Ֆրեդերիկ X (մկրտման ժամանակ ստացած անունը Ֆրեդերիկ Անդրե Հենրիխ Քրիստիան, դան․՝ Frederik André Henrik Christian, մայիսի 26, 1968(1968-05-26)[2][3], Կոպենհագեն, Դանիա), Դանիայի թագավորը (2024 թվականի հունվարի 14-ից), կոմս Մոնպեզա, Դանիայի թագուհու՝ Մարգարետ II-ի և արքայազն Հենրիխի ավագ որդին։

Ֆրեդերիկ X
դան․՝ Frederik 10.
 
Կրթություն՝ Օրհուսի համալսարան (1995)[1], Հարվարդի համալսարան (1993), Krebs' Skole? (1981), École des Roches? (1983), Øregård Gymnasium? (1986) և Royal Danish Defence College? (2002)
Գիտական աստիճան՝ քաղաքական գիտությունների թեկնածու[1] (1995)
Մասնագիտություն՝ ազնվական, դիվանագետ, ռազմական գործիչ, հեղինակ և թագավոր
Դավանանք Դանիական եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 26, 1968(1968-05-26)[2][3] (55 տարեկան)
Ծննդավայր Կոպենհագեն, Դանիա
Դինաստիա House of Glücksburg (Denmark)?[4] և Գլյուքսբուրգներ
Քաղաքացիություն Դանիա և  Ֆրանսիա[5]
Ի ծնե անուն դան․՝ Frederik André Henrik Christian
Հայր Henrik, Prince Consort of Denmark?[3]
Մայր Մարգարետ II[3]
Ամուսին Queen Mary of Denmark?[6][7]
Զավակներ Christian, Crown Prince of Denmark?[3], Իզաբելլա (Դանիայի արքայադուստրը)[3], Prince Vincent of Denmark?[3] և Princess Josephine of Denmark?[3]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Ռումինիայի աստղ» շքանշան, Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ, «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ, Ֆալկոնի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ, Ֆինլանդական Սպիտակ Վարդի շքանշան, Knight Grand Commander of the Order of the Dannebrog, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»,

Nersornaat in gold? (փետրվարի 23, 2004)

և Երկաթե թագի շքանշան

Իր հոր՝ արքայազն Հենրիխի գծով (ծնված Անրի-Մարի-Ժաննա-Անդրե, կոմս դե Լաբորդ դե Մոնպեզա), նա պատկանում է ֆրանսիական կոմսության ճյուղին՝ Լաբորդ դե Մոնպեզային։

Մայրական գծով (Մարգարետ II) պատկանում է Գլյուքսբուրգներին։ Թագաժառանգ Ֆրեդերիկը ինչպես դանիական թագավոր Քրիստիան IX-ի, այնպես էլ բրիտանական թագուհու՝ Վիկտորիայի ծոռն է։

Կրթություն խմբագրել

1992 թվականից մինչև 1993 թվականը Հարվարդի համալսարանում (ԱՄՆ) ուսումնասիրել է հասարակագիտություն։

1994 թվականին Նյու-Յորքում ստաժավորվել է ՄԱԿ-ի ենթակայության տակ գործող դանիական հանձնարարության ժամանակ։

1995 թվականի փետրվարին Օրխուսկյան համալսարանում ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան։

1998 թվականի հոկտեմբերից մինչև 1999 թվականը Փարիզում (Ֆրանսիա) եղել է Դանիայի դեսպանատան առաջին քարտուղարը։

Ռազմական կարիերա խմբագրել

Ֆրեդերիկ X-ը անցել է ռազմական ծառայություն բանակում, ռազմաօդային և ռազմածովային նավատորմերում։ Նա Զինված ուժերի սպա է։

  • 1986 թվականից - Թագավորական լեյբգվարդիա
  • 1988 թվականից - Բանակի պահեստի լեյտենանտ
  • 1988 թվականից — Թագավորական գվարդիայի դասակի հրամանատար
  • 1989 թվականից — Բանակի ռեզերվի առաջին լեյտենանտ
  • 1995 թվականից — Լողորդների դանիական թագավորական շենքում (Դանիայի ռազմածովային ուժեր)
  • 1995 թվականից — Նավատորմի առաջին հրամանատար
  • 1997 թվականից — Բանակի ռեզերվի կապիտան և նավատորմի ռեզերվի կապիտան-լեյտենանտ։
  • 2000 թվականին սովորել է Դանիայի թագավորական Ռազմա-Օդային օդաչվական դպրոցում։
  • 2000 թվականից — Ավիացիայի ռեզերվի կապիտան։
  • 2001—2002 թվականներին ուսումնասիրել է թիմային և շտաբային կուրսերը դանիական Թագավորական պաշտպանության քոլեջում։
  • 2002 թվականից — Բանակի և ավիացիայի մայոր և նավատորմի կոմանդոր-լեյտենանտ։
  • 2002—2003 թվականից — Դանիայի պաշտպանության հրամանատարության շտաբային սպա։
  • 2003 թվականից — Թագավորական Դանիայի պաշտպանության քոլեջի ռազմավարության բաժնի ավագ դասախոս։
  • 2004 թվականից — Նավատորմի կապիտան-լեյտենանտ, բանակի և ավիացիայի փոխգնդապետ։
  • 2010 թվականից — Նավատորմի հրամանատար, բանակի և ավիացիայի գնդապետ։
  • 2015 թվականից — Նավատորմի հակածովակալ, բանակի և ավիացիայի գեներալ-մայոր։

Հատկապես պետք է նշել նրա ծառայությունը Frømandskorpset (մարտական լողորդներ) Ծովային նավատորմիղի էլիտար ստորաբաժանումում։ Հենց այստեղ է նա ստացել իր Պինգվին (Pingo) փախաքշական մականունը, երբ իր ստորջրյա համազգեստը առաջացած թուլությունից լցվել էր օդով, ինչի արդյունքում նա ստիպված էր պինգվինի նման ջրի վրայով լողալ։

Հաճախ պաշտոնական ընդունելությունների ժամանակ թագաժառագ արքայազնը կրում է Ծովային նավատորմիղի սպայի համազգեստ։

Մասնակցել է «Սիրիուս 2000» բևեռային արշավախմբին։

Ամուսնությունը և երեխաները խմբագրել

2004 թվականի մայիսի 14-ին թագաժառանգ Ֆրեդերիկը ամուսնացավ ավստրալիացի Մերի Էլիզաբեթ Դոնալդսոնի հետ, ով ամուսնության օրը ստացավ Մերի Դանիացի Թագավորական Գերազանցություն արքայադուստր տիտղոսը։ Պսակադրությունը տեղի ունեցավ Կոպենհագենի տաճարում, իսկ ամուսնական տոնախմբությունը՝ Ֆրեդենսբորգ պալատում։

2005 թվականի հոկտեմբերի 15-ին ժամը 01.57-ին ծնվեց նրանց առաջնեկը՝ արքայազն Քրիստիան Վալդեմեր Անրի Ջոնը (դան․՝ Christian Valdemar Henri John), ով դանիական գահի երկրորդ թագաժառանգն է։ Նրա մկրտությունը տեղի է ունեցել 2006 թվականի հունվարի 21-ին պալատական Քրիստիանսբորգ եկեղեցում։

2007 թվականի ապրիլի 21-ին ծնվում է թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկի և արքայադուստր Մերիի աղջիկը՝ Իզաբելա Հենրիետա Ինգրիդ Մարգրետեն (դան. Isabella Henrietta Ingrid Margrethe)։ Մկրտությունը տեղի է ունեցել 2007 թվականի հուլիսի 1-ին Ֆրեդենսբորգ դղյակի մոտ գտնվող եկեղեցում։ 2010 թվականի օգոստոսին թագավորական պալատը հայտարարեց, որ արքայազն Ֆրեդերիկը և արքայազն Մերին 2011 թվականի հունվարին երկվորյակներ կունենան։

2011 թվականի հունվարի 8-ին Ռիգսհոսպիթալեթում ծնվեցին նրանց երկվորյակները՝ տղան՝ Վինսեթ Ֆրեդերի Մինիկ Ալեքսանդրը և աղջիկը՝ Յոզեֆինա Սոֆիա Իվալո Մաթիլդան։

Կոմսային տիտղոս խմբագրել

2008 թվականի ապրիլի 30-ին պաշտոնապես հայտարարվեց կամքի արտահայտությունը, ըստ որի «Թագավորական գերազանցություն թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկին, Թագավորական գերազանցություն արքայազն Յոակիմին տրվեց Մոնպեզա կոմսային տիտղոսը»։

Տիտղոսը կարող է փոխանցվել ժառանգաբար, ինչը գործնականում նշանակում է. տղամարդ ժառանգները կկրեն Մոնպեզա կոմսի տիտղոսը, իսկ կին (չամուսնացած աղջիկները) ժառանգները կկրեն Մոնպեզա կոմսուհու տիտղոսը։

Այդ իսկ պատճառով գահաժառանգի պաշտոնական տիտղոսը հետևյալն է. Թագավորական գերազանցություն թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկ, կոմս Մոնպեզա (դան․՝ Hans Kongelige Højhed Kronprins Frederik, greve af Monpezat

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել