Ֆրեդերիկ Բուսկե (ֆր.՝ Frédérick Bousquet, ապրիլի 8, 1981(1981-04-08)[1][2][3], Պերպինյան[4]), ազատ և բատերֆլայ ոճերի ֆրանսիացի լողորդ, ազատ ոճում 20, 94 վայրկյանում հաղթահարել է 50 մետր ջրային տարածքը և դարձել համաշխարհային ռեկորդակիր, որը հետագայում գերազանցվել է։ Ռեկորդը գրանցվել է 2009 թվականի ապրիլի 26-ին՝ Ֆրանսիայի առաջնության եզրափակչի ժամանակ։ Նա դարձել է նաև առաջին լողորդը, ով մինչև 21 վայրկյանում անցել է այդ տարածությունը[5]։

Ֆրեդերիկ Բուսկե
ֆր.՝ Frédérick Bousquet
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1981(1981-04-08)[1][2][3] (42 տարեկան)
ԾննդավայրՊերպինյան[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՕբերնի համալսարան
Մասնագիտությունլողորդ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMunicipal councillor of Marseille? և conseiller de la Métropole d'Aix-Marseille-Provence?
 Frédérick Bousquet Վիքիպահեստում

2004 թվականին Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի (NCCA) լողի տղամարդկանց առաջին դիվիզիոնի առաջնության ժամանակ նա սահմանել է ռեկորդ՝ 50 մետր ջրային կարճ տարածությունը հաղթահարելով 21,10 վայրկյանում։ Այդ ռեկորդը չի հաղթահարվել շուրջ երկու տարի[6]։

Ջրային սպորտի 2009 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, որը տեղի էր ունենում Հռոմում, Բուսկեն մրցակցել է 50 և 100 մետր հեռավորությունների ժամանակ։ Նա 50 մետր լողի ժամանակ նվաճել է արծաթ, իսկ 100 մետր մրցույթում՝ բրոնզե մեդալ։

Բուսկեն 2001-2005 թվականներին հանդես է եկել Օբուրն քաղաքի համալսարանական՝ «Օբուրնի վագրեր» թիմում։ 2005 թվականին Ազատ ոճի ԱՄՆ առաջնության ժամանակ հաղթել է 50 յարդ ջրային տարածությունը և սահմանել ռեկորդ՝ 18,74 վայրկյան՝ հաղթահարելով նախորդ 19,05 վայրկյանը, որը 1990 թվականին սահմանել էր Թոմ Ջեգերը։ Բուսկեն դարձել է առաջին մարդը, ով ազատ ոճում 19 վայրկյանում հաղթահարել է 50 յարդ ջրային տարածությունը, իսկ 21 վայրկյանում՝ 50 մետր ջրային տարածությունը։

2010 թվականի ապրիլին Ֆրեդերիկ Բուսկեն լողի օլիմպիական չեմպիոն Լոր Մանանդուից ունեցել է դուստր՝ Մանոնին։

Անձնական ռեկորդներ խմբագրել

  • Ջրային երկար տարածք
    • 50 մ, ազատ ոճ՝ 20,94
    • 100 մ, ազատ ոճ՝ 47,15
    • 50 մ բատերֆլայ՝ 22,84
    • 100 մ բատերֆլայ՝ 51,50
  • Ջրային կարճ տարածք
    • 50 յարդ, ազատ ոճ՝ 18.74
    • 50 մ, ազատ ոճ՝ 20,63
    • 100 յարդ, ազատ ոճ՝ 41.83
    • 100 մ, ազատ ոճ՝ 46,87

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Répertoire national des élus — 2019.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  5. Буске установил мировой рекорд на дистанции 50 метров вольным стилемSports.ru, 26 апреля 2009
  6. «В Штатах штампуют рекорды». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
Ռեկորդներ
Նախորդող՝
  Իմոն Սալիվան
Լողային սպորտաձևի ջրային ռեկորդ
2009 թվականի ապրիլի 26- դեկտեմբերի 18
Հաջորդող՝
  Սեզար Սիելո Ֆիլյո