֆրեյդուն Հակոբի Աղալյան (նոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1876[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 1, 1944(1944-02-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ ճարտարապետ։

Ֆրեյդուն Աղալյան
Ծնվել էնոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1876[1][2]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 1, 1944(1944-02-01)[1] (67 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան[1]
ԱշխատավայրԱդրբեջանի տեխնիկական համալսարան[1], Երևանի պետական համալսարան[1] և ՀԱՊՀ[1]
Ուշագրավ աշխատանքներՀիդրոէլեկտրակայանի շենք. Քանաքեռի Հ. Տեր-Աստվածատրյանի անվան Հէկ-ը[1]
 Freidun Aghalyan Վիքիպահեստում

Ճարտարապետ Արմեն Աղալյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Շուշիում։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը և քաղաքացիական ինժեներների Կայսերական ինստիտուտի ճարտարապետական բաժանմունքը Սանկտ-Պետերբուրգում[3] (1903)։ 1903-1921 թվականներին աշխատել է Բաքվում և այլ քաղաքներում, 1921 թվականից՝ Երևանում։ 1930-1937 թվականներին Քանաքեռշինի ճարտարապետական բաժնի վարիչ։ Դասավանդել է Բաքվի (1917-1921) և Երևանի (1922-1937) ուսումնական հաստատություններում[4]։

Ստեղծագործություններ խմբագրել

Ֆրեյդուն Աղալյանի նախագծերով կառուցվել են

  • Բաքվում բնակելի թաղամաս, երկաթուղային ուղեկամուրջներ, գանձատունն ու հարկային պալատը, Բանվորական տունը
  • Գրոզնիում՝ բնակելի տներ, երկաթբետոնե կամուրջ Սունժա գետի վրա
  • Արմավիրում՝ հայկական եկեղեցի
  • Կիսլովոդսկում՝ ամառանոցներ
  • Ղզլարում՝ հիվանդանոց և ամբուլատորիա
  • Երևանում՝ Քանաքեռի ՋԷԿ-ի վարչական և բնակելի շենքեր, Հայջրտնտեսության նախարարության բնակելի շենքը, Քեթրանի (այժմ՝ գյուղ Գետամեջ՝ ՀՀ Կոտայքի մարզում) ջրանցույցը

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Ֆրեյդուն Աղալյանի մասին «Շուշի վերածնունդ» հիմնադրամի կայքէջում». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանարագիտարան, հատոր 1, Ե., 2005, էջ 66-67
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 240