Ֆրեդերիկ Վիդալ (ֆր.՝ Frédérique Vidal, մայիսի 9, 1964(1964-05-09)[2], Մոնակո), ֆրանսիացի կենսաքիմիկոս, բարձրագույն կրթության, հետազոտությունների և նորարարության նախարար (2017 թվականից)։

Ֆրեդերիկ Վիդալ
 
Կուսակցություն՝ Renaissance
Կրթություն՝ Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս (1993)[1]
Գիտական աստիճան՝ դոկտոր[1] (1993)
Մասնագիտություն՝ համալսարանի պրոֆեսոր, կենսաքիմիկոս, վիրուսաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 9, 1964(1964-05-09)[2] (59 տարեկան)
Ծննդավայր Մոնակո
Քաղաքացիություն  Ֆրանսիա
 
Պարգևներ
Ակադեմիական արմավենիներ շքանշանի ասպետ, Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Կենսագրություն խմբագրել

Ֆրեդերիկ Վիդալը Նիսի համալսարանում ստացել է կենսաքիմիայի մագիստրոսի աստիճան (1988) և կենսաբանության դոկտորի աստիճան (1993), ինչպես նաև Պաստերի ինստիտուտում ֆունդամենտալ վիրուսաբանության խորացված ուսուցման դիպլոմ (DEA)[3]։

1995 թվականին Նիսի համալսարանում սկսել է գիտական և դասախոսական գործունեությունը՝ որպես սեմինարների ղեկավար (maître de conférences)։ Եղել է կենսաբանության մագիստրատուրայի գծով փոխտնօրեն, 2004 թվականին ստացել է մասնագիտություն և մինչև 2008 թվականը ղեկավարել է կենսաբանության բաժինը, այնուհետև՝ բնագիտական ֆակուլտետը։ Զբաղվել է մոլեկուլային գենետիկայի ոլորտում հետազոտություններով։ 2012 թվականից ղեկավարել է համալսարանը[4]։

2006-2009 թվականներին մասնակցել է «TEMPUS» եվրոպական նախագծին, հետազոտությունների և բարձրագույն կրթության գնահատման գործակալության (AERES) փորձագետ է։ 2016 թվականի հունվարի 22-ին ստացել է Կապույտ ափի համալսարանի հետազոտությունների, ուսուցման և նորարարության (JEDI (Joint, Excellent & Dynamic Initiative)) ծրագրի գերազանցության նշան, իսկ 2016 թվականի հուլիսի 20-ին զբաղեցրել է ուսումնական գործընթացի գծով այդ համալսարանի փոխնախագահի պաշտոնը[5]։

Նիսի համալսարանի ղեկավարության ընթացքում Վիդալը 2011 թվականի մայիսի 31-ից իրեն դրսևորել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության շրջաբերականի հետևողական կողմնակից, որը հնարավորություն է տալիս Եվրոպական միության երկրների քաղաքացի չհամարվող օտարերկրյա ուսանողներին գտնվել Ֆրանսիայում մինչև ուսման ավարտը[6]։

2017 թվականի մայիսի 17-ին Վիդալը ստացել է բարձրագույն կրթության, հետազոտությունների և նորարարությունների նախարարի պաշտոնը Էդուար Ֆիլիպի կառավարությունում[7]։

2017 թվականի հունիսի 21-ին այդ պաշտոնը պահպանել է Ֆիլիպի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ։

2020 թվականի հուլիսի 6-ին՝ Ֆիլիպի հրաժարականից հետո, ձևավորվել է Կաստեքսի կառավարությունը, որտեղ Վիդալը դարձյալ բարձրագույն կրթության նախարարի պաշտոն է ստացել[8]։

Պարգևներ խմբագրել

Ֆրանսիայի նախագահի 2013 թվականի հուլիսի 12-ի հրամանագրով Վիդալը պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետի աստիճանով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.sudoc.fr/043860206
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Sophie de Tarlé (2017 թ․ մայիսի 17). «Qui est Frédérique Vidal, la nouvelle ministre de l'Enseignement supérieur». Etudiant (ֆրանսերեն). Le Figaro.
  4. Camille Stromboni (2017 թ․ մայիսի 17). «Frédérique Vidal, une universitaire nommée ministre de l'enseignement supérieur» (ֆրանսերեն). Le Monde.
  5. «Frédérique Vidal». Sa bio (ֆրանսերեն). Voici. 2017-05.
  6. Béatrice Bouniol (2017 թ․ մայիսի 17). «Frédérique Vidal, ministre de l'enseignement supérieur, de la recherche et de l'innovation, 53 ans» (ֆրանսերեն). La Croix. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  7. «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  8. «Remaniement : qui sont les ministres du gouvernement Castex» (ֆրանսերեն). Le Figaro. 2020 թ․ հուլիսի 6. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  9. «Décret du 12 juillet 2013 portant promotion et nomination» (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել