Ֆրեդ Անտոն Մայեր (նորվ.՝ Fred Anton Maier, դեկտեմբերի 15 1938, Նյոտերյոյ, Վեստֆոլդ - հունիսի 9 2015, Նյոտերյոյ, Վեստֆոլդ), նորվեգացի չմշկորդ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր։

Ֆրեդ Անտոն Մայեր
նորվ.՝ Fred Anton Maier
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝Չմշկասահք
500 մ,
5000 մ,
10000 մ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝Դեկտեմբերի 15 1938
Ծննդավայր՝Նյոտերյոյ, Վեստֆոլդ
Մահվան ամսաթիվ՝Հունիսի 9 2015
Մահվան վայր՝Նյոտերյոյ, Վեստֆոլդ

1964 թվականի Ինսբրուքի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Մայերը 500 մետր հեռավորության մրցավազքում արժանացավ բրոնզե մեդալի, իսկ 10000 մետր հեռավորության մրցավազքում՝ արծաթե մեդալի։

1968 թվականի Գրենոբլի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Մայերը 5000 մետր հեռավորության մրցավազքում արժանացավ ոսկե մեդալի, իսկ 10000 մետր հեռավորության մրցավազքում՝ արծաթե մեդալի։

1968 թվականին Ֆրեդ Անտոն Մայերը դարձավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։

Մայերը նաև հեծանվորդ էր։ 1957 և 1967 թվականներին նա դարձավ Նորվեգիայի հեծանվավազքի չեմպիոն։

Համաշխարհային ռեկորդներ խմբագրել

1965-ից 1968 թվականներին Ֆրեդ Անտոն Մայերը գրանցեց 11 համաշխարհային ռեկորդ.

  • 5000 մետր — 7:28,10 (մարտի 4 1965 թվական, Նոտոդեն)
  • 10000 մետր — 15:32,20 (փետրվարի 6 1966 թվական, Օսլո)
  • 10000 մետր — 15:31,80 (փետրվարի 28 1967 թվական, Ինցել)
  • 5000 մետր — 7:26,20 (հունվարի 7 1968 թվական, Դեյվենտեր)
  • 10000 մետր — 15:29,50 (հունվարի 28 1968 թվական, Հորտեն)
  • 10000 մետր — 15:20,30 (հունվարի 28 1968 թվական, Օսլո)
  • 5000 մետր — 7:22,40 (փետրվարի 15 1968 թվական, Գրենոբլ)
  • 3000 մետր — 4:17,50 (մարտի 7 1968 թվական, Ինցել)
  • 5000 մետր — 7:16,70 (մարտի 9 1968 թվական, Ինցել)

Լավագույն արդյունքներ խմբագրել

Ֆրեդ Անտոն Մայերի լավագույն արդյունքները տարբեր հեռավորություններում.

  • 500 մետր — 41,80 (փետրվարի 3 1968 թվական, Դավոս)
  • 1000 մետր — 1:24,30 (դեկտեմբերի 1 1968 թվական, Ինցել)
  • 1500 մետր — 2:06,10 (մարտի 10 1968 թվական, Ինցել)
  • 3000 մետր — 4:17,50 (մարտի 7 1968 թվական, Ինցել)
  • 5000 մետր — 7:16,70 (մարտի 9 1968 թվական, Ինցել)
  • 10000 մետր — 15:20,30 (հունվարի 28 1968 թվական, Օսլո)

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Անտոն Մայեր» հոդվածին։